«Փոթորիկ Կովկասում». Ստեփանակերտում կայացել է 44-օրյա պատերազմի վերաբերյալ վերլուծական հոդվածների ժողովածուի շնորհանդեսը

Այսօր՝ նոյեմբերի 15-ին, Ստեփանակերտի «Պոլ Էլյուարի տուն» ֆրանկոֆոնիայի կենտրոնում տեղի է ունեցել Արցախյան 44-օրյա պատերազմի վերաբերյալ հայ և ռուս քաղաքագետների վերլուծական հոդվածների՝ «Փոթորիկ Կովկասում» գրքի հայերեն հրատարակության շնորհանդեսը:

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 19 հոկտեմբեր, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ գրքի հայերեն թարգամանությունը լույս է տեսել «Թուֆենկյան» բարեգործական հիմնադրամի «Եկ աշխարհը պիրինիք Արցախ» ծրագրի շրջանակներում: Շնորհանդեսին հաջորդեց քննարկում՝ նվիրված 44-օրյա պատերազմին, հետևանքներին ու արդյունքներին: Քննարկումը վարում էր «Սիվիլնեթ»-ի գլխավոր խմբագիր Կարեն Հարությունյանը:

«Գիրքը պատերազմի ընթացքը, պատճառները վերլուծելու առաջին փորձն է: Շուրջ 12 փորձագետներ իրենց տեսակետն են արտահայտում գրքում պատերազմի մասին խոսվող տարբեր խնդիրների վերաբերյալ: Ներկայացված տեսակետներն իրար հակասող են»,-ասել է Կարեն Հարությունյանը:

Արցախի Հանրապետության նախագահի խորհրդական Նելլի Բաղդասարյանի խոսքով՝ ըստ հետազոտությունների, Կովկասում փոթորիկները հաջորդում են միմյանց: «Պատերազմները սկսվում են, երբ, փաստացի, քաղաքական զսպման հնարավորությունները վերացվում են: Այսօր էլ մեծ վտանգ կա, որ խնդիրները կարող են վերաճել մակրո զարգացումների, իսկ այս դեպքում տարածաշրջանի թույլ օղակները անպայման մեծ խնդիր կարող են ունենալ: Հետևաբար անհրաժեշտություն կա կիրառելու զսպումների ամբողջ գործիքակազմը: Անհրաժեշտ է ի մի բերել քաղաքական զսպումների գործընթացները և խուսափելու մակրոտարածաշրջանային զարգացումներից»,-նշել է Ն. Բաղդասարյանը:

Շնորհանդեսին բանախոսել են նաև ՊԲ պահեստազորի սպաներ Արմեն Ասրյան և Գրիգորի Սահակյանը, անդրադառնալով Արցախյան 44-օրյա պատերազմի մարտավարության, սպառազինությունների և այլ առանձնահատկությունների: