Հարց, որ բոլորին է հուզում՝ Արդյոք Հիսուս Նազովրեցին իսկապես Հարություն էր առել (տեսանյութ)
07/24/2024

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հրատարակչությունը և newmag-ը «Հուն» մատենաշարով հրատարակել են համաշխարհային բեսթսելլեր. Լի Ստրոբելի «Քրիստոսի իսկության վարույթը»։
Խճճված գործերում ճշմարտության վրա լույս սփռող Chicago Tribune-ի հետաքննող լրագրողը մի օր որոշում է հետաքննել մարդկության մեծագույն իրադարձությունը ու գտնել միայն մեկ հարցի պատասխան՝ արդյոք Հիսուս Նազովրեցին իսկապես Հարություն էր առել:
Պատճառը՝ կինն էր, որը խորապես տարվել էր քրիստոնեությամբ, իսկ ինքը՝ աթեիստ էր: Ընտանեկան հարաբերությունները փրկելու համար էլ Լի Ստրոբելն անցնում է գործի՝ կնոջը ապացուցելու համար, թե փաստերը հօդս են ցնդեցնում այն ամենը, ինչին հավատում է նա ու ևս երկու միլիարդ մարդ:
Լրագրողական հետաքննությունը Լի Ստրոբելին տանում է անկանխատեսելի ճանապարհներով, ծանոթացնում բացառիկ վկայությունների հետ: Աշխարհի լավագույն պատմաբանները, աստվածաբաններն ու մարդաբանները, նույնիսկ բժշկագիտության ոլորտի մասնագետները ներկայացնում են փաստեր, որոնց հիման վրա հետաքննելով Քրիստոսի գործը՝ Լի Ստրոբելը մոտենում է իր համար մեծագույն առեղծվածի բացահայտմանը:
Նա բարձրացնում է ամենապարզ հարցերը, անկեղծորեն փորձում զտել հրաշքը ճշմարտությունից: Հանդուգն, համարձակ, լրագրողական համառությամբ ու ամերիկյան անկաշկանդվածությամբ Լի Ստրոբելը «Քրիստոսի իսկության վարույթը» գրքում հանգում է իր համար անսպասելի եզրակացության:
Ու ճանապարհի վերջում դառնում հավատավոր քրիստոնյա:
Կարդացեք նաև
- Newmag-ը ներկայացնում է համաշխարհային բեսթսելլեր. Լի Ստրոբելի «Քրիստոսի իսկության վարույթը» գիրքը (թրեյլեր)
- «Զանգակ» գրատանը newmag֊ը ներկայացրեց Լի Ստրոբելի «Քրիստոսի իսկության վարույթը» գիրքը (լուսանկարներ)

Լի Ստրոբել
6800 ֏
Նկարագրություն
Փորձառու լրագրողը հետաքննում է պատմության մեջ ամենամեծ առեղծվածը՝ կա՞ հավաստի ապացույց, որ Հիսուս Նազովրեցին իսկապես Աստծո որդին է: Վերանայելով իր հոգևոր ճամփորդությունն աթեիզմից մինչև հավատ՝ Chicago Tribune-ի քրեական բաժնի նախկին խմբագիր Լի Ստրոբելը հարցաքննում է ճանաչված դոկտորների, որոնք դասավանդում են Քեմբրիջի, Փրինսթոնի համալսարաններում և այլ բարձրագույն կրթական հաստատություններում: Ստրոբելը նրանց հարցնում է՝ որքա՞ն վստահելի է Նոր Կտակարանը, Աստվածաշնչից դուրս կա՞ն Հիսուսի գոյության ապացույցներ, ինչո՞ւ է հարությունն իրական իրադարձություն եղել: «Ոսկե մեդալի» արժանացած այս գիրքն ընթերցվում է գրավիչ վեպի պես, բայց այն գեղարվեստական չէ, այլ ճշմարտության փնտրտուք:
Կարդա նաև

Newmag & friends ծրագիրը ներկայացնում է Արփի Կարապետյանի «Փոքր գիրք կյանքի մեծ դասերի մասին կամ՝ բոլորս էլ մանուկ ենք եղել» գիրքը (թրեյլեր)

Newmag-ն արժանացել է «Տարվա ամենապահանջված թարգմանություն» անվանակարգի մրցանակին (լուսանկարներ)

12 ժամ շարունակ գրական ու մշակութային իրադարձություններ՝ Newmag Winter Fest 2025-ի ընթացքում (լուսանկարներ)

Հարցազրույց՝ Արդշինբանկի վարչության նախագահ Արտակ Անանյանի հետ
