Քաղաքը կարդո՞ւմ է․ ձայնային գիրք

February 20, 2023 Armradio.am

Սովորաբար գրքի բովանդակությունը վերջին էջերում է դրվում։ Սա գիրք չէ, սակայն ծավալից ելնելով՝ կարող էր լինել։ Ուստի այս հոդվածի «քարտեզը» ընթերցողին տալու համար բովանդակությունը կբերենք առաջ, էջադրման սկզբունքը ևս կխախտենք։ Ձեր էկրանին ձայնային գրքի սկզբունքով գրված հոդված է՝ Հայաստանի գրահրատարակչական շուկայի մասին։ Այն պետք է կարդալ, լսել և նայել։

Բովանդակություն

Էջ 1 ․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․Մի փունջ  խնդիրներ հրատարակիչներից

Էջ 2 ․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․Գրող, հետազոտող և թարգմանիչ

Էջ 3․․․․․․․․Թթու խոսք, խեթ հայացք   Թարգմանական աշխատանքներ

Էջ 4․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․Ակտուալ խայթոց ԿԳՄՍ -ին

Էջ 5․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․«Տուլոցի»* ընթերցողների վրա

Էջ 6 ․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․ Աճեցնել գիսաստղեր

Էջ 7 ․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․Հետևանքը՝ հրատարակչական կուրություն

Էջ 8 ․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․ Քաղաքը կարդո՞ւմ է

Էջ 9 ․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․ Մարկետի՞նգ

Էջ 10․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․Բեսթսելլեր-խլոպուշկա

Էջ 1․ Մի փունջ  խնդիրներ հրատարակիչներից

«Նյումեգ» հրատարակչությունն արդեն 5 տարեկան է։ Ի սկզբանե զբաղվել են ոչ գեղարվեստական գրականության թարգմանությամբ։ Այդ բացը լրացնելուն զուգահեռ հրատարակել են նաև գիտահանարամատչելի («Հասրաթյան» մատենաշար), ՏՏ (Smart մատենաշար), սպորտային, գեղարվեստական, անձնային աճի և այլ գրքեր։ Հրատարակչությունը սպառման խնդիր չունի։ 5 տարվա ընթացքում հրատարակել է մոտ 100 գիրք։ «Նյումեգ»-ի ծրագրերի ղեկավար Գոհար Մանուկյանը մի քանի խնդիր է առանձնացնում։

1․ Տարիներ շարունակ քննարկվում է հրատարակիչներին ԱԱՀ–ից ազատելու հարցը։ Եթե հրատարակիչները հարկային արտոնություն չստանան, ապա ավելի քիչ կհրատարակեն, իսկ վատագույն սցենարով կփակվեն:

2․ Ոչ գնողունակ գրադարաններ․ պետությունը գրադարանների համար գիրք չի գնում, մինչդեռ գրադարանների ֆոնդային գնումներն ամենակարևորն են։

Մանրամասները՝ ձայնագրությունում։

 «Անտարես» հրատարակչությունը հիմնադրվել է 1992թ-ին։ Տպագրել է բազմաբնույթ մատենաշարեր։ Այդ թվում՝ գեղարվեստական («XXI» մատենաշար), թատերական («Բեմ» մատենաշար), գրականություն, արվեստ, մշակույթ («ԳԱՄ» մատենաշար) և այլն։ Երբ հրատարակչությունը ձևավորվում էր, շուկայի մասին գիտելիք դեռևս չկար։

«Անտարես» հրատարակչության տնօրեն Արմեն Մարտիրոսյան հավաստիացնում է, որ 2000-ականներից ոչ մի խնդիր չի լուծվել, ավելին՝ ավելացել են նորերը։ Առանձնացնում է հետևյալ խնդիրները․

1․ Հայաստանի հանարպետությունն արտոնություն է տվել  աշխարհի բոլոր տպարաններին՝ բացի Հայաստանի հանրապետության տպարաններից։ Այսինքն, եթե տպագրվում եք որևէ այլ երկրում, օրինակ՝ Վրաստանում կամ Թուրքիայում և ներմուծում Հայաստան, ապա զրո հարկ եք վճարում։ Եթե Հայաստան եք բերում հումքը, ապա 20 տոկոս ավելացված արժեքի հարկ եք վճարում։

2․ Դասագրքերի հրատարակությունը մոնոպոլիզացվում է, պետությունը հրատարակիչներից խլում է այդ գործառույթը։ Ստատուսը իջեցրել է, թույլ է տալիս որպես հեղինակային խումբ մասնակցել։ Պետության մենաշնորհը, մրացակցության բացակայությունը խնդիրների է հանգեցնելու։

Մանրամասները՝ ձայնագրությունում։

«Արևիկ» հրատարակչությունը ստեղծվել է 1986թ-ին։ Ստեղծման օրվանից հանրապետության մանկապատանեկան գրականության հրատարակման առաջատարը լինելով՝ «Արևիկն» այսօր էլ իր ընթերցողին մատուցում է մանկական գրքերի հարուստ ընտրանի: Գրաշուկայում մանկական գրականությունը սպառման խնդիր չունի։ «Արևիկ» մանկական հրատարակչության տնօրեն Սաբեթ Հովհաննիսյանն ասում է՝ խնդիր է գրքագրագիտությունը։

1․ Եթե նախկինում գոյություն ունեցող օրենքը գեղարվեստական գրականությունը գրաքննության էր ենթարկում, ապա մանկականի դեպքում գրագիտությունն էր վերահսկում։ Հիմա օրենքի բացակայությունը բարձիթողի իրավիճակ է ստեղծել մանկական գրքերի տպագրությունում։ Անգրագետ կազմված գրքերը երեխաներին մատուցելը հանցագործություն է համարում։  

2․Խնդիր է նաև թղթի գնի բարձրացումը։ Ավելացված արժեքի հարկը զրոյացված է մանկական գրքերի համար։ Տնտեսական ցանկացած շարժ անդրադառնում է գրքի արտադրության վրա։ 70 տոկոսով թանկացել են ստվարաթղթե կոշտ կազմերը, շուրջ 40 տոկոսով՝ միջուկի թղթերը։

Մանրամասները՝ ձայնագրությունում։

Էջ 2․ 117 գրող, հետազոտող, և թարգմանիչ

Գրահրատարակչության ոլորտում ԿԳՄՍ-ի դերը ոլորտի կարգավորումն է` բոլոր հարթություններում։ Նախարարության ծրագրերի շահառուները թե իրավաբանական, թե ֆիզիկական անձինք են։ «Թարգմանական ծրագրեր և աջակցություն ստեղծագործողներին ու հետազոտողներին» ծրագրով  նախարարությունն աջակցում է ստեղծագործողներին։ Այս ծրագիրն ունի 4 ուղղություն՝ աջակցություն ստեղծագործողներին բոլոր ժանրերում, աջակցություն մշակույթի ոլորտը հետազոտողներին և գրաքննադատներին, համաշխարհային գրականության նշանակալի երկերի թարգմանության աջակցություն և հայ գրականությունը թարգմանություններում։

ԿԳՄՍ նախարարության գրահրատարակչության ոլորտի գլխավոր մասնագետ, բանաստեղծ Արմեն Սարգսյան․

1․ Ամփոփում է Գրքի երևանյան փառատոնի արդյունքները, մրցանակաբաշխությունից դժգոհությունները բանահյուսության ժանրից է համարում։

2․ Կարևորում է պետաջակցության ընթացիկ ծրագրերը և առաջիկայում մեկնարկող ծրագիրը։ Նշում է՝ եթե մի գրող հաջողում է, իր հետևից տանում է այդ երկրի մյուս գրողներին։

2018թ-ից սկսած 67 գիրք է արտերկրում լույս տեսել և լույս կտեսնի 2023թ․-ի ընթացքում 20-ից ավելի լեզուներով։ Իսկ աջակցություն ստեղծագործողների և հետազոտողներին ծրագրով (մեկնարկը՝ 2019-ին)՝ 2023-ը ներառյալ, աջակցություն են ստացել և կստանան 117 գրող, հետազոտող, և թարգմանիչ։ Ներկայացված ծրագրերով աջակցություն ստացած անձանց և հրատարակչություններին կարելի է ծանոթանալ հրապարակված ցանկերում՝ 2022թ2023թ։

Էջ 3․ Թթու խոսք, խեթ հայացք   Թարգմանական աշխատանքներ

Վերոնշյալ ցանկերում բազմաթիվ են «Անտարես» հրատարակչության հեղինակները։ Սա, ըստ Արմեն Մարտիրոսյանի, ամենաբարվոք վիճակում գտնվող ծրագիրն է։ Սակայն «Անտարես»-ի տնօրենը վերապահում ունի մյուս՝ «Թարգմանական աշխատանքներ» (այլ լեզուներից՝ հայերեն) ծրագրի վերաբերյալ։ Վերապահումները՝ ձայնագրությունում։

Էջ 4․ Ակտուալ խայթոց ԿԳՄՍ-ին

ԿԳՄՍ-ն աջակցում է 10 գրական պարբերականի։ Այդ թվում՝ «Գրանիշին», «Գրեթերթին», «Գրողուցավին», «Գրական թերթ»-ին, Նորք» հանդեսին, մշակութային պարբերականներից՝  «Ակտուալ արվեստ»-ին, «Կինոաշխարհ»-ին, Ազգային երաժշտության կենտրոնին, «Արթկոլաժ»ին և այլն։ Ակտուալ արվեստ հրատարակչության «ա-ակտուալ արվեստ» ամսագիրը, թեև օգտվում է ԿԳՄՍ աջակցությունից, սակայն դա չի խանգարում նաև խայթել նախարարությանը՝ Ակտուալ արվեստ մշակութային միության 25 ամյակին տպագրված Ակտուալ աշխարհի քարտեզում։

Հրատարակչության վաճառքի մենեջեր, բանաստեղծ Վարդան Սմբատյան․

««Ակտուալն» իրեն բնորոշ խարիզմայով և ներքին ազատությամբ սիրում է գեղեցիկ խայթել, բայց ոչ մի նեգատիվ բան չկա դրա մեջ»։

Ակտուալ հրատարակչությունը գործում է արդեն 25 տարի։ Հիմնական շեշտը դրել է ինտելեկտուալ, ինդիվիդուալ և ինքնատիպ գրականության մեջ բացը լրացնելու վրա։ Հրատարակել է «FERESH», «Գիտ», «Ջեբգիր» և այլ մատենաշարեր։ «Ակտուալ» հանդեսը տպագրվում է եռամսյակը մեկ։

Սկսել է ակտուալ ռեստարտ ծրագիրը։ Վարդան Սմբատյանը ներկայացնում է ծրագրի մանրամասները։

էջ  5․ «Տուլոցի» ընթերցողների վրա

Արձակագիր Արամ Ավետիսը երկար տարիներ որպես գրքի խորհրդատու է աշխատել։ Ընթերցողների գրական ճաշակի կամ դրա բացակայության հետ հաճախ է առնչվել։ Ասում է՝ այսօր գովազդը հիմնականում ծառայում է վատ գրքերը «ընթերցողի վրա տուլիտ անելուն և նաղդելուն»։ Զրույցում նշում է․

1․ Ընթերցողն իր աշխարհընկալումից տարբերվող ոչինչ չի ուզում։

2․ Գրախանութում ազգի որակն ես տեսնում։

3․ Այս բնագավառը չի աշխատում, որովհետև դրա կարիքը չկա։

4․ Չկա ժամանակակից գրականության ոստիկան։

Մանրամասները՝ ձայնագրությունում։

էջ  6․ Աճեցնել գիսաստղեր

Հայաստանում գործող գրահրատարակչությունները ֆինանսական ինքնաբավություն, մեծ հաշվով, չունեն։ Հրատարակչական շղթայում հրատարակչին վճարողն ընթերցողն է, որի թիվը մեծ չէ։ Գործունեությունը շարունակելու համար հրատարակիչները գրքերը տպագրում են գործընկերների աջակցությամբ կամ ֆոնդերի միջոցով։ Այդպես «Ակտուալ արվեստը» հրատարակել է «Ֆրանկոֆոն» մատենաշարերը, «Նյումեգը» Digitain-ի հետ «SMART» մատենաշարը։ «Արևիկ» հրատարակչությունը միշտ առաջնորդվել է սեփական ուժերով հրատարակելու սկզբունքով, սակայն առաջիկա գրքերը լույս կտեսնեն գործընկերների հետ համագործակցության միջոցով։

Մի բան է, երբ գնում են որևէ գիրք արդեն պատրաստի դիզայնով, մեկ այլ բան է, երբ դրա վրա մանրակրկիտ աշխատելու կարիք կա։ Օրինակ՝ «Գիսաստղեր աճեցնողը» գիրքը «Արևիկ» հրատարակությունը գնել է պատրաստի դիզայնով, մինչդեռ հայ կոմպազիտորներին նվիրված գիրքը ամբողջովին հրատարակչությունն է ստեղծում։ է «Արևիկ» հրատարակչության տնօրեն Սաբեթ  Հովհաննիսյանը պատմում է, թե

  • ովքեր են Լյադոն և Սողսողիկը,
  • երազանքը եկամտաբեր ներդրում է։

Մանրամասները՝ ձայնագրությունում։

էջ 7․ Հետևանքը՝ հրատարակչական կուրություն

Պետությանն ուղղված պահանջներից զատ՝ գրահրատարակչական ոլորտի խաղացողները նաև միմյանց հետ խնդիրներ ունեն։ Գրախանութները վերածվում են հրատարակիչների, հրատարակչությունները բացում են սեփական գրախանութները։ «Անտարես» հրատարակչության տնօրենի խոսքով՝ տարանջատում պետք է լինի։ Գերմանիայում դեռևս 1887 թ-ին օրենք են ընդունել, որով հրատարակիչն իրավունք չունի գրավաճառությամբ զբաղվելու, իսկ գրավաճառը՝ հրատարակչությամբ։ Պատճառն այն է, որ դա հանգեցնում է «հրատարակչության կուրության»։

«Օրինակ՝ Բուկինիստ գրախանութը ինֆորմացիա է ստանում, թե ինչ է ուզում ընթերցողը, ճի՞շտ է։ Բայց եթե նա հրատարակչություն է, ուրեմն այդ ինֆորմացիան չի կիսի «Անտարեսի» հետ, ճի՞շտ է։ Խնդրեմ, շուկան չաշխատեց, վերջ։ Կարծում եմ՝ եթե հարևանդ ծառ ունի, դու ավելի լավ է ջրես այդ ծառը, ոչ թե կողքը մի հատ էլ ծառ տնկես, ու ոչ քո ծառը աճի, ոչ նրա», -ասում է Արմեն Մարտիրոսյանը։

«Արևիկ» հրատարակչության տնօրեն Սաբեթ Հովհաննիսյանի խոսքով՝ ներքին էթիկայի խնդիր կա, երբ գրախանութները դառնում են հրատարկչություն։ Հակառակի դեպքում էլ՝ հրատարակչին այլ տարբերակ չի մնում, երբ գրախանութները պատշաճ չեն ներկայացնում գրեքերը։ Հովհաննիսյանն այս գործընթացը «չարչիական մտածողության» հետևանք է համարում։

«Ստացվում է՝ գրախանութը հասկանում է ընթերցողի սպառման թույլ տեղերը և փոխանակ հրատարակչին հուշի, մտածում է՝ էնա ես կանեմ, ես էլ շատ կվաճառեմ։ Սա մի քիչ չարչիական մտածողություն է։ Մենք 35 տարվա հրատարկչություն ենք և չենք հավակնել գրախանութ ունենալուն, բայց հիմա եկել են ժամանակներ, որ գրախանութը վաճառում է առաջին այն, ինչ իրեն է ձեռք տալիս։ Գրախանութները դարձել են հրատարակիչներ, իրենք առաջին հերթին իրենց հրատարակած գրքերն են վաճառում, այսինքն, մեր հրատարակչության գրքերը ներկայացված չեն այնպես, ինչպես պետք է։ Հրատարակչին մնում է ստեղծել մի անկյուն, մի բույն, որտեղ մեր հրատարակած գրքերը կկարողանանք ներկայացնել։ Այսքան տարի համագործակցելուց հետո հասկացա, որ գրախանութը մեզ համար կենսական նշանակություն ունի»։

էջ 8․  Քաղաքը կարդու՞մ է

  • Կարդում է քաղաքի բութ մատը․ Արամ Ավետիս
  • Կարդում է, բայց ի՞նչ․ Վարդան Սմբատյան
  • Անձնային աճը սեռ ու տարիք չի ճանաչում․ Գոհար Մանուկյան
  • Ընթերցողը սպանված է․ Արմեն Մարտիրոսյան

Էջ 9․ Մարկետի՞նգ

Միայն հրատարակելն այսօր, կարծես, բավարար չէ։ Գրքի հանրահռչակմանն ուղղված բազմաթիվ արշավներ են նախաձեռնում։ Փառատոններ, գրքի թրեյլերներ և այլն։ Արձակագիր Արամ Ավետիսի «Երբ առնետները կարդալ գիտեին» գրքի շնորհանդեսին առնետ էր ներկա, մյուս՝ «Կույր կետադրություն» գրքի վերահրատարակության ժամանակ գիրքը սկուտեղի վրա էր մատուցված։ Արդյո՞ք սա ևս կարելի է հետաքրքրություն առաջացնելու գծի մեջ դիտարկել հարցին պատասխանում է՝ դա հեգնանք է իր և ընթերցողի նկատմամբ։

«Նյումեգ» հրատարակչությունը գրքի հանրահռչակման տարաբնույթ միջոցառումներ է կազմակերպում։ Այդ թվում՝ ձմեռային և ամառային փառատոններ։ Գոհար Մանուկյանի համոզմամբ՝ հրատարակչի գործը ոչ միայն գիրք հրատարակելն է, այլև ընթերցանությունը խրախուսելը։

էջ 10․ Բեսթսելլեր-խլոպուշկա

Հայաստանում գործող գրահրատարակչությունները ֆինանսական ինքնաբավություն, մեծ հաշվով, չունեն։ Պետությունը գրատարակչից գիրք չի գնում։ Հրատարակչական շղթայում հրատարակչին վճարողն ընթերցողն է, որի թիվը մեծ չէ։ Գործունեությունը շարունակելու համար հրատարակիչները գրքերը տպագրում են գործընկերների աջակցությամբ կամ ֆոնդերի միջոցով։ Այդ պատճառով հաճախ կանգնում են երկընտրանքի առջև՝ հրատարակե՞լ այն, ինչ ուզում են, թե՞ այն, ինչ սպառում կունենա։  

Արմեն Մարտիրոսյան․ Հրատարակում ենք այն, ինչ հայաստանցին չի ուզում։

Սաբեթ Հովհաննիսյան․ Ես ոչ թե նայում եմ, թե ինչ են ուզում, այլ՝ ինչ եմ ուզում տալ։

Գոհար Մանուկյան․ Գրական ճաշակի հարցը լուծված է։

Արամ Ավետիս․ բեսթսելեր-խլոպուշկա: