Գլխավոր Հոդվածներ

Արքայադուստր Դիանայի ընկերուհուց մինչև հոգեթերապևտ

Արքայադուստր Դիանայի ընկերուհուց մինչև հոգեթերապևտ. Ջուլյա Սամուելի մասնագիտական ճանապարհը (տեսանյութ)

03/13/2025

newmag-y-n

«Ամեն ընտանիք իր պատմությունն ունի» գիրքը, որով հոգեբանն օգնել է հազարավոր ընտանիքների, մահվան, կորստի ու ընտանիքն ամուր պահելու մասին է։ Ինչպես ընդունել ցավը, ինչպես ազատվել դրանից, հաղթահարել տառապանքն ու գնալ առաջ։

Ջուլյա Սամուելը Թագավորական ընտանիքի լավագույն բարեկամն ու հոգեթերապևտն է։ Ընտանիքի հետ ընկերությունը սկսվել է արքայադուստր Դիանայի հետ ծանոթությունից։ Գրողը Դիանայի հետ մտերմացել է  1987թվականին։ Ջուլյան ապրում էր Քենսիգտոնում՝ Դիանայի հարևանությամբ։ Դիանան Ջուլյայի որդու կնքամայրն էր։

Տարիներ անց Դիանայի որդին՝ արքայազն Ուիլիամն իր մայրիկի ընկերուհուն առաջարկեց դառնալ Մեծ Բրիտանիայի գահաժառանգ Քեմբրիջի արքայազն Ջորջի մկրտության յոթ կնքամայրերից մեկը։ Դիանան ու Ջուլյան միասին մարզվում էին, գնում կինո։ Հոգեթերապևտը որպես ընտանիքի բարեկամ ու մասնագետ Դիանայի մահից հետո օգնել է արքայազն Հարիին ու Ուլիյամին՝ հաղթահարել մոր ողբերգական մահը։ Տարիներ անց նրա օգնությանը դիմեց նաև Դիանայի հարսը՝ արքայազն Հարիի կինը՝ Մեգանը՝ պատմում է Ջուլյա Սամուելը.

«Այս զրույցն ուզում եմ սկսել պարզ մի հարցից՝ կարո՞ղ է ցավը ի օգուտ ծառայել: Ես մեծացել եմ այս սև ու սպիտակ լուսանկարների ուղեկցությամբ: լուսանկարներում իմ հոր ու մոր հազարատներն էին՝ եղբայրը, որը մահացել էր ատամնաբույժի աթոռին, նրա հայրը, որը մահացել էր սրտի կաթվածից, երբ 27 տարեկան էր: Մեր ընտանիքում, ինչպես շատ այլ ընտանիքներում, այս մահերի մասին չենք խոսել, ո՛չ մի բառ: Լռությունը ինձ սովորեցրեց, որ վիշտը և տխրությունը չեն կարող բարձրաձայնվել»:

«Ամեն ընտանիք իր պատմությունն ունի» գրքի հեղինակը գրում է տրավմաների մասին, ասում, որ տրավման լեզու ու վաղեմության ժամկետ չունի։ Այն մերներսում նստած սպասում է հարմար առիթի, որ գլուխ բարձրացնի նույնիսկ տրավմատիկ իրադարձությունիցտասնամյակներ անց.

«Վիշտը փոխում է մեզ. երբ նայում ենք հայելու մեջ՝ տեսնում ենք նույն մարդուն, բայց երբ նայում ենք ներքուստ, տեսնում ենք ամբողջովին փոխված, անգամ քարուքանդ եղած մարդու: Վշտի դեմ փորձում ենք պայքարել մտորումով, ցասումով, մերժումով կամ արգելափակելով, ցավազրկում ենք սեքսով, թմրադեղով, ցանկացած այլ բանով։ Ցավը հենց դեղն է, ցավը բուժում է սուգը: Գիտեմ, որ հակասական է հնչում, իսկապես բարկացնող է: Ցավը չի մեզ վնասում, այլ այն ինչ անում ենք ցավը արգելափակելու համար։ Դրա հետևանքները վնաս կարող են պատճառել անգամ սերնդեսերունդ»:

Այն մեզ թույլ չի տալիս կառավարել մեր հույզերը։ Տրավմայի գիտակցումը գրքի հեղինակին հուշեց, որ ընտանեկան գլուխկոտրուկի որոշ մասեր չկան։ Հոգեթերապևտն իր ու իր պացիենտների օրինակով գրքում փորձում է հասկանալ, թե որոշ ընտանիքներին ի՞նչն է ստիպում անտեսել մեծ դժվարությունները, իսկ մյուսներին՝թուլանալ, ի՞նչն է կանխորոշում ընտանիքների փլուզումը, ինչո՞ւ են մեր ընտանիքները մեզ հանում հունից.

«Մեր միտքը սիրում է կանխատեսումներ. ուզում է իմանալ, որ մարդիկ, որոնց սիրում ենք, ապահով են, երբ նրանք տանից դուրս են գալիս առավոտյան, մենք գիտենք, որ կտեսնվենք ավելի ուշ: Երբ կարևոր մարդը մահանում է, դա դառնում է բարդ խնդիր մեր ուղեղի համար։ Ահա թե ինչու սգալը սովորելու ձև է, թարմացնելով մեր տվյալների բազան, վերաձևակերպելով մեր քարտեզը, ստիպելով մեզ ընդունել, որ մարդը ում սիրում էինք, մահացել է»:

Ընտանիքի մոդելը դարերի ընթացքում շատ է փոխվել։ Թվային դարաշրջանը նույնպես ազդում է ընտանիքի կազմավորման ու դավանած արժեքների վրա։ Հեղինակը կանխատեսում էր, որ փոփոխությունների պատճառով, ընտանիքները մեկուսանում են, պակասում են ընտանեկան միասնական արարողությունները, մեծ թափ են հավաքում բանավեճերը, ավելանում են «Նույնասեռ ընտանիքներում ապրող երեխաները։ Հեղինակն օգնում է այս բարդ աշխարհում իմանալ մեր ընտանիքի ծագումն ու գնահատել դրա ազդեցությունը մեր կյանքի վրա։ 

Սա կատարյալ ընտանիք ստեղծելու ուղեցույց չէ։ Ինչո՞ւ։ Որովհետև կատարյալ ընտանիքներ չկան։ Գրքում ութ ամենատարբեր ընտանիքներ են, որոնցից յուրաքանչյուրը բախվում է նախորդ սերունդներից որպես ժառանգություն ստացած խնդիրներին։ Մի սերնդի չլուծված հարցը կարող է փոխանցվել մյուսին ու ավելիծանրացնել առանց այն էլ ծանր կյանքը։ Պարզապես այդ ծանրությունը պետք է հնարավորին չափ թեթևացնել բարձրակարգ մասնագետի հետ և նրա օգնությամբ։


Տարածել

Ամեն ընտանիք իր պատմությունն ունի
Ամեն ընտանիք իր պատմությունն ունի

Ջուլյա Սամուել

6800 ֏

Նկարագրություն

Ինչո՞ւ են որոշ ընտանիքներ դժբախտությունից հետո առավել ամրապնդվում, իսկ մյուսները՝ կազմաքանդվում: Ինչպե՞ս են ընտանիքներն ապրում վիշտն ու հաղթահարում բարդ շրջափուլերը: Ինչո՞ւ են մեր ընտանիքները մեզ խելագարության հասցնում: Եվ ինչպե՞ս են չնչին փոփոխությունները բարելավում մեր հարաբերությունները:

Հոգեթերապևտ Ջուլյա Սամուելն իր ընտանիքի օրինակով և իր պացիենտ ութ ընտանիքների պատմություններով ուսումնասիրում է սիրո, տրավմայի և կորստի ժառանգական օրինաչափությունները: Սամուելը ներկայացնում է ընտանեկան տրավմաների ազդեցությունն անհատական ​​բարեկեցության, միջանձնային կապերի և սերունդների վրա, հետազոտում է այն հարաբերությունները, որոնք և՛ հուզում են մեզ, և՛ ցավեցնում։ Նա բացահայտում է տատերի և պապերի, եղբայրների ու քույրերի՝ հաճախթերագնահատված ազդեցությունը մեզ վրա: Հեղինակն այս գրքում առաջարկում է ընտանիքում մեր հարաբերությունները բարելավելու գործիքներ, սովորեցնում արդյունավետ հաղորդակցվել, սահմաններ դնել, պայքարել և պատրաստ լինել փոփոխությունների:

Այս գիրքը հուզիչ և հուսադրող ընտանեկան թերապիա է, որը տրավմայի և դժվարությունների ֆոնին պատմում է ներման, հույսի ու սիրո պատմություններ:

Գրքի գլխավոր գործընկեր՝ «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութիւն: