Գլխավոր Հոդվածներ

Սկզբունքներ, որոնք առաջարկում է «ֆինանսական աշխարհ

Սկզբունքներ, որոնք առաջարկում է «ֆինանսական աշխարհի փիլիսոփա-թագավորը» իր գրքում (տեսանյութ)

01/14/2025

newmag-y-n

Time ամսագիրը Ռեյ Դալիոյին ընդգրկել է աշխարհի 100 ամենաազդեցիկ մարդկանց ցանկ։ Գրքում հեղինակը ներկայացնում է իր մշակած սկզբունքները, որոնք իրեն օգնել են հասնել բացառիկ արդյունքների կյանքում և բիզնեսում:

1.  Ընդունե՛ք իրականությունը և հաշվի՛ առեք այն

Չկա ավելի կարևոր բան, քան հասկանալը, թե ինչպիսին է իրականությունը, և հաշվի նստել դրա հետ: Ամբողջ խնդիրը գործընթացի հանդեպ մեր վերաբերմունքն է: 

 2. Ճանաչեք ձեզ խանգարող երկու արգելքները

Լավ որոշում կայացնելու երկու մեծագույն արգելքներն են ձեր էգոն և անտեսանելիության գոտիները: Դրանք միասին թույլ չեն տալիս օբյեկտիվորեն գնահատել ձեզ և հանգամանքները, որոնցում հայտնվել եք, և կայացնել հնարավոր լավագույն որոշումները՝ առավելագույնը քաղելով ուրիշներից:

3.  Լայնախոհությունը դարձրեք սովորություն

Կյանքը, որը ապրելու եք, ընդամենը ձեր մշակած սովորությունների արդյունքն է: Եթե զայրույթը/հիասթափությունը ընդունեք որպես հուշում, որ պետք է հանդարտվել, անշտապ գործել և վերլուծել քննարկվող թեման, ժամանակի ընթացքում ավելի հազվադեպ կունենաք բացասական զգացմունքներ ու կդառնաք լայնախոհ, ինչպես նկարագրեցի վերևում:

4.  Զգուշացե՛ք արհեստական բանականությանը վստահելուց, եթե խորությամբ չեք պատկերացնում այն

Արհեստական բանականության վտանգներն ինձ անհանգստացնում են այն դեպքում, երբ օգտատերերն ընդունում, կամ որ ավելի վատ է՝ գործում են ըստ ալգորիթմների պատճառահետևանքային հարաբերությունների, որոնք ստեղծվել են մեքենայական ուսուցման արդյունքում, և ոչ էլ խորությամբ հասկանում են այդ հարաբերությունները: 

5.  Տրամաբանությունը, դատողությունը և առողջ բանականությունը ձեր լավագույն գործիքներն են

Որևէ այլ բանի վրա հույս մի՛ դրեք: Ցավոք, հոգեբանների անցկացրած բազմաթիվ թեստեր ցույց են տալիս, որ մարդկանց մեծ մասն անգիտակցաբար գնում է գերազանցապես «ցածր մակարդակի ես-ի» ճանապարհով, ինչը հանգեցնում է վատագույն որոշումների կայացմանը:

6. Պերֆեկցիոնիստ մի՛ եղեք

Պերֆեկցիոնիստները չափազանց շատ ժամանակ են ծախսում անկարևոր մանրուքների վրա և դա անումեն կարևոր գործոնների հաշվին: Որպես կանոն, որոշում կայացնելու համար կարևոր է դիտարկելընդամենը 5-10 ծանրակշիռ գործոն:

7.  Սովորեք արդյունավետ կայացնել որոշումները

Ամբողջ կյանքում մասնագիտության բերումով բախվել եմ արդյունավետ որոշումներ կայացնելու անհրաժեշտությանը և փնտրել եմ օրենքներ ու համակարգեր, որոնք կմեծացնեն իմ ճշմարտացիության հավանականությունը և թույլ կտան ստանալ իմ ձգտածից ավելին:


8.  Ճիշտ ընտրեք սովորությունները

Սովորությունը թերևս ձեր ուղեղի ամենահզոր գործիքն է: Սովորությունների համար պատասխանատու էգոլֆի գնդակի չափի մի հյուսվածք, որը կոչվում է բազային գանգլիա և ընկած է կիսագնդերի հիմքում: Այնխորն է և բնազդային ծագում ունի, ուստի մենք չենք գիտակցում դրա գոյությունը, թեպետ այն վերահսկումէ մեր գործողությունները:

9.  Զբաղվեք մեդիտացիայով

Ես զբաղվում եմ տրանսցենդենտալ մեդիտացիայով և համոզված եմ, որ այն նպաստել է իմ լայնախոհությանը, օգնել տեսնել երկարաժամկետ հեռանկարը, պահպանել անվրդովություն և ստեղծագործ մտածողություն: Այն օգնում է, որ չշտապեմ, սառնասրտորեն գործեմ նույնիսկ քաոսի պայմաններում, ինչպես նինջան՝ փողոցային կռվում: 

10.  Ունեցե՛ք սկզբունքներ

Ամեն ոք ամեն օր բախվում է բազմազան իրավիճակների: Եթե սկզբունքներ չունենայինք, ստիպված կլինեինք կյանքի՝ մեզ ուղարկած յուրաքանչյուր իրավիճակի արձագանքել այնպես, ասես առաջին անգամ ենք բախվում դրան: 

11.  Գտե՛ք հաջողության բանալին

Հաջողության բանալին հետևյալն է՝ սովորել ձգտել ավելիին և գեղեցիկ պարտվել: Գեղեցիկ պարտվել ասելով՝ նկատի ունեմ ցավոտ ձախողումներից փորձ ձեռք բերելու և դասեր քաղելու կարողությունը, ոչ թե վերջնականապես ջախջախվելն ու խաղից դուրս մնալը:

12.  Ո՞վ է լավ բիզնեսմենը

Եթե ագրեսիվ չես, գումար չես վաստակի, եթե զգոն չես, գումարդ չես պահի: Յուրաքանչյուր ոք, ով գումար է վաստակել առքուվաճառքից, ինչ-որ պահ ծանր ցավ է զգացել: Ֆոնդային շուկայում առևտրով զբաղվելը նման է էլեկտրականության հետ աշխատելուն. ամեն պահ կարող ես էլեկտրահարվել:

13.  Սովորե՛ք պատմություն

Ես դարձյալ համոզվեցի, թե ինչ կարևոր է պատմություն սովորելը: Այն, ինչ պատահում է, եղել է նաև անցյալում:

14.  Կասկածե՛ք

Ձախողումը կյանքիս ամենաարժեքավոր դասն է, ինձ սովորեցրեց խոնարհություն, որն օգնում է հավասարակշռել ագրեսիվությունս: Առաջ վստահ էի, որ «իրավացի եմ», մինչդեռ հիմա հարցնում եմ՝ ի՞նչ գիտեմ, որ իրավացի եմ:

15.  Հիպերռեալիստ եղեք

Իրականությունը հասկանալը, ընդունելը և դրա հետ աշխատելը թե՛ գործնական է, թե՛ գեղեցիկ: Ես այնքան եմ խորասուզվել հիպերռեալիզմի մեջ, որ սովորել եմ գնահատել նույնիսկ դաժան իրականությունը և չեմ ընդունում իրականությունից կտրված, ոչ պրակտիկ իդեալիզմը:

Կարդացեք նաև

Տարածել

Սկզբունքներ
Սկզբունքներ

Ռեյ Դալիո

7800 ֏

Նկարագրություն

Հեղինակը ներկայացնում է իր մշակած սկզբունքներըորոնք իրեն օգնել են հասնել բացառիկ արդյունքների կյանքում և բիզնեսումԳիրքը արժեքավոր ուղեցույց է թե՛ անհատներիթե՛ կազմակերպությունների համար: Դալիոն բացահայտում է ճշմարտության և թափանցիկության վրա հիմնված յուրահատուկ մշակույթի ստեղծման գաղտնիքներըՆա ցույց է տալիսթե ինչպես կարելի է համակարգել կյանքի տարբեր ոլորտները՝ դրանք դարձնելով հասկանալի և կառավարելիԳիրքը հարուստ է որոշումների կայացման, թիմերի ղեկավարման և խոչընդոտների հաղթահարման գործնական խորհուրդներով: