newmag-ի որ գրքերն են հայտնվել 21-րդ դարի լավագույն 100 գրական գործերի ցանկում
07/23/2024
newmag հրատարակչության բեսթսելլերը՝ Էլենա Ֆերանտեի «Իմ հանճարեղ ընկերուհին» հայտնվել է The New York Times-ի լավագույն 100 գրքերի առաջին տեղում։ Ֆերանտեի նեապոլիտանական քառահատորի վերջին՝ «Կորած երեխայի պատմությունը» 80-րդ տեղում է։
The New York Times-ի՝ 21-րդ դարի լավագույն գրքերի ցանկը կազմել են 500-ից ավելի գրողներ, հրապարակախոսներ, բանաստեղծներ, գրական քննադատներ, թարգմանիչներ ու այլ մասնագետներ։ Ընտրությունն արել են Սթիվեն Քինգը, Ջոն Իրվինգը, Սառա Ջեսիկա Փարքերը և ուրիշներ։ NYT-ի Upshot բաժինը, որն ուսումնասիրում է տվայլների բազաներն ու վերլուծում դրանք, մասնագետներին ու գրականագետներին խնդրել է ընտրել XXI դարի տասը գիրք։
Դրանք կարող էին լինել սիրելի գրքերը կամ գրքեր, որոնք նրանց կարծիքով՝ ակտուալ կլինեն մի քանի սերունդների համար։ Ընդամենը մեկ կանոն է եղել՝ ընտրված գրքերը պետք է հրատարակված լինեին անգելերեն ու ԱՄՆ-ում, մինչև 2000 թվականի հունվարի 1-ը։ Սա վերավերում էր նաև թարգմանություններին։ Լրագրողները միավորել են քվերակության բոլոր պատասխանները ու ընտրել լավագույն 100 գրքերը։
Դարի լավագույն գրական գործերից երեքը Էլենա Ֆերանտեի գրքերն են։ Նրա «Իմ հանճարեղ ընկերուհին» Էլենային և Լիլայի ընկերության մասին հուզիչ պատմություն է, որը ձգվում է մանկությունից, մինչև հասուն տարիք։ Նրանց միավորում են տարիների ընկերությունն ու անցյալը: Աղքատ թաղամասում ծնված երկու կանայք, մինչև կյանքի վերջ փորձում են դուրս պրծնել այդ ճնշող ու բռնությամբ լի միջավայրից։
Գիրքը ոչ միայն ընկերության ու սիրո մասին է, այլ նաև սոցիալական ու քաղաքական այն մեծ փոփոխությունների, որոնք տեղի էին ունենում այդ տարիներին Իտալիայում։ Էլենա Ֆերանտեն գրողի կեղծանուն է։ Չնայած համաշխարհային ճանաչմանը, հեղինակը դեռ չի բացահայտել իր իրական անունը։
Այդ քառահատորի վերջին՝ «Կորած երեխայի պատմությունը» հայերեն լույս կտեսնի աշնանը։ Ֆերանտեի ևս մեկ վեպ՝ «Մենության օրերը» նույնպես այս ցանկում է։
Երկրորդ տեղում ամերիկացի գրող Իզաբել Ուիլկերսոնի «Այլ արևերի ջերմությունն» է, երկրորդ տեղում՝ բրիտանացի գրող Հիլարի Մանթելի «Վուլֆհոլ» վեպն է։ Դարի ցանկում հայտնված մյուս՝ Դոննա Տարտի «Ոսկեկատարը» վեպը հրատարակվել է 2013 թվականին։ Գիրքը կոչվում է հոլանդացի հայտնի նկարիչ Կարելա Ֆաբրիցիուսի համանուն կտավի անունով։ «Ոսկեկատարը» կտավը վեպի գլխավոր հերոսի կյանքում մեծ դեր է խաղում։ Գիրքն արժանացել է մի քանի հեղինակավոր գրական մրցանակների, իսկ 2014֊ին ստացել է Պուլիտցերյան մրցանակ։
Առաջիկայում newmag-ը ընթերցողին կներկայացնի նաև այս գիրքը՝ ամբողջությամբ հայերեն թարգմանելով ու հրատարակելով համաշխարհային բեսթսելլերի բոլոր 4 հատորները։
Ժամանակակից դասական համարվող Ջոնաթան Ֆրենզենի «Ուղղումները» վեպը 5-րդ տեղում է։ Ի դեպ, Ֆրենզենի մեկ այլ վեպ՝ «Խաչմերուկները», newmag-ը հրատարակչությունը նույնպես հայերեն է թարգմանել ու շուտով կներկայացնի հայ ընթերցողին։
21-րդ դարի լավագույն 100 գրքերից երկուսը ևս newmag-ը շուտով կներկայացնի հայերեն. Ջոան Դիդիոնի «Մոգական մտքերի տարին», որը The New York Times-ի 12-րդ տեղում է ու Դոննա Տարտի «Ոսկեկատարը» վեպը, որը դարի լավագույն գրքերի 46-րդ հորիզոնականում է։
Ամերիկացի գրող, լրագրող Ջոան Դիդիոնն իր «Մոգական մտքերի տարին» գրքում պատմում է իր կյանքի ամենաբարդ տարվա մասին, երբ հանկարծամահ է լինում նրա ամուսինը՝ գրող Ջոն Գրեգորի Դանը, որի հետ ապրել էր ավելի քան 40 տարի։ Գիրքը հուզիչ հուշագրություն է հեղինակի վշտի, կորուստը հաղթահարելու, պատահածը հասկանալու ու համակերպվել ու մասին։
Էլենա Ֆերանտե
6800 ֏
Նկարագրություն
Էլենա Ֆերանտեի «Իմ հանճարեղ ընկերուհին» ընթերցողներին ներկայացրեց անմոռանալի Էլենային եւ Լիլային, որոնց սրտառուչ ընկերությունը հեղինակի նեապոլիտանական վեպերի առանցքում է: «Հեռացողների և մնացողների պատմությունը» այս շարքի երրորդ գիրքն է:
Գրքում երկու ընկերուհիների կյանքն է հասուն տարիքում: Նրանց արդեն միավորում են տարիների ընկերությունն ու անցյալը: Այս հատորը մասնագիտական աճի, փողոցային ակցիաների ու հեղափոխական իրադարձությունների մասին է: Էլենան ավարտում է էլիտար քոլեջ, ամուսնանում, երեխաներ ունենում: Հետո բաժանվում է հանուն առաջին սիրո, գիրք է գրում:
Լիլան աշխատում է երշիկի գործարանում. ձանձրալի, տանջալից աշխատանքին զուգահեռ ստիպված է հանդուրժել վատ վերաբերմունք, ծեծ ու նույնիսկ սեռական բռնություն: Այնուամենայնիվ, կարողանում է դուրս գալ այս վիճակից: Նա եւ Էնցոն, որի հետ ապրում է առանց ինտիմ ու զգացմունքային հարաբերությունների, հիմնում են համակարգչային ընկերություն:
Էլենա Ֆերանտե
6800 ֏
Նկարագրություն
Էլենա Ֆերանտեի «Իմ հանճարեղ ընկերուհին» ընթերցողներին ներկայացրեց անմոռանալի Էլենային եւ Լիլային, որոնց հարատեւ ընկերությունը դառնում է հեղինակի նեապոլիտանական վեպերի առանցքը: «Նոր ազգանվան պատմությունը» այս շարքի երկրորդ գիրքն է:
«Նոր ազգանվան պատմության» մեջ Լիլան ամուսնացել է եւ ներգրավվել ընտանեկան բիզնեսում: Միաժամանակ, Էլենան շարունակում է իր ուսումը եւ ուսումնասիրում իրենց հեղձուկ թաղամասից այն կողմ եղած աշխարհը: Սեր, խանդ, ընտանիք, ազատություն, պարտավորություն եւ, առաջին հերթին, ընկերություն. ահա՛ երկու կանանց կենսական պատմությունների նոր շրջանը: Ամուսնական կյանքը, երեւում է, բանտարկել է Լիլային, իսկ Էլենային գերազանցելու ճիգերը երբեմն չափից շատ են իր համար:
Այնուամենայնիվ, այս երկու երիտասարդ կանանց միացնում է խճճված եւ զարգացող կապը, որն առանցքային դեր ունի նրանց հուզական կյանքում եւ օգնում է հաղթահարել բոլոր դժվարությունները:
Էլենա Ֆերանտե
6800 ֏
Նկարագրություն
Էլենա Ֆերանտեն ժամանակակից իտալացի գրող է: Նրա ինքնությունը մինչև այժմ անհայտ է, թեև նա բավականաչափ հայտնի հեղինակ է։ Համաշխարհային ճանաչում ստացելէ «Նեապոլիտանական քառյակի» շնորհիվ։ Այդ 4 վեպերի մեջ առաջինը հենց այս գիրքն է։
Նեապոլի արվարձանային աղքատ, բայց աշխույժ թաղամասում 1950-ականներին սկսված պատմությունը շարունակվում է գրեթե 60տարի: Գլխավոր հերոսներն են տաքարյուն Լիլան և գրքի հեղինակ Էլենան։ Նրանք դառնում են կին, մայր, առաջնորդ և այդ ամբողջ ընթացքում պահպանում են իրենց բարդ, երբեմն նաև հակասական ընկերությունը:
Առաջին վեպը հյուսում է Լիլայի և Էլենայի պատմությունը՝ սկսած 10 տարեկանում նրանց բախտորոշ հանդիպումից մինչև դպրոց և պատանեկություն: «Իմ հանճարեղ ընկերուհին» վեպն ընկերության էությունը քննող հուզիչ խորհրդածում է, նաև պատմություն մի ամբողջ ազգի մասին: Այս երկու կանանց կյանքի պատմության միջոցով Ֆերանտեն պատմում է թաղամասի, քաղաքի և երկրի մասին, որոնք, ժամանակի ընթացքում վերափոխվելով, փոխում են նաև երկու գլխավոր հերոսուհիների փոխհարաբերությունները: