10 դաս` Թիմոթի Սնայդերի «Բռնապետության մասին» գրքից (տեսանյութ)

August 2, 2023

20-րդ դարի պատմության ամենամութ էջերը հայտնվել են Newmag-ի նոր գրքում։ «Բռնապետության մասին» 20-րդ դարի 20 դասերը նախազգուշացնում են, որ մերօրյա խորհրդանիշները կարող են ազդել վաղվա օրվա վրա, հիշեցնում, որ պետք է ինքնուրույն մտածել ու առավելագույն չափով ուսումնասիրել ամեն ինչ, հարկ է բարձրաձայնել սեփական մտքերը, ոչ թե տրաֆարետային արտահայտությունները: Գրքից առանձնացրել ենք 10 դաս, որոնք փոխանցում են գործի հիմնական ուղերձները։

  • Պատմությունը չի կրկնվում, բայց դասեր տալիս է։ Պատմությունը կարող է սովորեցնել և նախազգուշացնել։
  • Արիստոտելը զգուշացնում էր, որ անհավասարությունն անկայունության է հանգեցնում, Իսկ Պլատոնը, որ դեմագոգները խոսքի ազատությունը չարաշահելով դառնում են բռնապետ։ 
  • Ֆաշիստները մերժում էին բանական միտքը՝ հանուն կամքի, հերքում էին օբյեկտիվ ճշմարտությունը՝ հանուն առասպելի։ 
  • Եղե՛ք բազմակուսակցական համակարգի աջակից ու պաշտպանե՛ք ժողովրդավարական ընտրությունները։ Մասնակցե՛ք դրանց, քանի ունեք այդ հնարավորությունը։ 
  • Որոշ մասնագտներ օրհասական պահին պիտի առաջնորդեն։ Այդպիսի դեպքերում չի կարող լինել «ես միայն հրամաններ էի կատարում» բնույթի արդարացում։

  • Երբ առաջնորդի կողմնակից կիսառազմական միավորները, օրինական ոստիկանությունն ու զինվորականները միաձուլվում են ընդդեմ ընդնդիմության, դա երկրի վերջն է։ 
  • Եթե դու ի պաշտոնե զենք ես կրում, թող Աստված օրհնի ու պահպանի քեզ։ Բայց իմացի՛ր, որ անցյալում ոստիկաններն ու զինվորները մի օր հասկանում էին, որ ներքաշված են չարիքի մեջ։ 
  • Ավտորիտար ռեժիմները ունենում են ոստիկանական հատուկ ուժեր, որոնց գործը ցույցերի պատրաստվող քաղաքացիներին ցրելն է։ Այդ ռեժիմներն ունենում են նաև գաղտնի ոստիկանություն, որոնց հանձնարարվում է սպանել այլախոհներին: 
  • Խուսափի՛ր արտաբերել այն արտահայտությունները, որոնք բոլորն են կրկնում։ Քո սեփական խոսելու ձևն ունեցիր: Կտրվիր  ինտերնետից, գրքեր կարդա։
  • Եթե ոչ ոք պատրաստ չէ մեռնել ազատության համար, ուրեմն մենք բոլորս կզոհվենք բռնակալության պայմաններում։ 

Կարդացեք նաև