Սամվել Ֆարմանյան. «Եթե պատմական աղետը չլիներ, գիրքը հիմա չէի գրի»

Մեդիամաքսի տնօրեն Արա Թադեւոսյանը «Կարմիր թել» հաղորդաշարում պատմաբան, ՀՀ նախագահի նախկին մամուլի քարտուղար Սամվել Ֆարմանյանի հետ զրուցել է վերջինիս հեղինակած «Միայնակ ընդդեմ ճակատագրի» գրքի մասին:

Հեղինակն ասում է, որ Սերժ Սարգսյանի նախաձեռնած հայ-թուրքական հարաբերությունները կարգավորելու գործընթացը, որը հայտնի է նաեւ «ֆուտբոլային դիվանագիտություն» անվան տակ, ունեցել է տարբեր շերտեր, որոնց տեսանելի չեն եղել հասարակ մարդկանց: Նրա խոսքով, գրքի գլխավոր նպատակներից է քաղաքականության եւ իրականության վերադարձը ռացիոնալ դաշտ:

Զրույցի թեմաները.

00:00 - սկիզբ

00:28 – «Միայնակ ընդդեմ ճակատագրի»` անհաջողության թե՞ հաջողության պատմություն

02:05 – իրական քաղաքականության եւ ֆուտբոլային հանդիպման տարբերությունը

03:00 – հռչակված եւ փաստացի արդյունքները, ազդեցությունը ԼՂ բանակցային գործընթացի վրա

06:00 – գլխավոր հերոսը նախկին նախագահն է, բայց գրքի հիմքում փաստեր են

09:45 – Սերժ Սարգսյանը գիրքը նախապես չի կարդացել

14:55 – գործընթացի մասին բոլոր տեղեկությունները ներառվել են գրքում

17:30 – կապը ներքին եւ արտաքին քաղաքականության միջեւ, հայ-թուրքական գործընթացը, «Մարտի 1»-ը եւ Արեւմուտքի «փափուկ ուժը»

21:00 – «առաջադեմ մարդկությունը», ճակատագրական մտայնությունը եւ պատմական աղետը

23:05 - գրքի ամենադրամատիկ հատվածը՝ Սարգսյանի եւ Սարկոզիի հանդիպումը

28:30 - Սարգսյան-Քլինթոն հանդիպումը եւ հանրային ընկալումները

32:45 - արդյո՞ք հեղինակը գրքում քողարկված կշտամբում է Ռուսաստանին   

***

Կարմիր Թելի գործընկերն է Յորքի համալսարանի եվրոպական կամպուս հանդիսացող CITY քոլեջը, որն առաջարկում է Հունաստանի Սալոնիկ քաղաքում ստանալ բարձրակարգ անգլիական կրթություն բակալավրի եւ մագիստրոսի ծրագրով: Մանրամասներին ծանոթանալու համար զանգահարեք 093 909 349 հեռախոսահամարով: