15 իր, որ կարելի է գնել կյանքում մեկ անգամ

November 30, 2018

1․ Briggs & Riley


Ամերիկյան Briggs & Riley ընկերությունը շուկայում բոլորովին վերջերս է հայտնվել (1993թ.-ից0, բայց արդեն որակյալ ու թանկարժեք պայուսակների ու ճամպրուկների արտադրողի համբավ ունի: Ընկերությունն իր համբավը ձեռք է բերել հատկապես «ցմահ» երաշխիքի շնորհիվ, որի մեջ մտնում է ճամպրուկների նորոգումը կամ փոխանակումը նորով, եթե իրենց արտադրանքը վնասվում է ընկերության մեղքով:


2. Calphalon


Calphalon արտադրում  է խոհանոցային սպասք, որը դիմակայում է ժամանակի փորձությանը: Ընկերությունը ներկայացված է Amazon-ում և Wallmart-ում: Արտադրանքի մեծ մասն ունի «ցմահ» երաշխիք, այդ պատճառով ցանկացած իր, որի օգտագործման ընթացքում դեֆեկտ է հայտնաբերվում ենթակա է անվճար փոխանակման:


3. CamelBak


CamelBak ընկերությունն արտադրում է թեթև ուսապարկեր հիմնականում հեծանվորդների համար, նաև շշեր, բաճկոններ, որոնց միջով ջրախողովակներ են անցնում: CamelBak-ը նույնպես անվճար կփոխի ցանկացած արտադրանք, եթե խոսքն արտադրական դեֆեկտի մասին է: Իրենց կայքում արտադրողները նշում են, որ «ցմահ» երաշխիք ասելով իրենք ի նկատի ունեն ոչ թե ձեր, այլ` արտադրանքի կյանքը:


4. Chicago Cutlery


Խոհանոցի ոճային պարագաներ արտադրող Chicago Cutlery –ն նույնպես «ցմահ» երաշխիք է տալիս, նույնիսկ այն դեպքում, երբ վնասվածքը սովորական առօրյա օգտագործման ժամանակ է առաջացել:


5. Cross


Cross ընկերությունը հիմնվել է 170 տարի առաջ: Ի սկզբանե այն արտադրում էր ոսկուց կամ արծաթից պատրաստված գրիչների կորպուսներ, սա նաև Cross  ոսկերչական ընտանիքի ավանդույթի հետ էր կապված: Ընկերությունը բազմաթիվ նորարար գաղափարների հեղինակ է: Հիմա ընկերությունը գրենական պիտույքներ է արտադրում, որոնց վրա գործում է «ցմահ» երաշխիք: Դրա շրջանակում ընկերությունն անվճար կնորոգի կամ  կփոխանակի անսարք իրը:


6. Darn Tough Vermont


Կարող է խելագարություն թվալ, բայց ընեկրությունը «ցմահ» երաշխիք է խոստանում իր արտադրած գուլպաների համար: Ի դեպ կարելի է գուլպան վերադարձնել, եթե այն ձեզ ուղղակի անհարմար է թվում, կամ բավարար ամուր չեն ձեր կարծիքով կամ ուղղակի չեք հավանել: Darn Tough Vermont-ը կփոխանակի իր արտադրանքն առանց ավելորդ հարցերի ու նախապայմանների:


7. Feetures


Եվ մեկ ընկերություն, որը որոշել է «ցմահ» երաշխավորել իր արտադրանքը: Feetures-ը  ցանկացած ձևի ու նշանակության գուլպաներ է արտադրում, ցանկացած նյութից:


8. Davek


 Davek –ը խոստանում է նորոգել կամ փոխանակել իր արտադրած յուրաքանչյուր անձրևանոցը, եթե այն ինչ-որ պատճառով Ձեզ չի բավարարում, կամ եթե ինչ-որ դեֆեկտ է առաջացել: Իրենց կայքում գրված է,- «Մենք ցանկանում ենք, որ սա ձեր գնած ամենավերջին անձրևանոցը լինի»:


9. Kingston


Kingston  միջազգային ընկերությունը արտադրում է հիշողության քարտեր և համակարգչային այլ աքսեսուարներ: Kingston –ը նույնպես ցմահ երաշխիք է տալիս իր արտադրանքի համար:


10. JanSport


 JanSport-ը 1967թ.-ից ուսապարկեր է արտադրում, որոնք հիմնականում դպրոցականների և ուսանողների համար են նախատեսված: Ընկերությունը վստահեցնում է, որ եթե ընկերության արտադրած ուսապարկը երբևէ վնասվի կամ նույնիսկ մաշվի, ապա իրենք անվճար կնորոգեն կամ էլ կփոխարինեն այն նորով:


 


Կարդացեք նաև․



11. Maglite


Հանրահայտ բրենդը ձեռքի լապտերներ է արտադրում 1955.թ-ից։ Դրանք շուկայում գոյություն ունեցող նմանատիպ արտադրանքից տարբերվում են իրենց թեթև բայց, միևնույն ժամանակ, ամենատարբեր երկարության շատ ամուր ալյումինե կորպուսով: Maglite-ի արտադրանքից օգտվում են աշխարհի ամենատարբեր ծայրերում, բազմաթիվ երկրներում դրանք օգտագործում են փրկարար ծառայությունների ու ոստիկանության աշխատակիցները, դրանց ամուր հարվածակայուն կորպուսները թույլ են տալիս լապտերներն օգտագործել նաև ինքնապաշտպանական նպատակով: Ամենայն հավանականությամբ դուք դրանք տեսել եք նաև ֆիլմերում` ոստիկանների ձեռքում: Որոշ երկրներում այդ լապտերները ցմահ երաշխիք ունեն, մյուսներում `10 տարի, որը լապտերի համար նույնպես մեծ ժամկետ է:


12. Rainbow Sandals


Այլևս սանդալների վրա անիմաստ գումար մի ծախսեք, գնեք մի զույգ, որը ձեզ կծառայի այնքան, մինչև դուք կձանձրանաք նույն զույգը կրելուց: Rainbow Sandals-ը խոստանում է անվճար փոխանակել ձեր սանդալները, եթե ինչ-ինչ պատճառով դրանք այլևս պիտանի չեն, կամ ուղղակի ձանձրացրել են Ձեզ:


13. Red Oxx


Red Oxx-ն արտադրում է ճամպրուկներ ու ճամփորդական պայուսակներ: Այս ընկերությունը նույնպես կանի հնարավոր ամեն բան, որպեսզի վնասված ապրանքը նորոգի կամ էլ փոխարինի այն նորով:


14. Teddy Bear


Vermont Teddy Bear Company-ին իր արտադրած փափուկ արջուկն անվճար կնորոգի կամ կփոխանակի, եթե դրա հետ մի լավ խաղացել է ձեր շունը, կամ այն ընկել է բեռնատարի տակ: Եթե արջուկի վնասվածքները ծանր են ու անբուժելի, ապա ընկերությունը ձեր հին ընկերոջ կորստի հետ կապված ցավակցական հեռագրի հետ կուղարկի նաև նոր արջուկին:


15. Eddie Bauer


Հագուստի արտադրող Eddie Bauer-ը խոստանում է, որ յուրաքանչյուրը կարող է վերադարձնել կամ փոխանակել գնումը, եթե այն ինչ-ինչ պատճառով չի համապատասխանում գնորդի սպասելիքին: Եվ այս ամենն անվճար:


adme





Հետևեք   newmag-ին    Telegram–ում և    Instagram–ում