Հայ ընթերցողին է ներկայացվել Շառլ Ազնավուրի «Մեղմ շշուկով» գիրքը

Շառլ Ազնավուրի «Մեղմ շշուկով» գիրքը թարգմանվել և հրատարակվել է Newmag ընկերության կողմից՝ «Ամունդի-ԱԿԲԱ Ասեթ Մենեջմենթ» ընկերության աջակցությամբ: Այս մասին հայտնում են «Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ» բանկից:

2009-ին Ֆրանսիայում հրատարակված այս գրքում Շառլ Ազնավուրն անկեղծորեն խոսում է իր ընտանիքի անցյալի ու իր կարիերայի դժվարությունների մասին։ Ազնավուրը պատմում է, թե ինչպես եկան հաջողությունն ու փառքը: «Մեղմ շշուկով» գիրքը կյանքի դասերի և ճակատագրի հեգնանքի մասին է:

Խորհրդանշական օրը՝ դեկտեմբերի 7-ին տեղի ունեցած շնորհանդեսին մասնակցեցին ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջոնաթան Լաքոթը, մեծ շանսոնիեի որդին՝ Նիկոլա Ազնավուրը և նրա կինը՝ Քրիստինա Սարգսյանը։

«Մեղմ շշուկով» գիրքը հայ ընթերցողը կարող է ձեռք բերել բոլոր գրախանութներից:

 

Yerkirmedia.am