Տիգրան Հայրապետյան-60. Քաղաքագիտական կանխատեսումներ, որոնք դարձան իրականություն (տեսանյութ)

March 18, 2024

Մարտի 18-ին քաղաքագետ Տիգրան Հայրապետյանի ծննդյան օրն է. այսօր կդառնար 60 տարեկան։ 35-ամյա տաղանդավոր հրապարակախոսը մահվանից առաջ հասցրել էր թողնել վերլուծական արխիվային ահռելի ժառանգություն, որոնք Newmag-ը վերածել է 4 հատորի, իսկ 5-րդն էլ լույս կտեսնի առաջիկայում։ Նրա քաղաքագիտական և փիլիսոփայական հոդվածները կարող են դառնալ հանրության հավաքական իդեալի հողը, նույնիսկ պետական գաղափարախոսության հիմքը։ Ձեզ ենք ներկայացնում Հայրապետյանի մարգարեկան կանխատեսումներից մի քանիսը, որոնք տեղ են գտել «Անապատի հազար տարի» գրքում։

Այն, ինչի մասին գրում ու խոսում էր քաղաքագետ վերլուծաբանը, այժմ մարգարեություն է թվում. Արցախյան առաջին պատերազմում ազատագրած տարածքների կորուստ, ՀՀ տարածքային ամբողջականությանը սպառնացող վտանգ։

«Ով հետաքրքրվել է, գրել եմ, թե ինչ կլինի իննսունինին, ինչու այդ մթնոլորտը կձվավորվի, վախենում եմ, որ ողբերգությունների շարքը կշարունակվի, եթե լուրջ ու կոնկրետ եզրակացությունների չգան։ Խոսքն իշխանության այն հատվածի մասին է, որը պատասխանատու է անվտանգության համար։ Նորից կա իշխանության մի ուժ, որն ասում է, մեր դեմ խաղ չկա։ մեր դեմ միշտ խաղ կա, քանի որ փոքր պետություն ենք։ Տարածաշրջանային խաղերում ենք։ եթե իշխանությունը դա չի հասկանում, մեծ պրոբլեմներ կլինեն»։  

Առանձնացրել ենք մի քանի միտք Տիգրան Հայրապետյանի  «Անապատի հազար տարի» 4-րդ հատորից։ Երկու տարի առաջ Newmag-ը սկսեց հրատարակել նրա հոդվածների ու վերլուծությունները հարուստ ժառանգությունը։ 5-րդ հատորով կամբողձացվի Հայրապետյանի գրավոր արխիվը։

Ժողովրդավարությունն անխուսափելի է

Հայաստանը լինելու է ժողովրդավարության կղզյակը։ Քաղաքական տրամաբանություն կա։ Քանի որ մեր շրջապատում էլ չկան ժողովրդավարական համակարգեր։ Քսաներորդ դարի ավարտի տրամաբանությամբ՝  Քարտեզների վերաբաժանման ֆունկցիան միշտ դրվում է ժողովրդավարական երկրների վրա։  

Հայի վերջին խելքը պետք է դառնա առաջին  

ԱՄՆ ժողովրդավարությունն էապես տարբերվում է Ֆրանսիայի կամ Գերմանիայի ժողովրդավարությունից։ Համաշխարհային բանկը, որ ստեղծվել է իբր ժողովրդավարության համար, այն երկրներ, ուր մտել է, մահ է եղել, արյուն։ Քեշ փող, գայթակղություն է։ Իսկ մենք քրիստոնյա ենք, մի՛ գայթակղվիր, աջ ձեռքդ կտրիր։ Բայց մենք շարունակում ենք գայթակղվել։    

Չգիտե՞ս՝ կսովորեցնեն, չե՞ս ուզում՝ կստիպեն  

Խորհրդային բանակում ասում էին․ «նե մոժես՝ նաուչիմ, նե խոչես՝ զաստավիմ»։ Քաղաքականության մեջ էլ է այդպես։ Որովհետև դու ֆունկցիա ունես կատարելու, պատմական հայրենիք ունես ազատագրելու, պետք է ժողովրդավարական համակարգ ու ազգային բանակ ունենաս։ Եթե համակարգը ժողովրդավարական չեղավ, նայեք վերջին հիսուն տարվա պատմությունը՝ ով է հող ստացել ու պահպանել․ միայն ժողովրդավարները։    

Առանց լավատեսության

Առայժմ ոչ մի լավատեսություն չկա, մտահոգիչ է, որ լիբերալ֊ դեմոկրատական թևից հնչում են․ընտրությունները բոյկոտելու կոչեր, ֆարսի չեն ցանկանում գնալ։ Բելառուսում էլ եղավ բոյկոտ ընտրությունների, կան ալտերնատիվ խորհրդարաններ,  բայց եկեք ճիշտ հասկանանք, իրենք մեծ են, շատ են, իրենց կողքին  ՌԴ֊ ն է, և իրենք արդեն Եվրոպայում են։ Մենք չենք կարող նման շռայլություն թույլ տալ մեզ, ռացիոնալ պետք է լինենք։ Բոյկոտը լավագույն տարբերակը չէ։ Իշխանությունները պետք է հասկանան․ ոչ ոք ֆարս ընտրություն չի ուզում։ Մենք չենք գտնի ելքը՝ մեզ համար կգտնեն։ 

Կարդացեք նաև