BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%
Գլխավոր Հոդվածներ

2 նոր գիրք` «Երազ» մանկական մատենաշարից (տեսանյութ

2 նոր գիրք` «Երազ» մանկական մատենաշարից (տեսանյութ)

07/23/2024

newmag-y-n

newmag հրատարակչության «Երազ» մատենաշարի երկու նոր գրքերը՝ Պեր Գուստավսոնի «Ստվերաշխարհը» և Կաիսա Հապպոնենի ու Անն Վասկոյի «Մյուռը և հապալասը» ներկայացվեցին Արմենիա Հ/Ը «Բարի լույս» ծրագրում։

Գրքերը newmag-ը ներկայացնում է «Պարադիգմա» կրթական հիմնադրամի հետ։ Երկու գրքերն էլ նախատեսված են մինչև 6 տարեկան երեխաների համար։ Գրքերում կան նաև հատուկ ուղեցույցներ ծնողների համար, որոնք կօգնեն զարգացնել երեխայի մաթեմատիկական, սոցիալ-էմոցիոնալ ու լեզվական գրագիտությունները։ 

«Պարադիգմա» կրթական հիմնադրամի գործադիր տնօրեն Հասմիկ Կյուրեղյանը ներկայացրեց, թե ինչ սկզբունքով են ընտրվում գրքերը.««Մյուռը և հապալասը» գրքի նկարազարդումներն արել է ֆինն նկարազարդող Անն Վասկոն։ Նրա ստեղծած պատկերներով գործերը դասվել են լավագույն գիրք անվանակարգում։ Մանկական գրքերի ընտրությունը հիմնված է մի ամբողջ գիտության վրա, որտեղ հաշվի են առնվում պատկերները, գույները, բառերի քանակն ու տառաչափը»։

newmag հրատարակչությունը «Պարադիգմա» կրթական հիմնադրամի հետ ստորագրել է հուշագիր, որպեսզի միասին ընտրեն ու հրատարակեն մանկական գրքեր։ Հիմնադրամի կրթական ծրագրերի ղեկավար Թալին Սաղդասարյանը պատմեց, որ մի քանի տարի առաջ Հայաստանում 15 տարեկանների շրջանում անցկացվել է հատուկ ուսումնասիրություն, որը կատարվել է միջազգային թեստերի միջոցով։ Պարզվել է, որ այդ տարիքի դեռահասների մոտ 40% ունի ֆունկցիոնալ անգրագիտություն։ 

\

Այս գրքերը վաղ տարիքից տարբեր գրագիտությունները զարգացնելու համար են. «Մի քանի բան կա, որ պետք է ուշադրություն դարձնել, երբ ընտրում ենք գիրք մինչև 6 տարեկանների համար. պատմության էսթետիկան ու պատկերները շատ կարևոր են, գույները, փոքր տարիքի համար վառ պետք է լինեն գույները, իսկ պատկերները՝ ու մեծ»։

«Ստվերաշխարհը» մինչև վեց տարեկանների համար է։ Այն ոչ միայն գեղեցիկ պատկերների ու հետաքրքիր սյուժեի համար, այլ նաև այն ուղերձի, որն ունի պատմությունը. «Ընտրված երկու գրքերում էլ չարի ու բարու գաղափարը չկա։ Օրինակ, «Ստվերաշխարհը» Ռագնար անունով տղայի մասին է, որը վախենում է ստվերներից։ Հետո նա նվեր է ստանում մատիտ ու սկսում է նկարել ստվերների վրա ու հասկանալով, ինչ է ստվերը, այլևս չի վախենում։ Այսինքն՝  պատմությունը նաև ուսուցողական է»։

Հրտարակչության մանկական մատենաշարի գրքերը կարող եք գնել ինչպես newmag.yeraz.am կայքից, այնպես էլ գրախանութներից։

Կարդացեք նաև

Տարածել