Օնանիզմի ծիսակարգը․ ինչպես էին մարդիկ վերաբերվում ձեռնաշարժությանը տարբեր կրոններում

January 30, 2017

Կիրքն է ղեկավարում աշխարհը։ Դրանից են ծնվում բոլոր զգացմունքները և մարդու յուրաքանչյուր հնարավորություն․ այս փաստը անվիճելի է, իսկ դրա ապացույցները կրոնական և հեթանոսական ծիսակարգերի մի ամբողջ պատմություն են։

Քրիստոնեություն, հուդայականություն, իսլամ


Մինչև հիմա, Իտալիայում օնանիզմը եկեղեցու կողմից որակվում է փոքրիկ գործարք սատանայի հետ։ Ձեռնաշարժությանը նույն կերպ են վերաբերվում քրիստոնեաները, հուդդայականները և մուսուլմանները։
Մուսուլմանների համար ձեռնաշարժությունը ներելի է միայն այն դեպքում, եթե այդ պահին մարդը հուսալքված է կամ սեռական հարաբերություն ունենալու մեծ ցանկություն ունի, որի միակ բավարարումը դա է։ Մյուս դեպքերում տղամարդը պետք է օգտվի կանանց և հարճերի ծառայություններից, քանի որ տղամարդու սեռական օրգանը կանանց է պատկանում, իսկ օնանիզմը, մուսուլմանների տեսանկյունից, ինքնաբավարարման միջոց է։
Քրիստենությունը նույնպես բացասական է վերաբերվում դրան։ Աստվածաշնչում այդ «ցածր» քայլը մի առակով է պատմվում․ Օնանը չէր ցանկանում բեղմնավորել եղբոր կնոջը և դրա համար «սերմը թափում է գետնին»։ Սակայն խոսքը ամենևին ձեռնաշարժության մասին չէ, այլ այսպես ասած, ընդհատված սեռական ակտի մասին է, որն ըստ Հիսուսի, մեղք է, քանի որ կենսատու տղամարդկային ուժը անցնում է հողին, այլ ոչ թե կնոջը։ Այս դեպքում օնանիզմը կարելի է անվանել ոչ թե ձեռնաշարժություն, այլ ընդհատված սեռական ակտ, իսկ Աստվածաշնչում ձեռնաշարժության մասին ոչ մի խոսք չկա։
Հուդայականների համար սերմը նույնպես թանկարժեք հեղուկ է համարվում։ Սերմի դիտավորյալ արտահոսքը  նրանց  համար բացասական երևույթ է։ Եթե սերմը իզուր տեղն է թափվում է, ապա դրանից ծնվում է հրեշտակ-վնասատուն։ Համաձայն Կաբալայի, մարդկային յուրաքանչյուր արարքից հրեշտակ է ծնվում։ Եթե հետևում եք պատվիրաններին, ապա աշխարհ է գալիս  բարեխոս հրեշտակը, իսկ եթե հանցանք է կատարվում, ապա վնասատու հրեշտակը։ Հուդայականության մեջ ձեռնաշարժությունը նման է կախարդական ակտի։ Տղամարդը, որը ինքնաբավարարմամբ է զբաղվում, գործ ունի անիրական կնոջ հետ։ Այս դեպքում տղամարդը համարվում է կախարդ։

Դաոսակաները և տիբեթցիները


Չինական հին ուսմունքում՝ դաոսզիմում, ձեռնաշարժությունը հոգևոր որոշակի վարժանք է, Ցի էներգիայի ակտիվացման միջոց։ Սակայն, շատ դեպքերում վարժանքների ժամանակ  սերմնաժայթքում է լինում, որը բացասական է ընկալվում։ Այդ պատճառով ձեռնաշարժությունը պետք է տեղի ունենա առանց սերմաժայթքման։ Սրանք յուրահատուկ վարժանքներ են, որոնք տղամարդուն սովորեցնում են զսպել կյանքի էներգիան։ Դաոսական վարժանքը ինքնաբավարարումը համարում է հակառակ էյակուլյացիա․ սերմի օրգազմային էներգիայի ուղղում մարմնի մեջ՝ շնորհիվ շնչառության և մտքի տարբեր վարժությունների։
Դաոսականները սերմին կրոնական հարգանքով են վերաբերվում, որովհետև այն հաճախ օգտագործում են ծիսակարգերի ժամանակ։ Որպեսզի սերմի հեղուկ էներգիան իզուր չհոսի, էյակուլյացիան պետք է դասակարգվի հոգեպես և ծիսակարգային 5 փուլի․ ծառի, կրակի, հողի, երկաթի և ջրի։ Այս դեպքում այն կարելի է օգտագործել կախարդական նպատակներով, օրինակ, սուրբ հմայիլների պատրաստման համար։ Դաոսական հին ավանդույթների համաձայն, տղամարդու սերմը ժայթքում էր դաշտերում, ծառերի արմատներին և սուրբ կրակին։
Տիբեթի մենաստաններում շատ հնուց գոյություն է ունեցել խմբակային ձեռնաշարժության ավանդույթ։ Նրանք սեքսուալ էներգիան օգտագործում էին հզոր մտավոր խտանյութերի պատրաստման համար։

Նախնադարյան ցեղերն ու հին քաղաքակրթությունները


Աշխարհի բոլոր անկյուններում տղամարդու ձեռնաշարժության վերաբերյալ բազմաթիվ պատկերներ են հայտնաբերվել։ Հենց տղամարդու ձեռնաշարժությունն են մարդիկ համարել են պտղաբերության և առատության սիմվոլ։ Հայտնի է միայն մեկ կավե արձան, որը պատկերում է կնոջ ձեռնաշարժությունը։ Այն մեր թվարկությունից առաջ 400 տարվա արձան է, որը հայտնաբերել են ժամանակակից Մալթայի տարածքում։  Մնացած բոլոր արտեֆակտները կապված են տղամարդկային ձեռնաշարժության հետ։
Որոշ նախնադարյան ցեղեր ծիսակարգային զոհաբերությունների ժամանակ մարդկանց զոհաբերելու փոխարեն աստվածներին սերմ էին բերում, որը համարվում է ամենաթանկարժեքը, ինչ կարող է տալ մարդն իր ստեղծողին։ Մյուս ցեղերում զինվորականները խմբակային ձեռնաշարժությամբ էին զբաղվում։ Հետո բոլորը սերմը լցնում էին առնանդամի տեսքով փայտե  անոթի մեջ և բեղմնավորում կնոջը։  Այդպես մարդիկ ենթագիտակցաբար ցանկանում էին արհեստականորեն ստեղծել և դաստիարակել կատարյալ զինվորի, որը կժառանգի տղամարդակային ցեղի լավագույն հատկանիշները։
Մյուս ցեղերի զինվորականները պատերազմից առաջ խմբակային ձեռնաշարժությամբ էին զբաղվում, իսկ հետո սերմը լցնում էին մեկ անոթի մեջ ու բոլորը դրանից խմում էին։ Այդպես նրանք ընդհանուր ուժով էին լցվում և դառնում էին եղբայրներ։

Հին Եգիպտոս


Հին Եգիպտոսում տղամարդկային ձեռնաշարժությանը մեծ նշանակություն էին տալիս։ Եգիպտացիների տիեզերաբանության համաձայն աստծո ձեռնաշարժությունը համարվում էր կենդանական ակտի հզոր ծնիչ, սակայն ձեռնաշարժությամբ զբաղվող մահկանացուները մեծ ռիսկի էին դիմում, քանի որ կապվում էին անվերահսկելի էներգիայի հետ։ Գոյություն ունի Ատումե աստծո միֆը, որը զվարճանում էր ձեռնաշարժությամբ զբաղվելիս։ Նա առաջացել է ոչնչից և գոյություն է ունեցել դատարկության մեջ։ Մեկ այլ լեգենդ կա Պտա աստծո մասին, որն  անդադար ձեռնաշարժությամբ էր զբաղվում։ Նրա շնորհիվ պահպանվում էր կյանքը երկրի վրա։ Մեռելների աստված Օսիրիսն էլ ձեռնաշարժության շնորհիվ ինքն իրեն հարություն է առել։
Հին Եգիպտոսում գոյություն է ունեցել տղամարդկային ուժի աստված Մինը, ով պատկերվոմ էր կանգնուն սեռական օրգանով։ Մին աստծո պատվին ամեն տարի կազմակերպվում էր տոնակատարություն, որի ժամանակ տղամարդիկ հանուն պտղաբերության հրապարակայնորեն ձեռնաշարժությամբ էին զբաղվում՝ իրենց էներգիան տալով հողին։