Կայացավ Տիգրան Պետրոսյանի «Գահերի խաղը. Ինչպես հաղթել շախմատում» գրքի շնորհանդեսը

newmag հրատարակչական ընկերությունը հայերեն թարգմանել և հրատարակել է շախմատիստ Տիգրան Պետրոսյանի «Գահերի խաղը. Ինչպե՞ս հաղթել շախմատում» գիրքը: Այս գրքի վրա Տիգրան Պետրոսյանը սկսել է աշխատել 1980-ականների սկզբին, բայց այդպես էլ չի ավարտել այն։ Նրա մահից հետո գիրքն ամփոփ տեսքի է բերել շախմատիստի այրին՝ Ռոնա Պետրոսյանը։