ՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉ
Գլխավոր Հոդվածներ

Այս weekend֊ին newmag-ը «Երազ» մատենաշարով մասնակց

Այս weekend֊ին newmag-ը «Երազ» մատենաշարով մասնակցեց միաժամանակ մանկական 2 փառատոնի (լուսանկարներ)

newmag-y-n

Այս տարի երեխաների իրավունքների պաշտպանության օրվա կապակցությամբ newmag-ը միաժամանակ մասնակցեց մանկական գրքի երկու փառատոնի։ Երկօրյա գրքատոները տեղի ունեցան հունիսի 1-ին և 2-ին «Երազ» ու Անգլիական այգիներում։ Հրատարակչությունն իր «Երազ» մատենաշարի շրջանակ

Հունիսի 1-ին և 2-ին Անգլիական «Զանգակ» գրատունն ավանդույթի համաձայն կազմակերպեց Մանկական գրքի փառատոն։ Գրական իրադարձություններն ու ժամանցը, խաղային ծրագիրն ու թատերական ներկայացումները, մրցույթներն ու անակնկալները տևեցին երկու օր։ «Երազ» մանկական մատենաշարը փառատոնին ընթացքում ներկայացրեց տարվա նոր գրքերը։

 

Անաբել Սթեդմանի «Սկանդարն ու միեղջյուրի գողը» համաշխարհային բեսթսելլեր է, աշխարհում արդեն վաճառվել է 8 միլիոն օրինակ։ Միայն Մեծ Բրիտանիայում գիրքը լույս տեսնելու շաբաթվա ընթացքում գնել է 100. 000 մարդ։ Այս տարի կնկարահանվի նաև ֆիլմ։ Գործն անգլերենից հայերեն է թարգմանել Նարե Հարությունյանը, ով և փառատոնի ընթացքում ներկայացրեց այս գրքի այն կարևոր ուղերձները, որոնք հեղինակը փարձել է փոխանցել ընթերցողին.

««Սկանդարը և միեղջյուրի գողը համաշխարհային բեսթսելլեր է, այն թարգմանվել է 48 լեզվով ու վստահ եմ, որ մեր երկրում ևս այն կսիրվի։ Այս գրքում երեխաները կգտնեն այնպիսի արժեքներ, ինչպիսք են ընտանիքը, ընկերությունը, պատասխանատվությունը և հավատը սեփական ուժերի նկատմամբ։ Վստահ եմ, որ բոլոր ծնողները կուզենան, որ իրենց երեխաները այս հատկանիշներն ունենան»։ 

 

«Երազ» մատենաշարն այս տարի նեկայանում է ևս մեկ կարևոր նորույթով։ Մանկական գրքերում կան հատուկ ուղեցույցներ, որոնք կօգնեն ծնողներին ու նախադպրոցական տարիքի երեխաների հետ աշխատող մասնագետներին ընթերցանությունն ավելի հետաքրքիր ու արդյունավետ դարձնել։ Ուղեցույցները պատրաստում է «Պարադիգմա» կրթական հիմնադրամը։ 

  

«Պարադիգմա» կրթական հիմնադրամի գործադիր տնօրեն Հասմիկ Կյուրեղյանը ծնողներին ներկայացրեց ուղեցույցները. «Ըստ Ձեզ, հնարավո՞ր է զարգացնել գրքի միջոցով մաթեմատիկական, տրմաբանական, սոցիալ-հոգեբանական հմտությունները երեխայի մոտ։ Այս, հնարավոր է ու մեր այս գրքերը, որ newmag-ի հետ ներկայացնում ենք, ուղղված են հենց այդ հմտությունները զարգացնելու գործին։ Մեր երկրում ֆունկցիոնալ անգրագիտությունը հասսնում է 40 տոկոսի։ Մեր գրքերը հենց այս ցուցանիշի կրճատման համար են հրատարակվում»։ 

 

 

«Զանգակ» գրատան փառատոնին «Երազը» ներկայացրեց նաև Աստղիկ Նադիրյանի  «Նանի՛կ արա, իմ բալի՛կ» գիրքը. այն նաև ունի ուղեցույցը, որն ավել կամրապնդի ծնողների գիտելիքները, որոնք ստացել է գրքից։

«Երազ» այգում ամենամյա մանկական փառատոնը ևս ձգվեց երկու օր։ Իսկական երազային տոն, որի ընթացքում երեխաներին սպասվում էր կրթական և մոտիվացնող թրեյնինգներ, բազմաթիվ վարպետաց դասեր՝ կավագործություն, գորգագործություն, բույսերի տնկում և խնամք, տիկնիկագործություն և այլն, ինտերակտիվ շարժական թատրոն, հեքիաթների ընթերցումներ, նկարչական անկյուն։ newmag-ի տաղավարում գործում էր մինչև 40 տոկոս զեղչ։

 

Կարդացեք նաև

 

Տարածել