Չի կարելի-ներն օդանավակայանում

Չի կարելի-ներն օդանավակայանում

Բորտուղեկցորդ Էլիոթ Հեսթերը պատմել է մի քանի ակնհայտ վարքի կանոնների մասին, որոնք ուղևորները խախտում են:

Բորտուղեկցորդ Էլիոթ Հեսթերը պատմել է մի քանի ակնհայտ վարքի կանոնների մասին, որոնք ուղևորները խախտում են:Կատակել ռումբերի ու ահաբեկչությունների մասին: Խոստովանեք, որ ամենևին էլ ծիծաղելի չէ ասել, որ դուք ռումբ ունեք: Իհարկե, մեծ մասը կենթադրի, որ դուք կատակ եք անում, բայց…. Չարժե:

Փորձառու բորտուղեկցորդը պատմում է դեպք, երբ Լոս Անջելեսի օդանավակայանում աշխատակիցը տալիս է ստանդարտ հարց, թե արդյոք ուղևորն իր հետ չի տեղափոխում աէրոզոլ, սուր իրեր, պայթունավտանգ նյութեր: Ուղևորը շրջվում է դեպի իր ընկերն ու հարցնում է` վերցրե՞լ ենք պայութցիկը, թե մոռացել ենք: Հումորի սիրահարին ձերբակալում են ու առաջադրում մեղադրանք`նախապատրաստվող պայթյունի համար կեղծ տեղեկության համար: Իհարկե, հետո ուղևորի մեղադրանքը վերացվում է, բայց այս օրինակից պետք է դասեր քաղել, օդանավակայանում պայթուցիկների մասին կատակներ անել պետք չէ: Քանի որ օդանավակայանի աշխատակիցները պարտավոր են ամեն մի, թեկուզ կատակով հնչած ահազանգ ու տեղեկություն հայտնել ոստիկանությանը:

Հրաժարվել հարցերից:
Իհարկե, ինքնաթիռում տարբեր պարտադիր ձևականությունները նյարդայնացնում են, օրինակ, նստարանի մեջքը պետք է ուղղել, չէ որ վթարի դեպքում դա չի օգնի: Բայց ուղեկցորդը պարտավոր է հետևել, որ թռիչքի ու վայրէջքի ժամանակ դրանք ուղղված լինեն, ամրագոտին էլ կապված: Բայց ոչ բոլորն են պատրաստ կատարել այդ հորդորները: Հեսթերը պատմում է, որ ինքը հանդիպել է նման ուղևորի: Նա արհամարել է ավագ բորտուղեկցորդի պահանջները, ինքնաթիռը ստիպված է եղել վերադառնալ օդանավակայան: Անվտանգության աշխատակիցները համառ ուղևորին իջեցրել են ինքնաթիռից:


Կարդացեք նաև․


Արգելված իրեր:
Երկար հերթերը, ստուգումները թվում են անիմաստ ժամանակի կորուստ: Բայց դրանք արդարացված են ու հիմնավորված: Կան շատ ուղևորներ որոնք փորձում են իրենց հետ տեղափոխել արգելված իրեր: ԱՄՆ տրանսպորտային անվտանգության ադմինիստրացիայի աշխատակից Ջեյսոն Պոկետը պատմել է, որ ամենատարօրինակն իր աշխատանքում հետևելն է, թե ինչպես են մարդիկ տարբեր միջոցներով փորձում անցկացնել արգելված իրեր: Օրինակ, մարտկոցները սկոչով փակցնում են ուտելիքի կոնտեյներներին: Կամ իրեր են թաքցնում կեղտոտ հագուստի մեջ, որպեսզի աշխատակիցներին հաճելի չլինի ստուգել այդ պայուսակը: Եթե չեք հավատում, մտեք Ադմինիստրացիայի Instagram-ի էջը:

Հարբել ու խոստովանել, որ հարբած եք:
Որոշ մարդկանց ալկոհոլն օգնում է խուսափել թռիչքի ժամանակ նյարդային պոռթկումից: Բայց եթե չգիտեք խմել, մնացեք տանը: Չնայած, ինքնաթիռում վաճառվում է ալկոհոլ, բայց եթե դուք ակնհայտ հարբած եք, ձեզ ինքնաթիռ չեն թողնի: Իսկ եթե դուք նաև հայտարարեք, որ շատ հարբած եք, աշխատակիցները կարող են տուգանել ու նույնիսկ ձերբակալել: Շատ մի խմեք կամ գոնե սկսեք խմել, երբ արդեն բորտում եք:

    Հետևեք newmag-ին  Telegram-ում և  Instagram-ում։

LIFEHACKER

Գրել կարծիք