Կառլ Չիլինգարյան. նա լուծվող սուրճի հայ արքան է

Կառլ Չիլինգարյան. նա լուծվող սուրճի հայ արքան է

1949թ.-ին Համբուրգում Գերմանիայի ամենահարուստ ընտանիքներից մեկի ներկայացուցիչը` Մաքս Հերցն ու երիտասարդ հաշվապահ Կառլ Չիլինգարյանը հիմնեցին «Չիբո» ընկերությունը, որը հետագայում դարձավ լուծվող սուրճի ամենաճանաչված բրենդը:

Կառլ Չիլինգարյանը ծնվել է Համբուրգում 1910թ.-ին Կարապետ և Էռնա Չիլինգարյանների ընտանիքում: Համբուրգի համալսարանում ստացել է հաշվապահի կրթություն: Սկզբում Կառլը զբաղվում է մրգերի վաճառքով, հետո` թուզ, խուրմա, շաքարավազ, կակաո և թեյ: Կլորիկ գումար վաստակելով կարճ ժամանակում դառնում է քաղաքի ամենահաջողակ բիզնեսմեններից մեկը:

Չիլինգարյանի հետ Հերցի ծանոթությունը շուտով վերաճում է հաջողված բիզնես-գործակցության: Հերցը սուրճ էր ներկրում, հայ գործընկերոջ վարձակալած պահեստներում այդ հատիկները սկսեցին բովել հատուկ սարքերի միջոցով: Մրցակցությանը դիմակայելու համար գործընկերները սկսեցին բոված սուրճը փաթեթավորել երկաթե տարաներում և այդ նույն փաթեթների մեջ նվերներ էին դնում: Սա գնորդին գրավելու լավագույն տարբերակն էր:

Չիլինգարյանի խոսքով սուրճը բառացիորեն խլում էին իրենց ձեռքից: Ի դեպ նվերները տարբեր էին. անձեռոցիկներ, սրբիչներ: Ավելին`մեկ անգամ գնելուց հետո հաճախորդներն անակնկալով սուրճը կրկնակի քանակով էին պատվիրում:  

«Տարաները շատ հարմար էին հետագա օգտագործման համար, տնային տնտեսուհիները դրանցում շաքարավազ կամ ալյուր էին պահում: Գնորդների 90 տոկոսը մեր մշտական հաճախորդները դարձան»:


Կարդացեք նաև․


Համատեղ բիզնեսն ի սկզբանե կրում էր «Frisch-Röst-Kaffee Carl Tchiling GmbH» անվանումը, սակայն բարդ արտասանության պատճառով գործընկերներն այն կրճատեցին:

«TSCHIBO» («Tschi» – հայ բիզնեսմենի ազգանվան առաջին վանկն է), («Bo» – գերմաներեն` «Bohnen», թարգմանաբար` սուրճի հատիկներ): Էկզոտիկ անվանումը նույնպես մարքեթինգային քայլ էր. այն ժամանակ գնորդները կարծում էին, թե դա սուրճի յուրահատուկ տեսակ է:

Առաջին իսկ օերից սուրճն այնքան սիրվեց, որ բիզնեսմենները մշակեցին հետևյալ տեսակները. «Family», «Mocca», «Exclusive», «Gold Selection», «Espresso lines». Ամիսներ անց այն սիրվեց նաև Գերմանիայի սահմաններից դուրս:

«Անցան այն ժամանակները, երբ բոված սուրճը վաճառում էին օճառի ու ձկան կողքին: Ժամանակակից ամերիկացին գնում է ֆիրմային սուրճ, այն որակյալ է ու թարմ», – գրում էր այդ տարիների մամուլը:

Գոյության 6 տարիների ընթացքում «Tschibo» -ն ավելի քան 1000 ռեստորաններ ու 24-ժամ աշխատող սրճարաններ է բացում:

Չիլինգարյանը մահացել է 1987թ-ին, նա հանգչում է Համբուրգում` Օլսդորֆի ընտանեկան դամբարանում:

Այսօր «Tchibo»- ն հայտնի է նաև հագուստի, կենցաղային իրերի արտադրությամբ, տուրիստական ու ապահովագրական գործունեությամբ:


Հետևեք newmag-ին Telegram-ում և Instagram-ում


 

Գրել կարծիք