Տեղի ունեցավ Ռեյ Դալիոյի «Սկզբունքներ. կյանքում և գործում» գրքի շնորհանդեսը (լուսանկարներ)
01/20/2025

Newmag հրատարակչությունը ներկայացրեց միլիարդատեր, ֆինանսիստ, հաջողակ բիզնեսմեն ու աշխարհի 100 ամենաազդեցիկ մարդկանցից մեկի՝ Ռեյ Դալիոյի «Սկզբունքներ. կյանքում և գործում» գիրքը։ Աշխատության գլխավոր գործընկերն Արբրոկ ներդրումային ընկերությունն է։
«Սկզբունքներ» գրքի հայերեն հրատարակության խմբագիր Գնել Նալբանդյանը բոլոր ներկաներին շնորհավորեց այդ կարևոր աշխատության հայերեն լույսընծայման առիթով.
«Մոտավորապես 35 տարի ազատ շուկայի պայմաններում ենք ու 35 տարի փնտրում ենք ազատ շուկայական տնտեսավարման սկզբունքներ ու լավագույն լուծումներ, բայց դեռ մեծ հաջողության չենք հասել։ Այս գիրքը, կարծում եմ, որ կարող է օգտակար լինել և՛ ձեռնարկատերերի համար, և՛ մեծ կորպորացիաների, և՛ ընկերությունների ղեկավարողների համար, և՛ նաև պետական պաշտոնյաների համար։
Այստեղ ներկայացված են տասնամյակների ընթացքում հեղինակի կուտակած փորձը, ընկերության ներսում սահմանած կանոնները, որոնք դժվար են ընկալվել նաև այդ ընկերության ներսում։ Ռեյ Դալիոն պատմում է, թե ինչ դժվարությամբ թողեց իր ստեղծած ընկերության ղեկը, քանի որ բարդ է չվերահսկել այն, ինչը ստեղծել ու տարիներ շարունակ վերահսկել ես ինքդ»։
Արմբրոկ ընկերության գլխավոր տնօրեն Արամ Կայֆաջյանը շնորհանդեսի իր ելույթում պատմեց՝ ինչու են որոշել, որ հենց այս գիրքը պետք է հայերեն հրատարակել. «Նախ, ուզում եմ շնորհակալություն հայտնել Newmag-ին այս աշխատանքի ամենամեծ, ամենադժվար, ամենաերկար մասն իրականացնելու համար։ Ինչո՞ւ Ռեյ Դալիո. երբ մի քանի տարի առաջ կարդացինք այս գիրքը, շատ ոգևորվեցինք։ Կարծում եմ, որ մենք նույնպես մեր աշխատանքում կիրառեցինք նրա որոշ սկզբունքներ։
Գուցե մեր զարգացման, հաջողության մի մասն էլ շնորհիվ այդ սկզբունքների էր։ Մենք էլ ուզեցինք կիսվել այդ հաջողություններով ու գաղափարներով։ Այս գրքի հեղինակի հաջողությունները չափելի են, ամենահաջողակ ու ազդեցիկ մարդկանցից մեկն է։ Ռեյ Դալիոյին նաև ֆինանսական ոլորտի Սթիվ Ջոբս են կոչում, դա պատահական չէ. երկուսն էլ սկսել են զրոյից, մեկն իր բնակարանում, մյուսն էլ իր ավտոտնակում ստեղծել են աշխարհի ամենահաջողակ ու հայտնի ընկերությունները»։
Newmag հրատարակչության ղեկավար Արտակ Ալեքսանյանը ելույթում նույնպես շնորհակալություն հայտնեց Արբրոկ ընկերությանը՝ գրքի գաղափարի ու ֆինանսական աջակցության համար.
«Մեր ամենակարևոր առաքելություններից մեկն այն է, որ մեր ընթերցողներից որևէ մեկը չասի՝ գիրքը կարդանք ռուսերեն կամ անգլերեն։ Արել ենք առավելագույնը, որ ընթերցանությունը և ծանոթությունը Ռեյ Դալիոյի հետ լինեն հաճելի, հիշարժան։ Հիշեք, որ մայրենիով գիրքն ընթերցելիս, Դուք մտապահում եք այդ բովանդակության ուղիղ կեսը՝ 50 տոկոսը։ Օտար լեզվով կարդալու դեպքում` մոտ 15 տոկոսը»։
Հրատարակչության ղեկավարը նաև ներկայացրեց, թե ինչ կարժենար Ռեյ Դալիոյի «Սկզբունքներ. կյանքում և գործում» գիրքը, եթե Արմբրոկ ընկերությունը չդառնար գործընկեր. աշխատությունը կարժենար 18.000 դրամ, բայց Արբրոկի հետ գործընկերության շնորհիվ, գիրքը կվաճառվի 7800 դրամով։ Ըստ Արտակ Ալեքսանյանի՝ սա առավելագույն, նվազագույն գումարն է, որով հրատարակչությունը բարձրակարգ արևմտյան գրականությունը հասանելի է դարձնում հայ ընթերցողի համար։
Կարդացեք նաև

Ռեյ Դալիո
7800 ֏
Նկարագրություն
Հեղինակը ներկայացնում է իր մշակած սկզբունքները, որոնք իրեն օգնել են հասնել բացառիկ արդյունքների կյանքում և բիզնեսում: Գիրքը արժեքավոր ուղեցույց է թե՛ անհատների, թե՛ կազմակերպությունների համար: Դալիոն բացահայտում է ճշմարտության և թափանցիկության վրա հիմնված յուրահատուկ մշակույթի ստեղծման գաղտնիքները: Նա ցույց է տալիս, թե ինչպես կարելի է համակարգել կյանքի տարբեր ոլորտները՝ դրանք դարձնելով հասկանալի և կառավարելի: Գիրքը հարուստ է որոշումների կայացման, թիմերի ղեկավարման և խոչընդոտների հաղթահարման գործնական խորհուրդներով:
Կարդա նաև

Newmag-ն արժանացել է «Տարվա ամենապահանջված թարգմանություն» անվանակարգի մրցանակին (լուսանկարներ)

12 ժամ շարունակ գրական ու մշակութային իրադարձություններ՝ Newmag Winter Fest 2025-ի ընթացքում (լուսանկարներ)

Հարցազրույց՝ Արդշինբանկի վարչության նախագահ Արտակ Անանյանի հետ

Newmag Winter Fest 2025-ին տեղի կունենա Ավետ Բարսեղյանի «Հայելիս» գրքի շնորհանդեսը (թրեյլեր)
