Աշխարհի լավագույն համալսարանները, որտեղ արժե տնտեսագիտություն սովորել

March 23, 2017

21. Տորոնտոյի համալսարան՝ 80.2 միավոր: Միայն գործատուների գնահատման սանդղակով 87.1 միավոր է հավաքել: Կանադական բանկի նախկին կառավարիչ Լուի Ռասմինսկին այս բուհի շրջանավարտն է:
20. Սինգապուրի ազգային համալսարան: Այն հավաքել է 80.3 միավոր, գործատուների գնահատմամբ՝ 86.3: Բուհի շրջանավարտներից են Սինգապուրի ավիաուղիների նախկին ղեկավար Չյու Չուն Սենգը, ինչպես նաև երկրի մի շարք վարչապետներ և նախագահներ:
19. Կալիֆոռնիայի համալսարան, Սան Դիեգո: Գործատուների կողմից ամենաբարձր գնահատված համալսարաններից մեկն է՝ 96.4 միավոր:
18. Միչիգանի համալսարան: Իր 80.8 միավորներով հանդերձ, համալսարանը տվել է մեկ Նոբելյան մրցանակակիր տնտեսագետ՝ Ռոբերտ Շիլեր: Բակալավրի աստիճանը նա ստացել է 1967-ին:
17. Լոնդոնի համալսարանական քոլեջ: Տնտեսագիտության ֆակուլտետը միշտ բարձր միավորներ է հավաքում գործատուների կողմից: 19-րդ դարի քաղաքական տնտեսագետ և փիլիսոփա Ջոն Ստյուարտ Միլը նրանց ամենաականավոր շրջանավարտներից մեկն է:



Ինքնակրթության թեմայով կարդացեք



16. Բոկկոնիի համալսարան: Մեծ Բրիտանիայից դուրս Եվրոպայում ամենաբարձր վարկանիշն ունեցող բուհն է: Այստեղ սովորել է տնտեսագետ Մարիո Մոնտին, որը դարձավ Իտալիայի վարչապետը, երբ բռնկվեց եվրոճգնաժամը:
15. Հյուսիս-Արևմտյան համալսարան՝ 85.1 միավոր: 1982-ի Նոբելյան մրցանակի դափնեկիր, ականավոր տնտեսագետ Ջորջ Ստիգլերն այս համալսարանի շրջանավարտ է:
14. Նյու Յորքի համալսարան: Տնտեսագիության բնագավառում վերջին Նոբելյան մրցանակակիրներից մակրոէկոնոմիստ Թոմաս Սարջենթը հենց այս համալսարանում է սովորել:


Հայաստանյան կրթության թեմայով կարդացեք



13. Փենսիլվանիայի համալսարան: Գործատուների գնահատմամբ՝ 91.7 միավոր:
12. Կալիֆոռնիայի համալսարան, Լոս Անջելես: Կալիֆոռնիայի համալսարանի ևս մեկ մասնաճյուղ, որը Փենսիլվանիայի համալսարանից առաջ է անցել ընդամենը 0.1 կետով:
11. Քեմբրիջի համալսարան: Էկոնոմիկայի բնագավառում երրորդ լավագույն բուհը Եվրոպայում: Գործատուների շրջանում անհավանական բարձր միավորներ է հավաքել՝ 98.8: Ժոզեֆ Շտիգլից, Միլթոն Ֆրայդմըն և Ջոն Մայնըրդ Քեյնս, նրանք գլխավորում են Քեմբրիջի հայտնի տնտեսագետների ցուցակը:

10. Կոլումբիայի համալսարան: Այս համալսարանի հետ են կապված Նոբելյան մրցանակի 7 դափնեկիրների անուններ:
9. Յիեյլի համալսարան՝ 88.1 միավոր: Երբ խոսքը վերաբերում է տնտեսագիտությանը, գործատուներն ամենաբարձր գնահատականներն են տալիս՝ 100-ից 99 միավոր:
8. Օքսֆորդի համալսարան: Այն առաջիններից է բոլոր ոլորտներում, Եվրոպայի երկրորդ լավագույն համալսարանը՝ տնտեսագիտության բնագավառում: Միայն այս ասպարեզում Օքսֆորդը 9 Նոբելյան մրցանակակիր է տվել:
7. Չիկագոյի համալսարան, ըստ գործատուների գնահատականի՝ 97.7 միավոր:
6. Փրինսթոնի համալսարան: Հատկապես բարձր են ակադեմիական որակի գնահատականները:


Ճապոնական կրթության թեմայով կարդացեք



5. Լոնդոնի տնտեսագիտության և քաղաքագիտության դպրոց: Էկոնոմիկայի ասպարեզում Նոբելյան մրցանակի 12 դափնեկիրներ այս դպրոցից են: Տնտեսագիտություն սովորելու համար՝ առաջինը Եվրոպայում:
4. Կալիֆոռնայի համալսարան, Բերկլի: Կալիֆոռնիայի համալսարանի երրորդ մասնաճյուղն ու ամենաբարձր վարկանիշ ունեցողը՝ ավելի քան 95 միավոր:
3. Սթենֆորդի համալսարան: Հայտնի շրջանավարտներից է ԱՄՆ Դաշնային պահուստային համակարգի ղեկավար Բեն Բերնանկեն, որը 2008 թվականի ֆինանսական ճգնաժամի ժամանակ օգնեց կառավարել տնտեսությունը:


Եվրոպական կրթության թեմայով կարդացեք



2. Հարվարդի համալսարան: Բոլոր ասպարեզներում լավագույնն է՝ ըստ QS-ի վարկանիշի, զիջում է միայն տնտեսագիտության բնագավառում:
1. Մասաչուսեթսի տեխնոլոգիական համալսարան՝ 98.2 միավոր: Տնտեսագիտություն ուսանելու համար լավագույն տեղն է աշխարհում՝ ըստ QS-ի: