Հեռուստաշնորհանդես / Քարեն Մակմանուս, «Մեզնից մեկը հաջորդն է»
07/26/2024
Արմենիա Հ/Ը«Բարի լույս» ծրագրում տեղի ունեցավ Քարեն Մակմանուսի «Մեզնից մեկը հաջորդն է» գրքի շնորհանդեսը։ «Մեզնից մեկը հաջորդն է» գրքի գործընկերը «Զանգակ» գրատունն է։
newmag հրատարակչությունը անցյալ տարի ներկայացրել էր եռագրության առաջին մասը։ Այս գիրքը երկրորդն է։ Հեռուստաշնորհանդեսին թրիլլերը ներկայացրել է սցենարիստ, ռեժիսոր Տիգրան Նալչաջյանը։
Տիգրան Նալչաջյանի խոսքով,, գիրքը դեդեկտիվ է, դեպքերը տեղի են ունենում ավագ դպրոցում, բայց առանցքային դեր ունի պատանիների ու դպրոցականների հոգեբանությունը, նրանց հարաբերությունները.
«Շատ կցանկանամ, որ այս գիրքը կարդան մեր երիտասարդները։ Ես այն ընկալել եմ, ոչ թե որպես պատանիների պատմություն, սպանության մասին պատմություն, այլ երիտասարդական դրամա»։
Տիգրան Նալչաջյանը վստահ է, որ «Մեզնից մեկը հաջորդն է» գործը հոգեհարազատ կլինի ավագ դպրոցականներին։ Գրքում մեծ տեղ ունեն գաջեթները, սոցցանցերը։ Ինտերնետը շատ է փոխել ոչ միայն հարաբերությունները, այլև պատանիների հոգեբանությունը.
«Գիրքը եռագրություն է, լավ կլինի, որ առաջինն արդեն կարդացած լինեք, քանի որ հերոսները նույնն են։ Կինոյի պես է, կարծես սերիալ նայես։ Գրքի սերիալն էլ կա, բայց ես դեռ չեմ դիտել։ Կարծում եմ, պետք է նախ կարդալ, հետո դիտել։ Գրքերը ստեղծում են մտապատկերներ, զարգացնում է մտահորիզոնը»։
Հայերեն հրատարակության խմբագիր Մարգարիտ Սարգսյանը կարծում է, որ գիրքը ոչ միայն պատանիների համար է, այն մեծ հետաքրքրություն է առաջացրել նաև ավագ սերնդի մոտ.
«Հերոսները հետաքրքիր են, ուրույն մտածելակերպով, կեցվածքով, իրադարձությունները զարգանում են շատ արագ։ Սյուժեն կառուցված է սպանության բացահայտման վրա։ Բայց մենք կհասկանանք, թե ինչպես կարող են մեր կատարած փոքրիկ ու անլուրջ քայլերն ունենալ մեծ ու անդառնալի հետևանքներ։ Սա այն գրքերից է, որ հեշտ է ընթերցվում, զարգացնում է ընթերցանության հմտությունները, կօգնի սիրել շատ կարդալ չսիրող պատանիներին»։
Խմբագիրը հիշեցնում է, որ դեպքերը տեղի են ունենում Միացյալ նահանգներում, հերոսներն ամերիկացի դեռահասներ են, բայց հոգեբանական խնդիրները, անհատի մեկուսացումը նույնն են։ Գրքում նախորդ հատորի հերոսներն են, բայց նրանք անցել են ևս մեկ ողբերգական սպանության միջով, ավելի են հասունացել են.
«Գրքում մոր ու դստեր, մոր ու որդու, քույրերի ու ընկերների, սիրային հարաբերությունների, ընտանեկան խնդիրների, տրավմաների մասին շատ հետաքրքիր պատմություններ կան։ Այս առումով գիրքը կօգնի զուգահեռներ անցկացնել մեր կյանքի հետ ու որոշ դասեր քաղել»։
Քարեն Մակմանուսի «Մեզնից մեկը հաջորդն է» բեսթսելլերը հասանելի է գրախանութներում և newmag.am ակյքում։
Կարդացեք նաև

Քարեն Մակմանուս
7800 ֏
Նկարագրություն

Քարեն Մակմանուս
7800 ֏
Նկարագրություն
Երկուշաբթի կեսօրին Բեյվյու ավագ դպրոցի հինգ աշակերտներ տարբեր պատճառներով պատժվում են և պատիժը կրելու համար հայտնվում նույն սենյակում: Բրոնուինը խմբի ուղեղն է, երբեք ոչ մի օրենք չի խախտում, երազում է ընդունվել Եյլի համալսարան: Ադին խմբի գեղեցկուհին է՝ արքայադստեր տեսքով ու պահանջներով: Նեյթին բաժին է հասել հանցագործի պիտակը․ նա արդեն հասցրել է օրենք խախտել: Կուպերը մեծ պոտենցիալով մարզիկ է, բեյսբոլի ապագա աստղ: Խմբի հինգերորդ անդամը Սայմոնն է, որն աչքի է ընկել միայն դպրոցական բամբասանքի հավելված ստեղծելով: Պատժի սենյակ մտնում են հինգը, բայց ողջ են դուրս գալիս չորսը: Սայմոնն անհայտ պատճառով մահանում է։ Քննիչները վստահ են, որ դա դժբախտ պատահար չէ: Սայմոնը մահանում է երկուշաբթի։ Նա պլանավորել էր իր հավելվածում երեքշաբթի օրը ցնցող բացահայտումներ անել դասընկերների մասին: Այժմ սպանության մեջ կասկածվում է սենյակից ողջ դուրս եկած ամբողջ քառյակը: Ողջ մնացած չորս հոգին էլ մոտիվ ունեն: Չորսն էլ թաքցնելու բան ունեն: Եվ չորսն էլ կասկածելի կապ ունեն Սայմոնի հետ: Նրանցից առնվազն մեկը հաստատ ստում է:
Կարդա նաև

Սպասե՛ք նոր փառատոնի. Newmag հրատարակչությունն ու Skill ընկերությունը կնքեցին գործակցության հուշագիր (լուսանկարներ)

10 միտք New York Times-ի բեսթսելլեր «Մարմինը ամեն ինչ հիշում է» գրքից (տեսանյութ)

Տեղի ունեցավ Տիգրան Հայրապետյանի գրական ժառանգության վերջին հատորի շնորհանդեսը (լուսանկարներ)

Newmag-ը ներկայացնում է քաղաքագետ, հրապարակախոս Տիգրան Հայրապետյանի 5-րդ հատորը՝ «Վերջին աշունը» (թրեյլեր)
