Ռիոն`վտանգված. Շարապովայի դոպինգային սկանդալի հետևանքը
Ինչպե՞ս Ռոնալդուն խաղաց Ռեալի երկրպագուների նյարդերի հետ
Աշխարհի նախկին առաջին ռակետն այժմ չգիտի, թե ինչ պատիժ է սպասվում իրեն եւ երբ կկարողանա վերադառնալ կորտ: Նրա կարիերայի ճակատագիրը հայտնի կդառնա թենիսի միջազգային ֆեդերացիայի եւ հակադոպինգային համաշխարհային կազմակերպության որոշումից հետո:
Եվ սա էլ հերիք չէր...
WADA-ի արգելվածների ցուցակում ավելացված այս դեղամիջոցը հայտնաբերվել է չմշկավազորդներ Պավել Կուլիժնիկովի (համաշխարհային ռեկորդակիր, աշխարհի բազմակի չեմպիոն) եւ Եկատերինա Կոնստանտինովայի, գեղասահորդուհի Եկատերինա Բոբրովայի (Օլիմպիական չեմպիոն), ռեգբիի Ռուսաստանի հավաքականի 6 մարզիկի եւ եւս մի քանի ռուս մարզիկների արյան մեջ:
Սա պատահականությո՞ւն էր, թե՞...
Մարզական փորձագետներն տեսնում են քաղաքական ենթատեքստ: Իբր, հակադոպինգային համաշխարհային կազմակերպությունը հատուկ հրահանգ ունի Ռիո-2016-ից առաջ որակազրկումների միջոցով թուլացնել Ռուսաստանի օլիմպիական հավաքականը: Ռուս մարզիկների կադրային ջարդը սկսվեց դեռ անցած տարվա վերջում, երբ Ռուսաստանի բոլոր աթլետները զրկվեցին միջազգային մրցաշարերին, այդ թվում` Եվրոպայի եւ աշխարհի առաջնություններին մասնակցելու իրավունքից: Փաստ է, որ նրանք չեն մասնակցի նաեւ Օլիմպիական խաղերին:
Ռուսաստանի օլիմպիական հավաքականը` թեւաթափ...
... եւ այս պարագայում վտանգը մեծ է, որ Ռուսաստանը կբոյկոտի Ռիո դե Ժանեյրոյում կայանալիք ամառային օլիմպիական խաղերը: 145 օր է մնացել քառամյակի գլխավոր մարզական իրադարձությանը, սակայն ռուսական սպորտում դոպինգ-սկանդալները շարունակում են լարվածության մեջ պահել համաշխարհային սպորտը:
Կարդա նաև
«Բարի լույսի» տաղավարում հյուրընկալել են «Մթության մեջ տեսնող տղան» վեպի հեղինակին՝ Ռասա Բուգավիչուտե–Պեցեին (տեսանյութ)
Մայիսը սկսվում է գրքով․ Կիրակի տեղի կունենա «Երազի գիրք» 5-րդ մանկական փառատոնը (տեսանյութ)
Newmag-ն ու Yeraz Projects-ը Երազ մատենաշարով ներկայացնում են «Ավելի հանդարտ, ավելի հեշտ և ավելի երջանիկ ծնողավարում» գիրքը (թրեյլեր)
5-րդ անգամ Newmag-ն ու Yeraz Projects-ը ներկայացնում են «Երազի գիրք» մանկական փառատոնը (անոնս)