ՈՎՔԵՐ ԵՒ ԻՆՉՊԵՍ ԵՆ ՔՆՆԱՐԿԵԼ ՍՅՈՒՆԻՔԸ ԵՒ ԼՂ-Ն ՓՈԽԱՆԱԿԵԼՈՒ ԾՐԱԳԻԸ․ ԳԱՂՏՆԱԶԵՐԾՎԱԾ ՓԱՍՏԱԹՂԹԵՐ

February 22, 2022 Hraparak

Այսօր՝ փետրվարի 19-ին հայ մեծանուն բանաստեղծ Հովհաննես Թումանյանի 153-ամյակն է, ինչպես նաև գիրք նվիրելու խորհրդանշական տոնը։ Newmag-ը օրվան նվիրված իսկական գրքային ու գրքաշատ տոն է կազմակերպել։ 7 նոր գրքի հրատարակում Newmag-ի կողմից։ 
7 գրքերից մեկի շնորհանդեսը միջազգայնագետ Սուրեն Սարգսյանի «Հայաստանն ու Բուշն անձամբ» գրքն էր, այն նվիրված է Հայաստանի նկատմամբ ԱՄՆ նախկին նախագահ Ջորջ Բուշ ավագի քաղաքականությանը:

Մեզ հետ զրույցում Սուրեն Սարգսյանը մանրամասնեց գրքի ստեղծման պատմության մասին, դժվարությունների ու գիրքը գրելու մոտիվացիայի մասին․ «Ամեն ինչ սկսվեց նրանից, որ սկսեցի ամերիկյան արտաքին քաղաքականությունն ուսումնասիրել և օգտվելով առիթից դեռևս ուսանող ժամանակ հայտնվեցի ԱՄՆ-ի ամենատարբեր արխիվներում, և, երբ գաղտնազերծված փաստաթղթերը շատացան, որոշեցի,որ այն կարող է գիրք դառնալ։ Առաջին մեխը գրքի հենց գաղտնազերծված փաստաթղթերն են, իսկ երկրորդ մեխը եղան այն հարցազրույցները, որոնք իրականացրեցի ամենատարբեր ոլորտի մասնագետների հետ և՛ Հայաստանում, և՛ ԱՄՆ-ում։ 
Գիրքը գրելու մոտիվացիան հետաքրքասիրությունն էր, որ ունեցա, որովհետև գաղտնի փաստաթղթերը, որոնք որ հրապարակում էին ամերիկյան տարբեր հիմնարկներ, շատ լուրջ և նոր փաստաթղթեր էին և լուրջ տեղեկություններ էին պարունակում, բացառիկ տեղեկություններ, օրինակ, ինչպես է ժամանակին քննարկվել ԱՄՆ և Թուրքիայի նախագահների միջև Սյունիքը և Լեռնային Ղարաբաղը փոխանակելու ծրագիը, ինչպես է ԱՄՆ նախագահը ժամանակին զանգել և Թուրքիայի նախագահին կոչ արել զերծ մնալ Հայաստանից արցախյան առաջին ազատամարտի տարիների ընթացքում, այսպիսի բացառիկ տեղեկություններին, բնականաբար, պետք էր միս և արյուն տալ։

Դժվարություններ գիրքը գրելիս եղել են տեխնիկական, գիրքը նվիրել եմ որդուս՝ Արմենին, ով աշխատանքի կեսը կատարել էի, երբ ջնջեց ֆայլերը համակարգչից, դա ամենամեծ ու ամենածանր հարվածն էր»,- պատմում է Սարգսյանը։