Ինչպե՞ս նոր լեզուներ սովորել. խորհուրդներ պոլիգլոտից

Ինչպե՞ս նոր լեզուներ սովորել. խորհուրդներ պոլիգլոտից

Եթե դուք հուսահատվում եք այն բանից, որ ﬕ քանի տող չեք կարողանում հիշել օտար լեզվով, ﬕ շտապեք զենքերը վայր դնել՝ որոշելով, որ օտար լեզու սովորելը ձեր խելքի բանը չէ: Գուցե ամբողջ պատճառը սխալ մոտեցման ﬔջ է:

katoՀունգարացի հայտնի թարգմանչուհի Կատո Լոմբն աշխարհի առաջին սինխրոն թարգմանիչներից ﬔկն է, և նա վստահ է. չկա «ես չեմ կարող» հասկացություն, կա միայն «ես ծույլ անբանի մեկն եմ» հասկացությունը: Կատո Լոմբը գիտեր 16 լեզու, թեև մասնագիտությամբ քիﬕկոս և ֆիզիկոս էր: Հաշվի առնենք նաև այն, որ Կատոյի ժամանակ չկային արագացված դասընթացներ, լեզուն օնլայն սովորելու տարբերակներ, Skype-ի ﬕջոցով պարապմունքներ և այլն:

Տասնյակ լեզուներ ինքնուրույն սովորելուց հետո թարգմանիչը «Ինչպես եմ ես ուսուﬓասիրում լեզուներ» գրքում ներկայացրել է լեզու սովորելու իր ﬔթոդը: Աﬔնակարևոր սկզբունքը օտար լեզվի աշխարհում ամբողջությամբ խորասուզվելն է: Ինչպես նաև շատ կարևոր է զուգահեռ սովորել  քերականությունը, կարդալ տվյալ լեզվով գրականություն ու սովորել դարձվածքներ, որոնք այդ լեզվում շատ են օգտագործվում:

Ահա Կատո Լոմբի տասը խորհուրդները նրանց, ովքեր նույնպես ուզում են շատ լեզուներ սովորել:

  1. Լեզուն պետք է ուսումնասիրել ամեն օր: Եթե ընդհանրապես ժամանակ չկա, գոնե տասը րոպե, այնուամենայնիվ, պետք է տրամադրել դրան: Հատկապես արդյունավետ է լեզու սովորել առավոտյան:

  2. Եթե սովորելու ցանկությունը շատ արագ է «թուլանում ու անցնում», պետք չէ արգելակել, բայց պետք չէ նաև ստիպել շատ արագ սովորել ու ընկալել: Պետք է ընտրել մեկ այլ մոտեցում տվյալ պահի համար: Կարելի է փակել գրքերն ու ռադիո լսել, վարժությունների փոխարեն բառարանը թերթել:

  3. Երբեք անգիր մի՛ արեք, կոնտեքստից դուրս ոչինչ մի՛ սովորեք:

  4. Դասերին զուգահեռ սովորեք պատրաստի արտահայտություններ, որոնք շատ դեպքերում ու իրավիճակներում պետք կգան:

  5. Փորձեք մտքում թարգմանել այն ամենն, ինչ հնարավոր է. սկսեք գովազդային հոլովակներից ու վահանակներից, ավարտեք պատահաբար լսված խոսակցություններով: Հոգնած ուղեղի համար սա լավ ու հանգստացնող վարժություն է:

  6. Հաստատուն ու հիմննավոր պետք է սովորել միայն այն, ինչը հաստատել է դասախոսը:  Սեփական սխալների ուղղումները անգիր մի արեք: Ուղղված տեքստը սովորելուց հաճախ սովորում ենք ու հիշում նաև սխալները: Եթե լեզու սովորում եք առանց դասախոսի, սովորեք միայն դասագրքային ճշմարտությունները:

  7. Պատրաստի արտահայտությունները, դարձվածքները պետք է սովորել եզակի թվի առաջին դեմքով. Օրինակ` «I am only pulling your  leg» (ես միայն գժվեցնում եմ քեզ):

  8. Օտար լեզուն ամրոց է, որը պետք է գրավել բոլոր կողﬔրից և ﬕաժամանակ` թերթ կարդալով, ռադիո լսելով, չթարգմանված ֆիլﬔր դիտելով, օտար լեզվով ելույթներ ու դասախոսություններ լսելով, դասագրքերն ընթերցելով, գրավոր շփվելով, հանդիպուﬓերով ու լեզուն իմացողների հետ խոսելով:

  9. Մի՛ վախեցեք խոսել ու սխալվել: Խնդրեք, որ ուղղեն: Եվ, աﬔնակարևորը, պետք չէ վհատվել, վիրավորվել ու նեղանալ, երբ ուղղում են ու ասում, որ սխալ եք խոսում:

  10. Վստա՛հ եղեք, որ ինչ էլ լինի, հասնելու եք նպատակին: Դուք ունեք չընկճվող կամք, անհավանական հնարավորություններ ու լեզու սովորելու ունակություններ:

Կատոյի  բանաձևը

Ծախսված ժամանակ + Հետաքրքրություն = Արդյունք

կամ

Ծախսված ժամանակ + Սխալ անելու վախ = Արդյունք

 

Գրել կարծիք