Նազիկ Ավդալյան. Կամքի ու կանացիության հաղթանակը

April 17, 2016

Նազիկ Ավդալյանի հաղթանակը ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում չի իջնում մարզական պարբերականների առաջին էջերից: Մեր ծանրորդուհին ֆանտաստիկ կամային հատկանիշներ դրսևորեց և դարձավ ազգային հարտություն: Հիմա արդեն քչերն են հիշում, որ Ավդալյանին արգելվել էր սպորտով զբաղվել:
Մխիթարյանի մինի-ճակատամարտը կլոպյան դերբիում

  • Շարապովայի դոպինգային սկանդալի հետևանքը

  • Ինչպե՞ս Ռոնալդուն խաղաց Ռեալի երկրպագուների նյարդերի հետ




  • 5 տարվա ընթացքում Նազիկ Ավդալյանը ընտանիք կազմեց և մեկ երեխա ունեցավ: Երբ անցյալ տարվա հունվարին սկսեց մարզվել քչերն էին հավատում, որ կկարողանա վերդառնալ նախկին մարզավիճակին:
    Բժիշկները կտրականապես արգելել էին մոտենալ ծանրաձողին:

    Ավդալյանին քամբեքի համար պահանջվեց մեկ տարի: Կռիվ տալով 132 կիլոգրամանոց ծանրաձողի հետ, նա հռչակվեց Եվրոպայի չեմպիոն: Հաղթական վերադարձը սպորտ, նվաճած ոսկե մեդալը` ծանրորդը նվիրեց հայկական բանակին և Արցախում զոհված զինվորների հիշատակին:
    Ծանրամարտի Եվրոպայի առաջնության 69 կգ քաշայինների պայքարում հայուհին ապացուցեց` մարզիկի գլխավոր խնդիրը չհանձնվելն է:
    http://www.youtube.com/watch?v=v7K_UdEYUFw