Մեկնարկում է Գրքի երևանյան միջազգային վեցերորդ փառատոնը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ մեկնարկում է Գրքի երևանյան միջազգային վեցերորդ փառատոնը։

Այն տեղի կունենա մայիսի 25-27-ը Գ․ Սունդուկյանի անվան ազգային-ակադեմիական թատրոնում։

Փառատոնին կմասնակցեն շուրջ 40 հրատարակչություններ, գրավաճառներ և մշակութային կազմակերպություններ, 50-ից ավելի գրողներ, քննադատներ, թարգմանիչներ, ոլորտի այլ մասնագետներ Հայաստանից, Ռուսաստանից, Լեհաստանից, Իտալիայից, Գերմանիայից, Հունաստանից։ Երեք օրերին տեղի կունենան 25 միջոցառումներ՝ հայերեն, ռուսերեն և անգլերեն։

Փառատոնի գլխավոր հովանավորը Երևանի քաղաքապետարանն է։ Գործընկերներն են՝ «Ստեղծագործ Եվրոպա»-ն, «Վերսոպոլիս»-ը, «Խաչատուր Աբովյանի տուն-թանգարան» և «Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոն» ՊՈԱԿ-ները։

Բոլոր միջոցառումների մուտքն ազատ է: Փառատոնը բաց է նշված օրերին՝ ժամը 12:00-21:00-ն։ ➡️Գրքերի ամբողջ տեսականին վաճառվելու է 20-50% պարտադիր զեղչով:

Գրքի երևանյան միջազգային վեցերորդ փառատոնի ծրագիր

Մայիսի 25

  • 12:00 Յոկո Տավադայի «Պատվիրակը» գրքի շնորհանդես | Գրանիշ
  • 13:00 «Թումանյանը ժամանակակիցների հուշերում» երկհատորյակի շնորհանդես | Թումանյանի թանգարան
  • 14:00 «Իմ» մատենաշարի շնորհանդես | Ակտուալ արվեստ
  • 15:00 Վաչե Սարգսյանի «Ակեղդամա» եռահատոր վեպի առաջին երկու մասերի շնորհանդես | Հովհաննիսյան ինստիտուտ
  • 16:00 Իեն Մըքյուենի «Քավություն» գրքի շնորհանդես | Զանգակ
  • 17:00 Ռոբին Շարմայի «Հրովարտակ ուղղված ամենօրյա հերոսին» գրքի շնորհանդես | Բուկինիստ
  • 18:00 Հանդիպում Տատյանա Տոլստայայի հետ
  • 19:00 Համերգ. Լավ Էլի

Մայիսի 26

  • 12:00 «Երազ» մանկական մատենաշարի առաջին երեք գրքերի շնորհանդես | Նյումեգ
  • 13:00 Շուշան Ասատրյանի «Ափից ներս» գրքի շնորհանդես | Գրանիշ
  • 14:00 Բանաստեղծությունը՝ բացված․ պոետիկ արտահայտման հետմիջօրե․ Շենոն Սալիվան և Յորղոս Կուտուվելաս | Վերսոպոլիս
  • 15։00 Դոն Միգել Ռուիսի «Չորս համաձայնությունները» գրքի շնորհանդես | Զանգակ
  • 16:00 Վահրամ Ալազանի «Տառապանքի ուղիներում» հուշագրության շնորհանդես | Անտարես
  • 17:00 Շառլ Ազնավուրի պոեզիայի երրորդ հատորի շնորհանդես | Նյումեգ
  • 18:00 Կլաուդիո Պոցցանի և Լիլիթ Օսիպյան․ գրական-երաժշտական բաթլ
  • 19:30 Հանդիպում Արմեն Զախարյանի հետ (Մեծ դահլիճում)

Մայիսի 27

  • 12:00 Միսս Փերերգրինի «Յուրահատուկ երեխաների տունը» գրքի շնորհանդես | Արևիկ
  • 13:00 Ոչ կենցաղային շփում։ Ի՞նչն է օգնում կենդանի զգալուն․ Դմիտրի Գարիչև, Ալեքսանդրա Շալաշովա, Տատյանա Սոլովյովա | «Մեծ գիրք» մրցանակ
  • 14:00 Պոլսահայ նորագույն գրականությունը․ Սուրեն Դանիելյանի դասախոսությունը
  • 14։00 Գրողներն ու ընթերցողները խաղում են «Այլկերպ» (Ձմեռային այգում)
  • 15:00 Մոգականություն և ռեալիզմ․ Մարիամ Պետրոսյան, Ալեքսանդրա Շալաշովա
  • 16:00 Ժամանակակիցը, ժամանակավորը և անժամանակը պոեզիայում. Կարեն Անտաշյան, Հասմիկ Սիմոնյան, Մարինե Պետրոսյան
  • 17:00 Էրիկ Էմանուել Շմիտի «Օսկարը և վարդագույն տիկինը» գրքի շնորհանդես | Վերնատուն
  • 18:00 Արամ Պաչյանի «Եթե սա գրող է» գրքի շնորհանդես | Էջ
  • 19:00 Գրքի երևանյան փառատոնի փակման արարողություն և մրցանակաբաշխություն (Մեծ դահլիճում)