JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027
Գլխավոր Լուրեր

Երևանի ու մարզերի ամենապահանջված մասնագիտություննե

Երևանի ու մարզերի ամենապահանջված մասնագիտությունները, որոնցով կարելի է աշխատանք գտնել հենց հիմա

Պարզվում է Երևանում և մարզերում «ամենաների» պահանջարկի խճանկարը խիստ տարբերվում է: Երևանում, նախնական և միջին մասնագիտական կրթությամբ առավել պահանջվածներ են, տուրիստական և ապահովագրական գործակալները,  գանձապահ-օպերատորները,  դերձակները, վարսահարդարները, իսկ թոփ հնգյակը եզրափակում են դիմահարդարները:
Սակայն մարզերում գործատուներն ամենից շատ վաճառողուհիների կարիք ունեն: Հենց այդ պատճառով Զբաղվածության պետական գործակալությունում գործատուների հայտարարությունների հիմնական մասն ուղղված է վաճառողներին: Եկեք, վաճառեք, ծառայությանը նոր որակ հաղորդեք: Կարևորը` ժպիտով: Բացի վաճառողուհիներից Հայաստանի մարզերում, օրինակ, Սյունիքում հեշտությամբ աշխատանք կարող են գտնել բուժքույրերը և գանձապահները:
Բարձրագույն կրթությամբ անձանց վարկանշը խիստ տարբերվում է նախորդից իր ոլորտային բնույթով: Օրինակ, Երևանում բարձրագույն կրթությամբ ամենապահանջվածների թոփ 5-յակը գլխավորում են ատամնաբույժները: Պարզ պատճառով` հաճախորդների պակաս ատամնաբուժարանները չունեն: Նախ տեղացիներն են սկսել հետևել ատամնաշարին, գույնին ու փայլին, և երկրորդ`  Երևանում ատամնաբուժական ծառայությունները այլ երկրների համեմատ 5-10 անգամ ավելի էժան են, որակով էլ չեն զիջում միջազգային լավագույն չափանիշներին: Դրա համար էլ շատերը, հատկապես սփյուռքահայերը, նախընտրում են ատամները բուժել Երևանում:
Երկրորդ հորիզոնականում տեղեկատվական տեխնոլոգիաների մասնագետներն են: Երևանում նրանք պահանջված են, նրանց ծառայությունները, ստեղծած ծրագրերը ոչ պակաս պահանջված են արտերկրում: Իսկ ահա մարզերում գործատուները բարձրագույն կրթությամբ անձանցից  ամենից շատ ուսուցիչների,  տնտեսագետների և մենեջերների կարիք ունեն: Սա էլ է հիմնավորված. մարզերի երիտասարդներից շատերը Երևանում մանկավարժական կրթություն ստանալով հենց Երևանում էլ մնում են: Իսկ ահա մենեջերների հմտություն ունեցող անձանց մարզեր կարելի է տեղափոխել աշխատելու միմիայն բարձր աշխատավարձի կամ բարձր պաշտոնի առաջարկի դեպքում:

Տարածել