10 բիթ ռեփի կնքահոր ծննդյան առիթով. Երգացանկ` Թուփաք Շաքուրի

June 16, 2016

Քաղաքական ակտիվիստ, «Սև հովազներ» ծայրահեղական կազմակերպության անդամ Աֆենի Շաքուրը հղի էր Թուփակով, երբ նրան բանտարեկցին Նյու Յորքում մի քանի կարևոր կառույցներ պայթեցնելու մտադրության մեղադրանքով: Շաքուրը ծնվեց մոր բանտից դուսր գալուս մեկ ամիս անց: Հենց ասյ կինն է մեծապես ազդել աշխարհի ամենահայտնի ռեփերի բնավորության ու երգերի բովանդակության վրա: «Ոչ մի կին աշխարհում չի կարող փոխարինել մորը» կարգախոսով երգը Թուփաքի երրորդ՝ Me against the world  ալբոմից է:
http://www.youtube.com/watch?v=Mb1ZvUDvLDY

Այս երգով 1991-ին Արևմտյան ափի աղքատ թաղամասերից  դուսր եկած ու աշխարհին դեռ անհայտ ռեփերը  բարձր տոնով խոսեց իր մասին: Տիպիկ քաղաքային ռեփ-պոեզիա է:
http://www.youtube.com/watch?v=NRWUs0KtB-I

Գուցե ամենափիառված երգն է ռեփի արքայի ռեպերտուարից: Հետապոկալիպսիսյան մարտաֆիլմ-կլիպը երբեք չի հնանա ու միշտ իր տեղը կունենա  մյուզիք-լիսթերում:
http://www.youtube.com/watch?v=5wBTdfAkqGU

Վերջին՝ The Don Killuminati: The 7 Day Theory ալբոմից վերջն սինգլը, որը Շաքուրը կատարում էր նոր Makaveli բեմական կեղծանվան ներքո: Երգը լույս է տեսել Թուփաքի մաֆից հետո:
http://www.youtube.com/watch?v=nkJA6SYwa94

Ռեփի պատմության ամենահզոր դիսսերից մեկը: Կրակահերթի տակ հայտնվեց ամբողջ Արևմտյան ափը, ամենից շատ տուժեցին Բիգին ու Պուֆին:
http://www.youtube.com/watch?v=41qC3w3UUkU

Աղքատության, թմրադեղերի ու ռասսայական խտրականության դեմ պայքարի կոչով Թուփաքի ամենահայտնի ու սիրված տեսահոլովակը թողարկվել է նրա մահից 2 տարի անց:
http://www.youtube.com/watch?v=eXvBjCO19QY

Եվս մեկ հետմահու տեսահոլովակ: Երկրպագուները միշտ չէ, որ միանշանակ ընդունել են այսպիսի տեսահոլովակները: Ամեն դեպքում` գետտոյական գոսպելը 2Pac-ի լավագույններից մեկն է:
http://www.youtube.com/watch?v=Do5MMmEygsY

Մահից հետո թողարկված R U Still Down? (Remember Me) ալբոմից ևս մեկ must-listen կատարում: Տեսահոլովակի ռեժիսոր Բիլ Փարքերը երկրպագուներին պարգևել է անիմացիոն Թուփաք Ամարու Շաքուր:
http://www.youtube.com/watch?v=yre5nBXAxyk

Առանց այս երգի անթույլատրելի է կազմել Թուփաքի play-list: Թեպետ սա կլիպ չէ, այլ ֆան-արթ, ու հենց դրա համար առավել ևս պետք է լսել:
http://www.youtube.com/watch?v=X992Bd7ER7c

Ոմանց համար ամենաընտիր երգը Շաքուրի երգացանկից, ոմանց համար ուղղակի մանկության հիշողությւն: Saturday Night Live-ում կենդանի կատարում գումարած բոնուս թրեք` վայելեք:
 
http://www.youtube.com/watch?v=9zFLZwJBTYI