360 աստիճան հայացք Հայաստանին

October 2, 2015

Հայաստանը` երկնքից և 360 աստիճան ունեցող շրջապատկերներով: Թալինի Կաթողիկե եկեղեցին, Սաղմոսավանքը, Քարի լիճը, Հառիճավանքը, Տա-թևի վանքը՝ համայնապատկերով ներկայացված վայրերը, համեմված են գյուղացիների զրույցներով, լեգենդներով ու հետաքրքիր պատմություններով: Storytelling-ի գաղափարն է, հանրագիտարանային տեղեկություններ չկան: Ինֆորմացիան կարող է համալրել յուրաքանչյուրը: Օդային պանորամաները կատարվել են անօդաչու դրոններով:
Նախագծի հեղինակները շրջել են մարզերով ու Արցախով, գտել ու նկարահանել ամենահետաքըրքիրը, գողտրիկն ու առեղծվածայինը: Նախագծին աջակցել է մշակույթի նախարարությունը: Հեղինակները գարնանը սկսելու են CrowdFunding` ժողովրդական դրամահավաք: Ցանկանում են պերիֆերիկ և սֆերիկ պատկերներով ներկայացնել նաև Արևմտյան Հայաստանը: Քարտեզագրելու և նկարելու են այն, ինչը դեռ չի ոչնչացվել:

ԿԵՉԱՌԻՍ


ԳԱՆՁԱՍԱՐ