Newmag-ը միանգամից 7 նոր գիրք կներկայացնի

Հուլիսի 16-ին «Երազ» այգում Newmag հրատարակչությունը կանցկացնի իր ավանդական ամառային փառատոնը՝ Newmag Summer Fest-ը:

Փառատոնի ընթացքում Newmag 7 նոր գիրք կներկայացնի.

•    Ռուբեն Մելքոնյան եւ Նաիրա Պողոսյան «Փախուստ Էրգրից»

•    Սյունե Սևադա «Աղի թեյ»

•    Ալեքսեյ ՊոմիգալովԱլեքսանդր ԱնդրեևԻլյա Կորոբով «Люди и машины»

•    Անջալի Մահտո «Մաշկի խնամքի կանոնագիրք»

•    Գեորգի Գոսպոդինով «Տրտմության ֆիզիկան»

•    Ֆերնանդո Արանբուրու «Հայրենիք»

2022թ. ձմռանը կայացած Newmag Winter Fest-ի ժամանակ ներկայացվել էր «Մարդիկ եւ մեքենաները. հայկական առաջին համակարգիչների ստեղծման պատմությունը» գիրքը, որը Newmag հրատարակել էր DataArt ՏՏ ընկերության գլխավոր գործընկերությամբ: Այժմ լույս է տեսել գրքի ռուսերեն տարբերակը: