Gozi տրոյան վիրուսի խելահեղ արքան. ինչպե՞ս հաջողակ գործարարը դարձավ անանուն հակեր և հայտնվեց հատուկ ծառայությունների ուշադրության կենտրոնում

September 20, 2017

25-ամյա Նիկիտա Կուզմինն արդեն հաջողակ գործարար էր: Ուներ YouDo ընկերությունը, Roem.ru կայքի հեղինակներից էր: Նա օնլայն հարթակ էր տրամադրում գովազդային ընկերություններին: Հայրը՝ բոլորին հայտնի երաժիշտ Վլադիմիր Կուզմինը հպարտանում էր նրանով, թեև Նիկիտան նրա որդեգրած որդին էր: Ռուսական լրատվամիջոցներին տված հարցազրույցի ժամանակ Վլադիմիր Կուզմինն ընդգծել էր. «Նիկիտային ես եմ դաստիարակել, թեև նրա բիոլոգիական հայրը չեմ, նա իր հորը երբեք չի տեսել ու շփվել: Ափսոս, որ երաժշտության ճանապարհը չընտրեց, բայց գործարարի հոտառություն ունի: Ես հպարտանում եմ նրանով»:
[caption id="" align="aligncenter" width="715"]Image may contain: 1 person, smiling Նիկիտա Կուզմին[/caption]
Դա 2010-ին էր, իսկ ահա 2016-ին երգիչն արդեն գլուխ էր թեքել նրանից. «Ես նրա հետ ոչ մի բիոլոգիական կապ չունեմ, նա իմ որդին չէ, դա սխալմունք էր: Նա պարզապես իմ օրինական կնոջ անօրինական կապի արդյունքն է»:
Մեկ օրում սիրելի որդուց գլուխ թեքեցին հարազատները, անգամ ընկերներն ու ծանոթները դարձան անծանոթ: Իսկ ի՞նչն էր պատճառը:
Նիկիտա Կուզմինը ոչ միայն լավ գործարար էր, այլև անանուն հակեր: Այո, նա զգում էր փողի հոտը, նա գիտեր դրա համը: Նիկիտա Կուզմինը մշակել էր տրոյան վիրուս, որի միջոցով հարյուր հազարավոր դոլարներ էր աշխատում: Նա սովորել էր Բաումանի անվան համալսարանում, ինֆորմացիոն անվտանգության մասնագետ էր: Սկզբում նա կոտրում էր ICQ-ն, օգտատիրոջից կլորիկ գումար պահանջում: Այս գործը նրան քիչ գումար չբերեց՝ 20 հազար դոլար: Սակայն երիտասարդ Նիկիտան սրանով չսահմանափակվեց, նա արդեն զգացել էր կանաչ թղթերի զորությունը: Կուզմինի հաջորդ թիրախը դարձան բանկերն ու ֆինանսական ընկերությունները: Նա առանց դժվարության կոտրում էր ցանցի կոդերն ու գումար գողանում: Նրա զոհերն աշխարհի տարբեր ընկերություններն էին՝ հիմնականում ամերիկյան ու ավստրալիական բանկերը: Այսպես, նրա ձեռքում հայտնվեց ևս 50 հազար դոլար:

Բայց ծրագիրն այդքան էլ լավ չէր աշխատում, նա որոշեց իր համար հատուկ գրել տալ նոր վիրուսային ծրագիր: Ծրագրավորողին տվեց կլորիկ գումար՝ 20 հազար դոլար, ու ստացավ Gozi վիրուսային ծրագիրը:
Gozi վիրուսային ծրագիրն աշխատացնում էր ոմն 76 service-ը: Gozi վիրուսից կարող էին օգտվել բոլոր ցանկացողները, անհրաժեշտ էր վճարել ընդամենը 2 հազար դոլար: Ծրագիրը «զոհերին» ուղարկում էր pdf-ներ, դրանք բացելով՝ վիրուսը ներբեռնվում էր համակարգիչ ու գողանում բանկային գաղտնի ինֆորմացիաներ, գաղտնաբառեր: Ամբողջ ինֆորմացիան ուղարկվում էր Gozi-ի տիրոջը: Նիկիտայի ձեռքում հայտնվեցին ավելի քան 10 հազար բանկային աքաունթների գաղտնաբառեր: Gozi-ի թիրախը դարձան ավելի քան 300 ընկերություններ, այդ թվում՝ NASA-ն:



Հակերների մասին գրել ենք նաև.



Ամերիկյան իշխանությունները զգաստացան, 50 միլիոն դոլարի վնասը քիչ գումար չէր: Հատուկ ծառայություններն անցան գործի: Նրանք պարզեցին ա՛յն IP հասցեն, որտեղից կատարվել է վիրուսային գրոհը: Ստացան իրավունք՝ հետևելու 76 service-ի նամակագրությունը: Կարճ ժամանակ անց պարզ դարձավ՝ 76 service-ը Նիկիտա Կուզմինն է:
Նիկիտան շատ անզգույշ էր իր գրառումներում, նրան բացահայտնելն այդքան էլ դժվար չէր: Մնում էր սպասել հարմար առիթի՝ Նիկիտային ձերբակալելու համար:
2010 թվականի նոյեմբերին Կուզմինի գրառումից պարզ դարձավ, որ Թայլադից ուղևորվում է Բանկոգ, ապա Սան-Ֆրանցիսկո: Նրա մտքով անգամ չէր անցնում, որ հայտնվել է ամերիկյան հատուկ ծառայությունների ուշադրության կենտրոնում: Հենց Սան-Ֆրանցիսկոյի օդակայանում էլ Նիկիտային ձերբակալեցին:

Նրան տեղափոխեցին Նյույորքյան բանտ: Մեղադրանքը ներկայացրեց դատախազ Բհարարը (The New Yorker-ը Բհարարին անվանում էր «մարդ, որից սարսափում է Ուոլտ-սթրիթը»): Դատախազ Բհարարը հայտարարեց, որ 76 service-ը Gozi վիրուսը վարձույթով տալով, կոդը վաճառելով՝ անհնարին է դարձրել դրա կանխումը: Ըստ առաջադրված մեղադրանքի, Նիկիտային սպառնում էր 97 տարվա ազատազրկում:
6 ամիս անց Կուզմինը համաձայնեց օգնել քննությանը: Նա որոշ տվյալներ հայտնեց իր գործընկերների մասին: Ըստ նրա ցուցմունքի, Ռիգայում ձերբակալվեց ոմն Դենիս Չալովսկիսը, իսկ Բուխարեստում՝ Յոնուտ Պաունեսկը:
Դատարանում Կուզմինի շահերը պաշտպանեց ԱՄՆ ամենահայտնի դատապաշտպաններից մեկը՝ Ալան Ֆուտերֆասը. նա հիմնականում մաֆիայի հետ կապ ունեցողների դատապաշտպանն էր, նաև՝ Թրամփ կրտսերի: Մեկ հետաքրքիր փատս ևս՝ Կուզմինին թույլատրեցին օգտվել ինտերնետից, 2011-ին նա կարողացավ վաճառել YouDo-ի իր մասնաբաժինը, 2015-ին ֆեյսբուքում թարմացրեց գլխավոր նկարը, քոմենթներ էր անում:
Նիկիտա Կուզմինի դատավճիռը հրապարակվեց ձերբակալումից 5 տարի անց՝ 2016-ի մայիսին, 97 տարվա ազատազրկման փոխարեն Նիկիտային առաջադրվեց 6 տարվա ազատազրկամ մեղադրանք, դատարանը հաշվի առնելով քննության ընթացքում նրա ակտիվ աջակցությունը, Նիկիտային դատապարտեց ընդամենը 3 տարվա ազատազրկման, տուգանքը կազմեց 7 մլն դոլար:
Դատավճռի հրապարակման նույն օրը Նիկիտա Կուզմինը վերադարձավ Ռուսաստան:
ՀԳ.
Այսօր Նիկիտան ապրում է Սարկտ Պետերբուրգում: Զբաղվում է ավտոսպորտով, կազմակերպում է ինտերնետային դասընթացներ և շատ ճանապարհորդում. մեկ տարվա ընթացքում նա եղել է Վիեննայում, Ամստերդամում, Կիեւում, Աբու Դաբիում, Սոչիում: