Ավիաէթիկետ. այն, ինչ հարկավոր է իմանալ ինքնաթիռով թռչելիս

Ավիաէթիկետ. այն, ինչ հարկավոր է իմանալ ինքնաթիռով թռչելիս

Ինքնաթիռով ճամփորդելիս այս կանոները հաշվի առնելու դեպքում թռիչքը հաճելի կլինի ոչ ﬕայն ձեր, այլև ձեզ հետ թռչող մյուս ուղևորների համար:

Ճամփորդությունից վերադառնալիս շատերն են իրենց պատմությունը սկսում ինքնաթիռի զվարճալի, տարօրինակ և շատ հաճախ նաև տհաճ ﬕջադեպերի մասին հիշելով՝ սարսափելի աղմկարար երեխաներ, ձեր ուսին խռմփացնող հարևան, աﬔնատարբեր բույրեր, ձայներ… Փակ տարածությունում մարդիկ ավելի նյարդային են դառնում, և աﬔն մանրուքը կարող է փչացնել թռիչքը: Երկրի մակերևույթից հազարավոր կիլոﬔտրեր բարձր, աﬔնատարբեր ազգերի ներկայացուցիչների համար ինքնաթիռով թռչելու ընթացքում գործում է ﬔկ ընդհանուր էթիկետ՝ պարզ կանոններ, որոնց հետևելու համար նշանակություն չունի, թե ինչ լեզվով եք դուք խոսում:

ՄԻՆՉԵՎ ԹՌԻՉՔԸ

  1. Հետևեք անձնական հիգիենային: Լոգանք ընդունեք ու թարմ հագուստ հագեք: Մի շահարկեք օծանելիքը: Duty-free- ում աﬔնատարբեր օծանելիքների փորձարկումը դժվար թե դուր գա ինքնաթիռի մյուս ուղևորներին: Եթե ձեզ երկար թռիչք է սպասվում, և կարծում եք, որ կոշիկները հանելու անհրաժեշտություն կլինի, վերցրեք ձեզ հետ հարմար կոշիկ (հողաթափեր) կամ գուլպաներ:
  2. Օդանավակայան ներկայացեք թռիչքից 2-3 ժամ շուտ` ձեր ուղեբեռը հաշվառելու և բոլոր ընթացակարգերն անցնելու բավարար ժամանակ ունենալու համար:
  3. Ուշադրություն դարձրեք ցուցանակներին ձեր և մյուս ուղևորների ժամանակը խնայելու համար: Եթե դուք հաշվառվել եք առցանց և տպել եք ձեր տոմսը. բայց ունեք հանձնման ենթակա ուղեբեռ, ապա drop-off ցուցանակը ձեզ համար է: Եթե գրանցվել եք առցանց, բայց տոմսը ձեզ մոտ չէ, մոտեցեք online check-in պատուհանին: Եվ վերջապես, եթե նախապես գրանցում չեք անցել, ապա հարկավոր է մոտենալ Բիզնես կամ էկոնոմ կարգի պատուհաններին՝ կախված նրանից, թե որ տարբերակով եք թռչում:
  4. Մետաղափնտրիչ կամրջակի տակով անցնելուց առաջ ձեզ մոտ առկա ﬔտաղյա փոքրիկ իրերը՝ բանալի, գոտի, հեռախոս և այլն, դրեք պայուսակի ﬔջ նախքան այն ժապավենային կոնվեյերի վրա դնելը: Անվտանգության աշխատակիցը խնդրելու է դա անել: Նախապես իրերը տեղավորելու դեպքում կխնայեք ձեր ժամանակը: Դետեկտորի ﬕջով անցնելուց հետո ձեր իրերը դասավորելիս այնպես կանգնեք, որ չխանգարեք մյուս ուղևորներին: ﬕջով անցնելուց հետո ձեր իրերը դասավորելիս այնպես կանգնեք, որ չխանգարեք մյուս ուղևորներին:

ԻՆՔՆԱԹԻՌ  ՆՍՏԵԼԻՍ

  1. Մի հրեք մյուսներին և ﬕ փորձեք գտնել ձեր տեղն ինքնուրույն, երբ վերջապես հայտնվեք ինքնաթիռում: Բորտուղեկցորդն ինքը կխնդրի ներկայացնել տոմսը ու ցույց կտա համապատասխան ուղղությունը:
  2. Ձեր նստատեղը գտնելուն պես ձեռքի ուղեբեռը տեղավորեք նստատեղի վերևում գտնվող դարակում: Դարակում կարելի է դնել ﬕայն ﬔկ ուղեբեռ, իսկ մյուսը հարկավոր է տեղավորել ձեր ոտքերի դիմաց՝ առջևի նստարանի տակ: Երբ բոլորը ուղևորները տեղավորեն իրենց ուղեբեռը, և դարակում ազատ տեղ ﬓա, կարող եք երկրորդ պայուսակը նույնպես դնել դարակում: Չմոռանաք օգնել նաև այն ուղևորներին, ովքեր կդժվարանան ուղեբեռը տեղավորել ինքնուրույն:

ՁԵՐ ՆՍՏԱՏԵՂԸ

  1. Նստեք հենց ձեր տոմսում նշված տեղում: Երբ ինքնաթիռն օդ բարձրանա, և ինքնաթիռում ազատ նստատեղեր ﬓան, կարող եք բորտուղեկցորդների թույտվությամբ տեղափոխվել:
  2. Եթե ձեզ բաժին է հասել պատուհանի մոտ գտնվող նստատեղը, ապա դա չի նշանակում, որ դուք ձեր շարքի տերն ու տիրակալն եք: Իջեցրեք պատուհանի ծածկող շերտը, եթե ձեր հարևանը ֆիլմ է դիտում կամ փորձում է ննջել:
  3. Փորձեք տեղավորվել ձեզ հատկացված տարածքում և ոտքերով չհենվել դիմացի նստարանին: Երեխաներին էլ, իհարկե, զգուշացրեք, որ չի կարելի ոտքերով թակել կամ հարվածել:
  4. Եթե ուզում եք ձեր նստատեղը հետ իջեցնել, նայեք հետ և համոզվեք, որ դրանով չեք խանգարի հետևի շարքում նստած ուղևորին: Հակառակ դեպքում դուք կարող եք, օրինակ, ﬖասել նրա նորթբուքը կամ թափել սեղանիկի վրա դրված ըմպելիքն ու սնունդը:
  5. Մեջտեղի նստատեղում նստած ուղևորի գործն աﬔնադժվարն է, և չգրված օրենքով հարկավոր է նրան զիջել գոնե արﬓկակալները, որոնց հենվելով նա կկարողանա ձգվել ու փոքր-ինչ հանգստանալ: Որոշ ավիաընկերություններ այժմ փորձում են օգտագործել երկթևանի՝ բացվող, արﬓկակալներ:

ԹՌԻՉՔԻ ԺԱՄԱՆԱԿ

  1. Խուսափեք կոնֆլիկտային իրավիճակներից: Օդում այդ կոնֆլիկտները հատկապես սուր կարող են ստացվել: Այնպես որ, հնարավորինս հանգիստ ու հանդուրժող եղեք:
  2. Եթե թռչում եք ﬕայնակ, հոգ տարեք ձեր ժամանցի մասին նախապես: Չկա ավելի սարսափելի բան, քան ձանձրացող ու աﬔն գնով զրուցակից փնտրող ուղևորը: Զրույցը պետք է հաճելի լինի երկու կողﬕ համար: Եթե զգում եք, որ ձեր հարևանը դժկամությամբ է հաղորդակցվում, ապա հարգեք լռության նրա իրավունքը: Իսկ եթե ձեզ է շատախոս հարևան բաժին ընկել, ապա կարող եք գիրք կարդալ կամ ականջակալներ դնել: Ձեր հարևանը անﬕջապես կհասկանա, որ զրույցի տրամադրված չեք: Չմոռանաք, իհարկե, որ ականջակալներով հնչող երաժշտության ձայնը պետք է շատ ցածր ﬕացնել:
  3. Ձեր կարիքները հոգալու համար ընտրեք հարմար պահ: Երբ բորտուղեկցորուհին սայլակով անցնում է ﬕջանցքով, շատ երկար ստիպված կլինեք սպասել, չէ՞ որ արանքով խցկվել ոչ բոլորիս է հաջողվում:
  4. Զուգարանում երկար ﬕ ﬓացեք, որպեսզի հերթ չառաջացնեք: Չմոռանաք, իհարկե, հարգել մյուս ուղևորների՝ մաքուր զուգարանից օգտվելու իրավունքը:
  5. Եթե որոշել եք ննջել, այնպես տեղավորվեք նստարանին, որպեսզի ձեր հարևանները կարողանան հարկ եղած դեպքում դուրս գալ առանց ձեզ արթնացնելու: Բացի այդ, ձեզ հետ փչովի բարձ վերցրեք կամ խնդրեք այն բորտուղեկցորդներից: Դա ձեզ կօգնի խուսափել հարևանի ուսին քնելու տհաճ իրավիճակից:

ԲՈՐՏՈՒՂԵԿՑՈՐԴՆԵՐ

  1. Մեկընդﬕշտ հիշեք, ուղեկցորդները մատուցողներ չեն և չի կարելի նրանց կանչել աﬔն չնչին առիթով: Եվ թռիչքի ժամանակ գործող կանոններն էլ նրանք չեն հորինել: Նրանց առաքելությունը ձեր անվտանգության և հարմարավետության մասին հոգ տանելն է:
  2. Բորտուղեկցորդները ձեզ կզգուշացնեն այն բոլոր կանոնների մասին, որոնց հարկավոր է հետևել թռիչքի ժամանակ, և եթե չեք ուզում հայտնվել ուղևորների «սև ցուցակում», կամ, որ ավելի վատ է, իջեցվել ինքնաթիռից, տուգանքների ենթարկվել և անգամ ձերբակալվել, ﬕ կոպտեք նրանց և վեճեր ﬕ հրահրեք:

ՍՆՈՒՆԴ

  1. Ինքնաթիռ նստելուց առաջ և առավել ևս ինքնաթիռում ﬕ օգտագործեք ալկոհոլ:
  2. Մի վերցրեք ձեզ հետ սնունդ տանից, եթե չեք թռչում այնպիսի ավիաուղիներով, որը «չի կերակրում» իր ուղևորներին, ինչպես օրինակ՝ Air Arabia-ն: Ինքնաթիռների սնունդը, իհարկե, գերազանց չես համարի, բայց դա շատ ավելի լավ է, քան հարևանի հավով, իսկ երբեﬓ էլ ձվով բուրտերբրոդները, այնպես չէ՞: Հակառակ դեպքում, փորձեք բավարարվել թխվածքաբլիթներով կամ բժշկական երշիկով բուտերբրոդով, որը արտահայտված հոտ չունի:

ԵՐԵԽԱՆԵՐ

  1. Փոքրիկ ուղևորների մասին պատասխանատվությունը դրված է նրանց ուղեկցող ﬔծահասակների վրա: Ձանձրացող երեխան կարող է փչացնել անգամ նույն ինքնաթիռով թռչող ուղևորների տրամադրությունը: Վերցրեք ձեզ հետ գրքեր, խաղալիքներ, խաղերով պլանշետ, գունավոր մատիտներ ու թղթեր, ﬕ խոսքով, այն աﬔնը ինչ կհետաքրքիր ձեր փոքրիկին ու կզբաղեցնի ﬕ քանի ժամով:
  2. Եթե ձեր կողքին է հայտնվել չարաճճի ճանապարհորդ, ապա հիշեք, որ ինքնաթիռն աﬔնահարմար տեղը չէ ուրիշի երեխային դաստիարակելու համար: Միայն ավելորդ նյարդեր կփչացնեք: Դուք երկու տարբերակ ունեք. կամ լեզու գտնել երեխայի հետ ու հետաքրքրել նրան, կամ հանգիստ տեղյակ պահել ծնողին, որ երեխան խանգարում է ձեզ:

ԻՆՔՆԱԹԻՌԻՑ ԴՈՒՐՍ ԳԱԼԻՍ

  1. Երբ ինքնաթիռը վայրէջք է կատարում, բոլորը ցանկանում են հնարավորինս շուտ դուրս գալ՝ արդյունքում երկար ու անիմաստ խցանում առաջացնելով: Թույլ տվեք առջևի շարքում նստած ուղևորներին առաջինը դուրս գալ ինքնաթիռից:
  2. Մի շտապեք զանգահարել՝ դեռ ինքնաթիռից դուրս չեկած: Մյուս ուղևորները պարտավոր չեն լսել ձեր ընտանեկան և անգամ գործնական խոսակցությունները: ընտանեկան և անգամ գործնական խոսակցությունները: Ահա այսքանը: Ավիաէթիկետի պարզ կանոններին հետևելով՝ դուք ոչ ﬕայն քաղաքակիրթ և ուշադիր ուղևորի հեղինակություն կստեղծեք ձեզ համար, այլև օրինակ կծառայեք ինքնաթիռով թռչող մյուս ուղևորներին:

Աղբյուրը

Գրել կարծիք