Ո՞վ է նա` hերթական բրազիլացի աստղ, թե՞ «նոր Պելե»

January 29, 2020 Shamshyan

TotoGaming-ը Newmag ընկերության հետ համատեղ հանդես եկավ սպորտասեր հասարակության համար հերթական հաճելի նախաձեռնությամբ՝ հասանելի դարձնելով ընթերցողին Լուկա Կայոլիի նոր բեսթսելլերը՝ հայերեն լեզվով: Այս անգամ գրքի հերոսը բրազիլացի հարձակվող Նեյմարն է:

Համանուն գրքում հեղինակը զետեղել է բացառիկ հարցազրույցներ ֆուտբոլիստի ընկերների ու հարազատների հետ, որոնք եղել են նրա կողքին ֆուտբոլային կարիերայի հենց սկզբից և օգնել հասնել համաշխարհային ճանաչման: Ընթերցողն այստեղ կգտնի Նեյմարի կյանքի և կարիերայի ամենակարևոր դրվագները: Բեսթսելլերը կարող եք գտնել բոլոր գրախանութներում, ինչպես նաև օնլայն՝ books.newmag.am կայքում:

Հիշեցնենք, որ սա TotoGaming և Newmag ընկերությունների առաջին համագործակցությունը չէր: Ամիսներ առաջ նրանց համատեղ ջանքերով սպորտասերներին հայերեն հրատարակմամբ հասանելի դարձան «Ռոնալդու. կատարելության տենչով» և «Մեսսի. լեգենդ դարձած տղայի պատմությունը» գրքերը:

Համոզված ենք, որ սա բարի ավանդույթ կդառնա, և նմանատիպ նախագծերն ու դրանց իրագործումը շարունակական բնույթ կունենան:

Shamshyan.com