20 րոպե՝ ձեր նպատակներին հասնելու համար

June 3, 2017

Նպատակներին հասնելու ճանապարհը երբեﬓ կարող է չափազանց երկար, դժվար և նույնիսկ անհաղթահարելի թվալ: Բայց գոյություն ունի հատուկ ռազմավարություն, որին հետևելու դեպքում դուք աﬔն օր ավելի ու ավելի կմոտենաք ձեր նպատակներին: Դա Փոքրիկ քայլերի արվեստն  է:
Աﬔնակարևորն այստեղ 20 րոպեի կանոնն է, այն է՝ նպատակներին հասնելու համար պետք չէ անﬕջապես կաշվից դուրս գալ և անել անհնարինը արագ արդյունքի համար. բավական է աﬔն օր ընդաﬔնը 20 րոպե հատկացնել յուրաքանչ յուր գործին:
20 րոպեն այնքան քիչ է, որ կարելի է դիմանալ, անգամ եթե բոլորովին չեք ցանկանում այդ գործով զբաղվել: Այս կանոնը ծուլության դեմ պայքարելու և մոտիվացիան բարձրացնելու հրաշալի ﬕջոց է: Եվ այսպես.



  • Օրվա 20 րոպեն հատկացրեք սպորտով զբաղվելուն և առողջության մասին մտահոգվելու առիթ չեք ունենա:




  • Հատկացրեք 20 րոպե տան մաքրությանը և կմոռանաք տան թափթփվածության մասին:




  • Հատկացրեք 20 րոպե մտավոր կենտրոնացմանը, և ստեղծագործական ճգնաժամը ձեզ չի սպառնա:




  • Հատկացրեք 20 րոպե ձեր կնոջը կամ ամուսնուն լսելուն, և չեք ունենա խնդիրներ հարաբերությունների ոլորտում:




  • Հատկացրեք 20 րոպե ինքներդ ձեզ լսելուն ու գրառուﬓեր անելուն և գաղափարների պակաս չեք ունենա:




  • Օրվա ընթացքaմ 20 րոպե հատկացրեք եկամտի աղբյուրներ ստեղծելուն և ստիպված չեք լինի անհանգստանալ ձեր ֆինանսական ապահովվածության մասին:




  • Հատկացրեք ընդաﬔնը 20 րոպե հանգստին և հոգնածություն չեք զգա:




  • 20 րոպե ընթերցեք որևէ օգտակար գիրք և իսկապես մասնագետ կդառնաք ձեր գործում:




Արեք այս աﬔնը հենց այս պահից սկսած, ﬕ՛ հետաձգեք, ﬕ՛ թողեք վաղվան կամ հաջորդ երկուշաբթիին: Սկսեք հենց այս պահից և այս կանոնի օգնությամբ կհաղթահարեք ծուլությունը: Աﬔն օր հատկացնելով ընդաﬔնը 20 րոպե անգամ չսիրած գործին՝ դուք ﬕ քանի անգամ կբազմապատկեք հաջողության հասնելու ձեր շանսերը: Պետք է ﬕայն սկսել:
Աղբյուրն` այստեղ