BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%
Գլխավոր Հոդվածներ

Տեղի ունեցավ Smart մատենաշարի 2-րդ` «Մեծ քառյակը»

Տեղի ունեցավ Smart մատենաշարի 2-րդ` «Մեծ քառյակը» գրքի շնորհանդեսը (տեսանյութ)

newmag-y-n

Բացահայտելով Amazon, Apple, Facebook և Google ընկերությունների թաքնված ԴՆԹ-ն պարզ է դառնում՝ նրանց ազդեցությունն անժխտելի է, հզորությունն՝ անբեկանելի: Տեղի ունեցավ Smart մատենաշարի 2-րդ գրքի շնորհանդեսն ու պանելային քննրկումը: Newmag-ը հրատարակել է ամերի

Գրքի հայերեն թարգմանության շնորհանդեսին տեխնոհսկաների ներքին խոհանոցը պանելային քննարկմամբ բացահայտեցին Մեծ Քառյակի նախկին աշխատակիցները: Ինչ է նշանակում լինել Ամազոնի աշխատակից և որն է տեխնոհսկայի հաջողության գաղտնիքը: Ընկերության նախկին աշխատակից Արմեն Ռոստոմյանը փակագծեր է բացում. «Իրենք պնդում են, որ դու հասկանաս նաև բիզնեսից, հասկանաս հաճախորդից ու պրոդուկտից ու սովորես ճիշտ ձևը ոնցա պրոդուկտ ստեղծելու, հաճախորդների հետ վարվելու»:

Այս մեգաընկերությունների շուրջ ձևավորված առասպելները քանդելու ժամանակն է: Մեծ Քառյակը կարող եք կարդալ՝ եթե ուզում եք ապակոդավորել տարածված միֆերը: Facebook-ի նախկին աշխատակից Մարտին Միրաքյանը մի քանի խորհուրդ է տալիս ոլորտ մտնել ցանկացողներին. «Եթե մարդիկ կան, որոնք ուզում են դառնալ ծրագրավորող, պրոեկտ մենեջեր կամ զբաղվել այս ոլորտում, իրենց այս ներքին խոհանոցը շատ հետաքրքիր կարող ա լինի ու թե ոնց ա ամեն ինչ աշխատում իրականում: Ու լավ կլինի հատկապես այն տեսանկյունից, որ լիքը միֆեր կան այս ամեն ինչի շուրջ, էդ միֆերը հետին պլան կանցնեն»:

Իսկ ի՞նչ է պետք, որպեսզի տեխնոհսկաները մի օր հայտնվեն Հայաստանում: Գուգլի նախկին աշխատակիցը վստահ է՝ այդ օրը սարերի հետևում չէ. «Իմ կարծիքով, դա շատ հավանական ա ու զուտ ժամանակի հարց ա: Հենց հիմա գուգլը չի բացում հայաստանում օֆիս, որովհետև այդքան ինժեներներ ու մասնագետներ չկան, բայց էն տեմպերով, որ հիմա զարգանում ա մեր երկրում այս ոլորտը, դա 3-4 տարվա հարց ա»:

Ամազոնն ամենակարող ավտոտնակից հասավ մինչև տրիլիոն դոլար կապիտալիզացիայով կայսրություն: Գուգլին ավելի շատ ենք վստահում, քան ընկերներին ու ընտանիքին: Էփփլը հեղափոխական գաղափարների մի ամբող փունջ է մեզ նվիրել: Ֆեյսբուքն էլ դարձել է մեր ամեն օրվա անբաժան մասը: Մեծ Քառյակը բիզնես հիմնելու ընդգրկուն մաստերկլասս է՝ լավագույնների օրինակով: Հատկապես ո՞վ պետք է կարդա այս գիրքը: Խորհուրդ է տալիս RITE-ի համահիմնադիր Աշոտ Խուդգարյանը. «Այս գիրքը պիտի կարդա այն մարդը, որն ուզում ա բիզնես սկսել, որը միտված ա բավարարելու բազային մարդկային պահանջմունքները: Ինչով ա գիրքը մեծ ու լավ, որ այդ կապն ա տալիս սիրված լինելու ցանկության և այս չորս ընկերությունների»:

Մեծ Քառյակը Newmag-ի և Digitain Armenia-ի համատեղ SMART մատենաշարի 2-րդ գիրքն է: Գործակցության մյուս պտուղները երկար սպասել չեն տա: Digitain Armenia-ի ռազմավարական նախագծերի բաժնի ղեկավար Անի Մկրտչյանը փակագծեր է բացում. «Նման գրքերը հասանելի դարձնելով հայ հանրությանը վստահաբար մենք ոլորտի զարգացմանը նպաստում ենք և նպաստելու ենք: Ուրախ եմ ասել, որ 2023-ին ևս երեք գիրք թարգմանվելու և հրատարակվելու է, առնվազն 3 գիրք»:

Մեծ Քառյակի ֆենոմենալ հաջողությունը ոչ թե բախտի, այլ հաշվարկի արդյունք է։ Սքոթ Գալուեյը քանդել է Մեծ Քառյակի բազմաշերտ ռազմավարությունների կծիկը և բացահայտել այն, ինչը թաքնված է հաջողության քողի տակ:

Տարածել