100 տարօրինակ բառ Ղարաբաղից. Ոչ մասնագիտական բառարան

December 11, 2014

Այստեղ մի' փնտրեք բառիմաստի գիտական ճշգրտություն և հնչերանգի ճշգրիտ վերարտադրություն: Սա ընդամենը ժողովրդախոսակցական շերտում տեղ գտած «տարօրինակ» բառերի ցանկ է՝ մասնավոր բացատրություններով և մասնավոր ընկալմամբ: Թող բարբառագետները շատ չսրտնեղեն, եթե այս ցուցակում տեսնեն սխալ բացատրություններ կամ սխալ տառադարձումներ, մենք պարզապես արձանագրում ենք, թե մեր ժամանակակից երիտասարդներն ինչպես են արտաբերում այս` շատերի համար անսովոր բառերն ու դրանց նշшնшկության մասին ինչ պատկերացում ունեն:
Անգլամազ - անխելք
բեթար - վատթար
գիրյավա - պահ
գյընգյըլըխտանա - հանգիստ
գիրթ - հանկարծ
դաբան - կրունկ
դըբըմբասմա - անմիջապես
դանգլա - անխելք
դիլոթը կերած - կատաղած
դըրբըզա - դարպաս
զարափաթ - կատակ
զըռփի - մեծ
ըռըշկետան - գոգնոց
ըլբաստրակ - նապաստակ
թոռնսքյինամ - խելքը թռցրած
թամաքյար - ագահ
թաթարյախնի - շտապ
թափշուր անել - ապսպրել
թադարիքյ - պատրաստություն
ժաղա - ժպիտ
ժըմաժենք - իրիկնամուտ
լեթված - լկստված
խըզյատակ - վիզ
խըբըրբիզան - լուր տանող-բերող
ծծեյն - ճկույթ
ծուլուլ - լոզեր
կածյ-կածյ - տաք
կա - վերցրու
կռզնոտ - խուճուճ
կըռեքյ - ատամ
կիշիկիրյող - շատ տգեղ
կուճիդ - փոքր
կյեռտնուկ - գորտ
կընդըկաթյուկ - մեկումեջ
կըզնըված - ջղայնացած
հանգը-հունգը - ուր որ է
հոքյութմաթ - պետություն
հըթըյաթ - էկոնոմիա
հըղե - ճանապարհ
հուրըմյարագյ - սիրուն
հըլըղորել - մերսել
ղարաչի - կռվարար
ղըրաղդան և կողքից
ղաշյանգ և գեղեցիկ
ճիլըճելլի - արագ-արագ
ճլորած - թառամած
ճինջիմինջեղնը - ճանճեր
ճըռճոռ - փորոտիք
ճընգըլճոտեր - փոքր երեխաներ
մուկլիմանդիլ - սարդոստայն
միկա - քիչ
մինհուվուրան - շուտով
մըշտըլըղ - մաղարիչ
մահըրմա - սրբիչ
մըղափուն - ափսոս
մըղակ - դուռ
մաղբուն անել - փչացնել
յերիշ - տեմպ
շուլուղչի - կատակասեր
շըմբալութ - շագանակ
շիլիփիթավա - թափթփված
չոլ - փողոց, զուգարան
չըմփալախ - ապտակ
չըդըլհադի - ոտաբոբիկ
չախմուր - կապուտաչյա
պիծի - փոքր
պեժինք - օժիտ
պտոկ - եզր, ծայր
պղոճ - բլոճ
պորտման - դրամապանակ
ռխկալի - կափարիչ
սունի - առանց շաքարի թեյ
քցյովի - շաքարով թեյ
սաղունձ - ծամոն
սաբավ - իբր
սիլեթա - աներես
սըբըլդրան - տկլոր
սայա-սըլընգե - հասարակ
սողան - սոխ
սիկի-սիկի անել և ժլատություն անել
տուզնը և սոված
տուլաշ և պնդաճակատ, աներես
տալեք - ափսե
վահրը - թարախ
վիսի-վիսի անել - նվնվալ
ցինգռի - թափթփված
ցորցոտ - սառը
ուռթանա - առավոտյան
փայկա - սվիտեր
փյադա - քայլելով
փադառի - անուշադիր, թափթփված
փալավատ անել և խաբել
օյամիշ լինել և սթափվել
Հեղինակ` տեր և տիկին Համալբաշյան-Մուսայելյաններ
newmag #09