Winter Fest 2022. 8 գրքի շնորհանդես մեկ օրում. Newmag-ը սեփական ռեկորդ սահմանեց

February 22, 2022 Aysor.am

«2020 թվականի պատերազմը, պարտությունը ստիպեցին փոխել վերաբերմունքը ինքներս մեր հանդեպ. ինքնաճանաչության, ներհայացքի համար գրականությունը խիստ կարևոր գործիք է», - նշում է նա։

Newmag-ի գլխավոր խմբագիր Գնել Նալբանդյանն ասում է՝ աշխատանքի լավագույն գնահատականն ընթերողների արձագանքներն են.

«Ընթերցողը պետք է ինտելեկտուալ պատրաստություն, QR կոդ ունենա կարդալու, տեքստի ուղերձներն ամբողջությամբ վերծանելու համար։ Սա կայծակնային գործընթաց չէ, կարևորը կարդալու հանդեպ սեր առաջացնելն է, ինչն էլ հրատարակչության առաքելություններից մեկն է»։

Փառատոնին ներկայացվեցին մոսկվայաբնակ, ժամանակակից գրող Նարինե Աբգարյանի «Դրսեկը», «Մանյունյան գրում է ֆանտասծիկ վեպ» գրքերը։

«Ես ռուսերեն բառերով գրում եմ հայերեն, իմ գրեթե բոլոր վեպերը հայկականության ու Հայաստանի մասին են, սկզբունքորեն չեմ հրաժարվում հայկական անձնագրիցս, Մոսկվան թեև այն դարբնոցն է, որտեղ որպես գրող թրծվեցի, բայց իմ հայրենիքը համարում եմ Հայաստանը, Բերդը», - ասում է նա։

Newmag-ը, կարևորելով ժամանակակից գրող Նարինե Աբգարյանի գրականությունը, ռուսերեն վեպերը թարգմանեց՝ հնարավորություն տալով հայ ընթերցողին ծանոթանալու ժամանակակից գրողի նարատիվներին։

Newmag-ի հրատարակած «Հայաստանն ու Բուշն անձամբ» գրքով ամերիկագետ Սուրեն Սարգսյանն էլ հնարավորություն է տալիս հանրությանը ծանոթանալու հայ-ամերիկյան հարաբերությունների գաղտնազերծած փաստաթղթերին, մանրամասներին։

Աղբյուրագիտական աշխատանք՝ համադրված գեղարվեստական շերտերով, որպեսզի գիրքը օգտակար լինի ինչպես մասնագետներին, այնպես էլ հանրությանը, ասում է Newmag-ի գլխավոր խմբագիր Գնել Նալբանդյանը։

«Պատմությունը պատժում է, եթե դասեր չենք քաղում, գրքի գաղտնազերծումները, պատմական անդրադարձը կարևոր են դասեր քաղելու, համառ աշխատելու համար»։

Փառատոնին ներկայացվեցին նաև Դմիտրի Տրենինի «Ուժերի նոր բալանս. Ինչպիսի՞ արտաքին քաղաքականություն է որդեգրելու Ռուսաստանը», Ավետիս Գրիգորյանի ու Արսեն Բոբոխյանի` «Օպերացիա Զոդ. Ինչպես Հայաստանը 1919-ին պահեց Սոթքի բնագիծը», Ալեքսեյ Պոմիգայլովի, Ալեքսանդր Անդրեեւի, Իլյա Կորոբովի «Մարդիկ եւ մեքենաները. Հայկական առաջին համակարգիչների ստեղծման պատմությունը», Վահան Զանոյանի «Անապակ առեղծված», Մարգարետ Միտչելի «Քամուց քշվածները», Հատոր I, II գրքերը։

«Ստեղծել և առաջարկել նոր բովանդակություն, գրքեր, որ անհրաժեշտ են այսօր և հիմա, օգտակար են փորձագետներին, ակտուալ են ընթերցողների համար, գրքերը պետք է օգնեն և միանան ջանքերի այն փրկօղակին, որից բռնվելով հայ ժողովուրդն ու Հայաստանը ոտքի կկանգնեն»։

Արտակ Ալեքսանյանը խոստացավ Newmag-յան այս սկզբունքով նոր փառատոններ կազմակերպել։