Ինչպես Ռեյ Դալիոն դարձավ ամերիկացի հայտնի ֆինանսիստ, ներդրող, ձեռներեց (տեսանյութ)
03/12/2025

Ռեյ Դալիոն ամերիկացի հայտնի ֆինանսիստ, ներդրող, ձեռներեց, ֆիլանտրոպ ու միլիարդատեր է։ Time ամսագիրը նրան ընդգրկել է աշխարհի 100 ամենաազդեցիկ մարդկանց ցանկը։ Նրա հայտնի աշխատությունը հայերեն է հրատարակել Newmag-ը, գլխավոր գործընկերը Armbrok-ն է։ Ինչպես դառնալ միլիարդատեր. մի կյանքի պատմություն, որ արժանի է ուշադրության։
Ռեյ Դալիոն ամերիկացի հայտնի ֆինանսիստ, ներդրող, ձեռներեց, ֆիլանտրոպ ու միլիարդատեր է։ Time ամսագիրը նրան ընդգրկել է աշխարհի 100 ամենաազդեցիկ մարդկանց ցանկը.
«Կյանքում գրեթե ամեն ինչ կրկնվում է։ Սա է իմ «Սկզբունքներ» գրքի էությունը։ Երբ հանդիպում եք որևէ իրավիճակի, հատկապես դժվարին, որը չեք ցանկանա կրկին ապրել, սպասեք մինչև ցավը մեղմանա, ապա գրի առեք ձեր փորձառությունը։
Մտածեք սկզբունքների մասին և արձանագրեք դրանք։ Ինչպե՞ս կվարվեիք նման իրավիճակում։ Գրառեք ձեր մտքերն օրագրի նման։ Այս գրառումները կուտակելն ու դրանցով կիսվելն անգնահատելի արժեք ունի»։
Դալիոն ծնվել է Նյու Յորքում, Քուինսում։ Հայրը ջազ երգիչ էր, մայրը՝ տնային տնտեսուհի։ Դպրոցում վատ է սովորել, չէր սիրում անգիր անել, վատ էր մտապահում։ 8 տարեկանից աշխատել է. ռեստորանում աման է լվացել, գոլֆի մահակներ տեղափոխել։ Ի տարբերություն դպրոցական տարիներին՝ քոլեջում սովորում է մեծ հաճույքով ու ընդունվում Հարվարդ.
«Հայրս ջազ երաժիշտ էր։ Հիշում եմ նրան որպես ուժեղ, կարողունակ մարդու, թեև հազվադեպ էի տեսնում՝ նրա գիշերային ելույթների պատճառով։ Տարիների ընթացքում մենք ավելի մտերմացանք։ Դե իսկ մայրս անսահման սիրով ու հոգատարությամբ էր լցված իմ հանդեպ։
Նրա հետ կապված բազմաթիվ ջերմ հուշեր ունեմ։ Իսկապես բախտավոր էի ունենալ սիրող մայր և ուժեղ բնավորությամբ ու ստեղծագործական մտածելակերպով օժտված հայր»։
Ապագա միլիարդատերը 12 տարեկանում $300 ով գնում է իր առաջին արժեթղթերը։ Շուտով ավիաընկերությունը միավորվում է մեկ այլ ընկերության հետ, իսկ արժեթղթերն աճում են մի քանի անգամ։
«Շուկայում հաջողության հասնելու համար պետք է լինել ինքնուրույն մտածող։ Ձեռնարկատեր լինելը նշանակում է համարձակվել մտածել հակառակ ընդհանուր կարծիքի և վերջում ճիշտ դուրս գալ։ Շուկայական գների մեջ արդեն իսկ ներառված է ընդհանուր կարծիքը։ Բնականաբար, հաճախ կսխալվեք։ Հատկապես ձեռնարկատիրության մեջ, քանի որ դուք ստեղծում եք նոր բան, առանց հստակ իմանալու՝ ճիշտ եք, թե ոչ»։
Դալիոն Աշխատել է Նյու Յորքի բորսայում ու մի քանի ներդրումային ընկերություններում։ Իր առաջին ընկերութունը հիմնել է իր բնակարանի սենյակներից մեկում։ Bridgewater ընկերությունը 40 տարի անց դարձավ պատմության մեջ ամենաշատ գումար վաստակած հեջ ֆոնդն ու ԱՄՆ-ում 5-րդ խոշոր մասնավորընկերությունը.
«Կյանքն ունի երեք հիմնական փուլ։ Առաջին փուլում մենք սովորում ենք ուրիշներից, կախված ենք նրանցից, երեխա ենք։ Երկրորդ փուլում աշխատում ենք, արդեն ուրիշներն են մեզնից կախված, և ձգտում ենք հաջողության։ Երրորդ՝ կյանքի վերջին փուլում, մարդիկ հաջողության են հասնում առանց մեզ։ Եվ այստեղ մենք ազատ ենք ապրելու և ազատ ենք մահանալու։ Սա է ազատության իրական էությունը։
Այսօր ես հենց այդ փուլում եմ։ 1975 թվականին երկուսենյականոց բնակարանից սկսվեց իմ հաջողության պատմությունը, հիմնեցի Bridgewater-ը։ Այսօր, ըստ Fortune ամսագրի, այն ԱՄՆ հինգերորդ ամենակարևոր մասնավոր ընկերությունն է։ Մենք հասել ենք իսկական հաջողության։ Այժմ իմ առաքելությունն է՝ օգնել ուրիշներին հասնել հաջողության առանց իմ մասնակցության։ Տարիների ընթացքում ձևավորել եմ որոշակի սկզբունքներ։ Յուրաքանչյուր որոշում կայացնելիս գրի եմ առել դրա դրդապատճառները։ Այնուհետև դրանք դրել եմ քննարկման, վերլուծել, և այդպես ձևավորել իմ սկզբունքները»։
Դալիոն իր ստեղծած Bridgewater ընկերությունից հեռացավ 2017 թվականին։ Այսօր ընկերությունը կառավարում է $160 միլիարդ դոլարի ակտիվներ։ Ամուսնացած է, ունի չորս որդի։ 2011 թվականին Ռեյ Դալիոն ու իր կինը՝ Բարբարան միացան Բիլ Գեյթսին ու Ուերն Բաֆեթին, խոստանալով իրենց կարողության կեսը ծախսել բարեգործական նպատակներով։
Կարդացեք նաև
- Newmag-ը հայերեն է հրատարակել աշխարհում 5 միլիոն օրինակ վաճառված «Սկզբունքներ» գիրքը (թրեյլեր)
- Սկզբունքներ, որոնք առաջարկում է «ֆինանսական աշխարհի փիլիսոփա-թագավորը» իր գրքում (տեսանյութ)
- Տեղի ունեցավ Ռեյ Դալիոյի «Սկզբունքներ. կյանքում և գործում» գրքի շնորհանդեսը (լուսանկարներ)

Ռեյ Դալիո
7800 ֏
Նկարագրություն
Հեղինակը ներկայացնում է իր մշակած սկզբունքները, որոնք իրեն օգնել են հասնել բացառիկ արդյունքների կյանքում և բիզնեսում: Գիրքը արժեքավոր ուղեցույց է թե՛ անհատների, թե՛ կազմակերպությունների համար: Դալիոն բացահայտում է ճշմարտության և թափանցիկության վրա հիմնված յուրահատուկ մշակույթի ստեղծման գաղտնիքները: Նա ցույց է տալիս, թե ինչպես կարելի է համակարգել կյանքի տարբեր ոլորտները՝ դրանք դարձնելով հասկանալի և կառավարելի: Գիրքը հարուստ է որոշումների կայացման, թիմերի ղեկավարման և խոչընդոտների հաղթահարման գործնական խորհուրդներով:
Կարդա նաև

Տեղի ունեցավ Հերմինե Ավագյանի «Հարժեշտի աչքերը» գրքի հեռուստաշնորհանդեսը (տեսանյութ)

Ուշագրավ փաստեր «Հազարամյակների և օրերի միջով» գրքի հեղինակի Արմեն Դավթյանի մասին (տեսանյութ)

Տեղի ունեցավ Ավետ Բարսեղյանի «Հայելիս» գրքի հեռուստաշնորհանդեսը (լուսանկարներ, տեսանյութ)

Ո՞վ կհաղթի մարդու և ռոբոտի միջև պայքարում. ինչ է AI-ն անում մարդու փոխարեն ու ավելի սահուն (տեսանյութ)
