Newmag-ը հայերեն է հրատարակել աշխարհում 5 միլիոն օրինակ վաճառված «Սկզբունքներ» գիրքը (թրեյլեր)
01/14/2025

Ռեյ Դալիոն իր «Սկզբունքներ» գրքում բացահայտում է հաջողության բանաձևը՝ առաջարկելով ճշմարտության և թափանցիկության վրա հիմնված մոտեցումներ, որոնք օգնել են իրեն հասնել բացառիկ արդյունքների ինչպես կյանքում, այնպես էլ բիզնեսում:
Արտասովոր գիրք, որի յուրաքանչյուր էջը լի տարբերակման սկզբունքներով և խորաքնին դիտարկումներով։ Այս ձեռնարկի մասին Բիլ Գեյթսն ասել է՝ «Ռեյ Դալիոն ինձ տվել է անգնահատելի ուղղորդում և գաղափարներ, որոնք այժմ կարող են լինել նաև ձերը՝ «Սկզբունքներ» գրքի շնորհիվ»:
Սա պարզապես հերթական բիզնես գիրք չէ: Ռեյ Դալիոն ներկայացնում է իր կյանքի ամենակարևոր դասերը՝ ներկայացնելով թե՛ ձախողումները, թե՛ հաջողությունները: Նա պատմում է` ինչպես 1982 թվականին սխալ կանխատեսում անելով՝ կորցրեց գրեթե ամեն ինչ, և ինչպես հենց այդ ձախողումը դարձավ իր կյանքի ամենաարժեքավոր դասերից մեկը:
«Սկզբունքներ» գրքում Դալիոն բացահայտում է իր մշակած «ճշմարտության մեքենան» յուրահատուկ մշակույթ, որտեղ անկեղծություննու թափանցիկությունը բացարձակ արժեքներ են: Նա ցույց է տալիս, թե ինչպես կարելի է ստեղծել միջավայր, որտեղմարդիկ անկաշկանդ արտահայտում են իրենց կարծիքը, նույնիսկ եթե այն հակասում է ղեկավարի տեսակետին:
Հեղինակը ներկայացնում է որոշումների կայացման հզոր գործիքներ, որոնք կիրառելի են թե՛ անձնական կյանքում, թե՛ բիզնեսում: Օրինակ՝ «Ցավի վրա խորանալու» սկզբունքը, որը սովորեցնում է դիտարկել խնդիրները որպես առաջընթացի հնարավորություն: Կամ «Ճշմարտացիության կշեռքի» գաղափարը, որն օգնում է գնահատել տեղեկատվության հավաստիությունը:
Գրքի յուրահատկությունն այն է, որ Դալիոն չի սահմանափակվում միայն տեսական գիտելիքներով: Նա տրամադրում է գործնական գործիքներ, որոնք կարող են կիրառվել անմիջապես: Դրանք ներառում են թիմերի կառավարման մեթոդներ, կոնֆլիկտների լուծման ալգորիթմներ և անձնական արդյունավետության բարձրացման տեխնիկաներ:
«Սկզբունքները» միայն հաջողության մասին գիրք չէ: Այն ուղեցույց է, որը սովորեցնում է՝ ինչպես դառնալ ավելի լավը՝ որպես անհատ, ղեկավար և թիմի անդամ: Դալիոյի փորձը ցույց է տալիս, որ հստակ սկզբունքները և դրանց հետևողական կիրառումը կարող են փոխել ոչ միայն մեր աշխատանքային, այլև անձնական կյանքը:
Եթե փնտրում եք գիրք, որը ոչ միայն կոգեշնչի, այլև կառաջարկի գործնական գործիքներ ձեր կյանքը և կարիերան փոխելու համար, ապա «Սկզբունքները» հենց այն է, ինչ Ձեզ պետք է:
Գրքի գործընկեր ԱՐՄԲՐՈԿ ներդրումային ընկերություն։ «Սկզբունքները» ձեռնարկի շնորհանդեսը տեղի կունենա հունվարի 17-ին, 13:00, Պերսոնա ռեստորանում։ Մուտքն ազատ է։

Ռեյ Դալիո
7800 ֏
Նկարագրություն
Կարդա նաև

Հայտնի է Գոնկուրի հայաստանյան ընտրության հաղթողը (լուսանկարներ)

«Աշխարհն ու մենք» խորագրով շարունակվեց ու ամփոփվեց Newmag-ի ու «Գյուլբենկյան» հիմնարկության երկօրյա Ֆորումը (լուսանկարներ)

«Նոր միտք, նոր թարգմանություն» ֆորում. օր 1-ին / Հոգեբանական 3 գիրք՝ մարմինն ու հոգին բուժելու համար (լուսանկարներ)

«Նոր միտք, Նոր թարգմանություն» խորագրով երկօրյա բացառիկ համաժողովին ընդառաջ (տեսանյութ)
