Newmag-ը կներկայացնի չորս նոր գիրք` չորսն էլ բացարձակ բեսթսելլեր

September 7, 2023 168.am

Newmag-ը կներկայացնի չորս նոր գիրք` չորսն էլ բացարձակ բեսթսելլեր։ Բացի այդ, այդ օրն այգում ներկայացված կլինեն ֆրանսիական հայտնի բրենդներ, կհնչի ֆրանսիական երաժշտություն, կանցկացվեն ֆրանսերենի էքսպրես դասեր, փարիզյան կյանքի մասին սթենդափ, թատերականացված ընթերցում, քննարկում-զրույց գրողների հետ, խաղարկություն, հյուրասիրություն, գալլահամերգ:

2։00 | ՇՆՈՐՀԱՆԴԵՍ՝ «ՃՇՄԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՐԻ ՔՎԵԲԵՐՏԻ ԳՈՐԾԻ ՄԱՍԻՆ», ԺՈԵԼ ԴԻԿԵՐ

Newmag-ը ներկայացնում է ժամանակակից ամենաերիտասարդ ու հայտնի շվեյցարացի գրող Ժոել Դիկերի վեպը՝ «Ճշմարտությունը Հարի Քվեբերտի գործի մասին»: Անհետ կորած 15-ամյա Նոլայի մարմինը գտնում են 33 տարի հետո: Գլխավոր կասկածյալը Հարի Քվեբերտն է: Հայտնի ու հեղինակավոր գրողը միանգամից դառնում է գլխավոր մեղադրյալը: Առեղծվածային և սարսափելի պատմության գլխավոր հերոս է դառնում մեղադրյալ ուսանողը, երիտասարդ գրող Մարկուս Գոլդմանը։ Նա որոշում է օգնել իր ուսուցչին և բացահայտել 33 տարվա վաղեմության հանցագործությունը։  

Դեդեկտիվի սիրահարների համար իսկական գլուխկոտրուկ է, դուք երբեք չեք գուշակի հանցագործին, մինչև չընթերցեք վերջին էջը։ Խճճված սյուժե, որ գիրք է՝ գրքի մեջ: Ընթերցողը կկարողանա շունչ քաշել միայն գործն ավարտելով՝ հուզված ու երախտապարտ գրական ադրենալինի խելահեղ չափաբաժնի համար։

Գիրքը լույս է տեսել 2012 թվականին ու թարգմանվել է 40-ից ավելի լեզուներով 60-ից ավելի երկրներում: Գրքի գլխավոր գործընկեր՝  «Զանգակ գրատուն»:

14:00 | ՇՆՈՐՀԱՆԴԵՍ՝ «ԵՐՋԱՆԻԿՆԵՐԸ  ԸՆԹԵՐՑՈՒՄ ԵՆ ԵՎ ՍՐՃՈՒՄ», ԱՆՅԵՍ ՄԱՐՏԵՆ-ԼՅՈՒԳԱՆ

Այս պատմությունը անտարբեր չի թողնի սիրային դրաման նախընտրողներին: 30-ամյա Դիանան դժբախտ պատահարի հետևանքով կորցնում է ամուսնուն և քառամյա դստերը: «Երջանիկներն ընթերցում են և սրճում» անունով գրական սրճարան ունեցող կնոջ համար կյանքը նույն պահին վերջանում է: Ինչպես հաղթահարել վիշտը, երբ ապրելու փոխարեն երազում ես մեռնել: Հոգեբան Անյես Մարտեն-Լյուգանն այս վեպը գրելիս գործի է դրել իր մասնագիտական բոլոր հմտություններն ու ներթափանցել իր ստեղծած կերպարի հոգեվիճակի մեջ` ներկայացնելով փխրուն կնոջ ապրումների բոլոր երանգները:

Լույս տեսնելուց հետո 10-ը տարվա ընթացքում այս վեպը թարգմանելու հեղինակային իրավունքները ձեռք է բերել 35 երկիր: Վաճառվել է ավելի քան 3,5 մլն օրինակ: «Երջանիկները ընթերցում են և սրճում» գիրքը հայտնվել է Figaro-ի ամենաընթերցված ֆրանսիացի վիպասանների լավագույն 10-յակում: 

16:00 | ՇՆՈՐՀԱՆԴԵՍ՝ «ԿԱՊՈՒՅՏ ՄՈՐՈՒՔԸ», ԱՄԵԼԻ ՆՈՏՈՄԲ

Պատմություն սոցիոֆոբ ու կնամոլ իսպանացի ազնվականի մասին: Էքզիստենցիալ զրույցներ, հոգեբանական խաղեր ու մարդկային էության խորը զննություն: Վեպը հոգեբանական խաղերով լի առեղծված է, բարձրաշխարհիկ երկխոսություններով կառուցված անթերի պատմություն՝ ողողված շքեղ, թանկ ու ոսկեգույն շամպայով: Գործի ժանրը դժվար է որոշել. գուցե դետեկտիվ, գուցե թրիլլեր, գուցե սիրավեպ:  

Վախ, հուզմունք հաստատ կզգաընթերցողը, բայց ավելի շատ՝ գերագույն հաճույք, որըպարգևում է նուրբ բառախաղերով կառուցված փայլուն դիալոգը: Հեղինակը շքեղ մթնոլորտում ստեղծում է կամերային միջավայր, որտեղ կրոնն ու մետաֆիզիկան ընտրության առաջ են կանգնեցնում ընթերցողին:

17:20 | ՇՆՈՐՀԱՆԴԵՍ ՝  «ԻՄ ՀԱՅ ԸՆԿԵՐԸ», ԱՆԴՐԵՅ ՄԱԿԻՆ

Սիբիր, 1970-ականների սկիզբ: Պատմությունը պատմող 13-ամյա որբ տղան խուլիգանների հաշվեհարդարիցփրկում է Վարդան անունով մի տղայի, ինչի պատճառով ենթարկվում է իր հայրենակիցների հարձակմանը: Դեպքը տեղի է ունենում դպրոցի բակում: Այդպես ծնվում է ընկերությունը: Նրանք գնում են Վարդանի տուն, և որբ տղան հայտնվում է հայկական ընտանիքների աշխարհում: Այդ ընտանիքներն ապրում էին մի բանտի մոտ, որտեղ պահվում են նրանց ամուսինները, որդիներն ու հայրերը: Հենց այստեղ է որբ պատանին առնչվում խիզախության, սիրո ու արժանապատվության հետ․ երևույթներ, որոնք խորը հետք են թողնում նրա ամբողջ կյանքի վրա: «Հայ ընկերը» կախարդում է իր բազմաշերտ նոստալգիայով․ մեկուսացված հայկական համայնքի՝հայրենի երկրի մասին հուշերը միահյուսվում եներիտասարդ տղայի՝ մանկության ընկերոջ մասինհիշողություններին:

ՓԱՌԱՏՈՆԻ ԾՐԱԳԻՐ

11:00 - 11:40 Բացմանարարողություն| Ֆրանկոֆոներկրներիդեսպաններ, գործընկերներ

12:00 - 12։40 Գրքիշնորհանդես | «Ճշմարտությունը Հարի Քվեբերտի գործի մասին», Ժոել Դիկեր

12:40 - 13։00 Ֆրանսերենհեքիաթներփոքրիկներիհամար| Alliance Française d'Arménie

13:00 - 13։30 Համերգ |ԴավՀովհաննիսյան,սաքսոֆոն

14։00 - 14։40 Գրքի շնորհանդես | «Երջանիկներըընթերցումեն և սրճում», Անյես Մարտեն-Լյուգան

15։20 - 16։00 Ֆրանսերենսկսնակներիհամար | Alliance Française d'Arménie

16։00 - 16։40 Գրքի շնորհանդես |«ԿապույտՄորուքը», Ամելի Նոտոմբ

16:40 - 17:00 Թատերականացված ընթերցում «Կապույտ Մորուքը» գրքից | Կարդում են Դավիթ Հակոբյանը և Արևիկ Գևորգյանը

17:00 - 17:20 Համերգ | Gorgeouz Beats 

17:20 - 18:00 Գրքի շնորհանդես | «Իմ հայ ընկերը», Անդրեյ Մակին

18:00 - 18:40 Տեսահոլովակի պրեմիերա | Շառլ Ազնավուր «Պատերազմի երեխաները», կատարում է ՇուշանՊետրոսյանը

19:00 - 19:40 Ֆրանսիական բովանդակությունը 21-րդ դարում | Պանելային քննարկում

19:45 - 20:00 Գրքի խաղարկություն

20:00 - 20:30 Փակման արարողություն և պարգևատրում

20:30 - 21:00 Գալահամերգ | Lyoka, Gorgeouz Beats