Հայաստանն այնքան սիրուն է այդ ֆիլմում. տեղի է ունեցել «Մանյունյա» ֆիլմի երկու մասերի ցուցադրությունը

October 22, 2021 MagnisNews

«Մոսկվա» կինոթատրում տեղի է ունեցել Նարինե Աբգարյանի «Մանյունյա» վեպի հիման վրա բազմամասանոց ֆիլմի առաջին երկու մասերի ցուցադրությունը, որի կազմակերպիչներն են Okko մուլտիմեդիա ընկերությունը և Newmag հրատարակչությունը: «Մանունյան» կատակերգական սերիալ է երեխաների և այն մեծահասակների համար։ Ֆիլմի գործողությունները տեղի են ունենում Հայաստանում 1980-ականներին: Հայաստանում ցուցադրվել է ընդամենը երկու սերիա՝ քննարկման համար։ Ցուցադրությանը ներկա են եղել ֆիլմի ստեղծագործական խմբի անդամների մի մասը։ Լրագրողների հետ զրույցում «Մանյունյա» վեպի հեղինակ Նարինե Աբգարյանն ասել է, որ ֆիլմի յուրահատկությունն այն է, որ այդքան «կպած չէ» սովետական ժամանակներից։ «Հայաստանն այնքան սիրուն է այդ ֆիլմում» , - նշել է Նարինե Աբգարյանը։