Վայրէջքից հետո ծափահարե՞լ, թե՞ ոչ

June 5, 2018

Ճի՞շտ է արդյոք ծափերով ողջունել օդաչուին՝ ինքնաթիռը բարեհաջող իջեցնելու համար, թե՞ ոչինչ չանել: Դա այն աշխատանքն է, որի համար նրանք վարձատրվում են: Սա հարց է, որը  շատերին է հուզում: Այս շաբաթ այն դարձել է թվիթերյան քննարկման առարկա:
Ինչո՞ւ են մարդիկ ծափահարում: Պատճառները տարբեր են: Մի մասը պնդում է, որ այդ կերպ ուղևորներն իրենց երախտագիտությունն են հայտնում օդաչուին՝ տեխնիկական անսարքության ժամանակ ինքնաթիռն անվտանգ իջեցնելու համար: Մյուսները հավաստիացնում են, որ ծափահարել է, որովհետև ուրախացել է, որ վերջապես հայտնվել է այդ երկրում:



Կարդացեք նաև․



Պարզվում է, որ շատերին՝ անգամ օդաչուին, նյարդայնացնում է վայրէջքից հետո լսվող ծափերը: Օդաչուն ծափողջույններն ընդունում է որպես իր պրոֆեսիոնալիզմի նկատմամբ թերհավատություն` հատկապես, երբ դրանք հնչում են ամեն վայրէջքից հետո: Պետք է հաշվի առնել. ծափահարությունները տեղի՞ն են, թե՞ ոչ, հակառակ դեպքում դրանք կարող են վիրավորական լինել:
    Հետևեք newmag-ին  Telegram-ում և  Instagram-ում։

LIFEHACKER