ՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉ
Գլխավոր Հոդվածներ

«Երազի գիրք. նոր հերոսներ» մանկական փառատոնին «Երա

«Երազի գիրք. նոր հերոսներ» մանկական փառատոնին «Երազ» մատենաշարը ներկայացրեց 4 նոր գիրք (տեսանյութ, լուսանկարներ)

newmag-y-n

Մայիսին, երբ փակվում են դպրոցի դնռերը, բացվում են «Երազի» գրքերը։ Արդեն ավանդույթի համաձայն, մայիսի 18-ին «Երազ» այգում newmag-ն ու Yeraz Projects-ը երեխաներին ներկայացրեցին նոր գրքեր, երաժշտական շոու, անակնկալներ, իսկ վերջում մեր հյուրերին սպասվում էր նվ

 

 

 

newmag հրատարակչության «Երազ» մատենաշարն ու Yeraz Projects-ը համատեղ մայիսի 18-ին ներկայացրեցին արտասահմանյան և հայ հեղինակների 4 նոր գիրք ու բազմաթիվ նոր հերոսներ։  

 

«Երազ փրոջեքթսի» համահիմնադիր Անժելա Պետրոսյանը հայտնեց, որ Սոմնիում ընկերությունների հայեցակարգում մեծ նշանակություն ունի կրթությունը. «Հաշվի առնելով, թե որքան մեծ խնդիր է գաջեթների, գունավոր ու շեղող խաղերի կողքին, ձևավորել սեր ընթեցանության նկատմամբ, մեր գործընկերների հետ առավել մեծ պատասխանատվությամբ ենք մոտենում «Երազ» մատենաշարին։

Մեծ ուշադրությամբ ենք ընտրում գրքերը։ Լինելով երեք երեխաների մայր, վստահ եմ, որ ընթերցանության նկատմամբ սերը դրվում է մանկուց։ Յուրաքանչյուրիս ներդրումը մեծ է վաղվա կիրթ սերունդ ունենալու հարցում։ Նման նախագծերը կբերեն մեր նպատակների ու առաքելության իրականացմանը, որը դրված է մեր համագործակցության հիմքում»։ 

  

«Երազ» մատենաշարի ղեկավար Գոհար Մանուկյանը շեշտեց, որ տարվա մեջ շատ մանկական գրքեր չեն հրատարակում, քանի որ մեծ պատասխանատվությամբ են ընտրում ամեն մի գիրքը. «Մեզ համար մեծ պատասխանատվություն է այս օրվան պատրաստվելը, մատենաշարը, մենք ստեղծում ենք գրքեր, որոնք կարդալու են մեր երեխաները, իսկ մեր երեխաների համար մենք ընտրում ենք ամենալավը։

«Երազ» մատենաշարի խորհրդանիշը Միեղջյուրն է, նա խորհրդանշում է ընկերությունը, հավատարմությունն ու ընթերցասիրությունը։ Մենք ուզում ենք, որ այն երեխաները, որոնք կարդում են «Երազի» գրքերը, նույնպես լինեն ընկերասեր, խոհեմ ու ընթերցասեր։ Մենք պատրաստել ենք նաև «Սկանդարի» պատկերով տետրեր, դրանք շատ հարմար են, փափուկ, դուք կարող եք այնտեղ լուծել շատ բարդ թվացող խնդիրներ։ Իսկ արդեն ամռանը կլինեն ֆուտբոլիստների նկարներով տետրեր, կարծում եմ, դրանք նույնպես շատ կհավանեն մեր փոքրիկ ընթերցողները»։  

 

 

«Երազ» մատենաշարի չորս գրքերից մեկը ծնողավարման մասին է։ Հեղինակը Հայաստանում քնի հավաստագրված առաջին մասնագետ Աստղիկ Նադարյանն է։ Նրա գիրքը վերախմբագրվել, լրամշակվել ու «Նանիկ արա, իմ բալիկ» նոր վերնագրով է հրատարակվել. «Գնել Նալբանդյանի շնորհիվ գիրքը վերախմբագրվեց, ավելացան նոր ու գեղեցիկ բառեր։ Ես սիրահարվել եմ «քնաշաղ» բառին։ Եվ հիմա այդ բառն իմ առօրյայի անքակտելի մասն է։ Գրքում կա նաև ուղեցույց, որը գքրի ավելի համառոտ տարբերակն է, եթե ժամանակ չունեք, կարող եք այն արագ թերթել։  

 

Մի փոքրիկ խորհուրդ այս գիրքը ընթերցող ծնողներին՝ երբեք մի փորձեք ձեր երեխային տեղավորել գրքի մեջ, միշտ գիրքը հարմարեցրեք ձեր երեխային։ Ես փորձել եմ ձեզ համար հավաքել գործիքներ, որոնք երեխայի ծնված օրվանից նախ ձեզ գրկի, հետո տա այն պրակտիկ խորհուրդները, որոնք ձեր ընտանիքին կբերեն խաղաղ, քաղցր քունը»։  

«Երազ» մատենաշարն այս տարի նեկայանում է ևս մեկ կարևոր նորույթով։ Մանկական գրքերում կան հատուկ ուղեցույցներ, որոնք կօգնեն ծնողներին ու նախադպրոցական տարիքի երեխաների հետ աշխատող մասնագետներին ընթերցանությունն ավելի հետաքրքիր ու արդյունավետ դարձնել։ Ուղեցույցները պատրաստում է «Պարադիգմա» կրթական հիմնադրամը։ newmag հրատարակչությունը հիմնադրամի հետ կնքեց գործակցության հուշագիր։ 

 

«Պարադիգմա» կրթական հիմնադրամի գործադիր տնօրեն Հասմիկ Կյուրեղյանը պատմեց, թե ինչպես են ընտրում գրքերը. «Այս գործակցության սկիզբը, որ այսօր դրվեց, բացի նրանից, որ որակյալ գրքեր ընտրելու համար է, այլ նաև ծնողներին օգնելու։ Ուղեցույցներում կան գրագիտության կատեգորիաներ, դրանք կօգնեն ընթեցանության ժամանցն ավելի հետաքրքիր ու արդյունավետ դարձնել։ Ներդիրներում երեք կատեգորիա կա. լեզվական, մաթեմատիկագիտական ու սոցիալ֊էմոցիոնալ»։  

 

 

«Սկանդարն ու միեղջյուրի գողը» գիրքը համաշխարհային  բեսթսելլեր է, այն թարգմանվել է 46 լեզուներով։ Այս տարի կնկարահանվի նաև ֆիլմ։ Գրքի թարգմանիչ Նարե Հարությունյանը հույս ունի, որ հայերեն հրատարկությունը նույնպես կսրիվի ու շատ ընթերցողներ կունենա. «Գրքում միեղջյուրները շատ հետաքրիքր անուններ ունեն։ Բարդ էր նրանց անունները թարգմանել, երկար֊ բարակ աշխատել ենք, ու շատ սիրուն անուններ ենք մտածել։ Գլխավոր միեղջյուրի անունը «Շունո» ենք դրել։ Անգլերենից թարգմանաբար նրա անունը նշանակում էր «շան բախտ»։ Մեր միեղջյուրն այդպիսին է, դուրս է գալիս բոլոր փորձություններից, դրա համար ընտրեցինք «Շունո» անունը»։   

 

Միջոցառման երաժշտական ու պարային համարները կատարեցին MIHRAN ARPI STUDIO-ի սաները։ Այն հիմնել են Միհրան Ծառուկյանն ու Արփի Գաբրիելյանը 2021 թվականին։ Դպրոցի սաները 5-ից 25 տարեկան են։ Սաները մշտապես մասնակցում են միջազգային հեղինակավոր մրցույթների, և ստանում են պատվավոր մրցանակներ։ 

 

 

«Երազի գիրք. նոր հերոսներ» գրքի շնորհանդեսին բոլոր մասնակից երեխաները ստացան անակնկալ նվերեր։ Խաղարկության կախարդական թմբուկից ընտրչված կտորնների վրա գրված էին տարբեր նվերներ. «Երազի» հերոսներով ստիկերներ, տետրեր և «Ներկիր ինքդ» գունավոր ալբոմներ։ «Երազի» գրքերի հերոսներով տետրեր, գիրք «Պարադիգմա» կրթական հիմնադրամից ու քաղցր անակնկալներ Daroink ընկերությունից։ Daroink֊ը հրուշակեղենի արտադրության առաջին ու ամենամեծ ձեռնարկություններից մեկն է: Ընկերությունն արդեն 26 տարի առաջնահերթությունը տալիս է արտադրանքի բարձր որակին ու համին։  

 

 

Կարդացեք նաև

Տարածել