Գլխավոր Հոդվածներ

Տեղի ունեցավ մաշկի խնամքի հայկական առաջին ուղեցույ

Տեղի ունեցավ մաշկի խնամքի հայկական առաջին ուղեցույցի՝ «Դյութէ»#2-ի հեռուստաշնորհանդեսը (տեսանյութ)

03/13/2025

newmag-y-n

Newmag հրատարակչությունն Արևիկ Ուդումյանի և «Բուրմունքի» հետ Արմենիա Հ/Ը «Բարի լույս» ծրագրի ընթացքում ներկայացրել են մաշկի խնամքի «Դյութէ» ուղեցույցի երկրորդ համարը։

«Դյութէ» ամսագրի խմբագիր Գոհար Մանուկյանը պատմեց, որ ստեղծել են մի ուղեցույց, որտեղ մասնագիտական տերմինները, լեզուն դարձրել են ամեն մի ընթերցողի համար հասկանալի ու պարզ։ Խմբագիրն ասում է, որ առաջին «Դյութէն» ուներ բառարան, որպեսզի կանայք իմանան, թե որ բաղադրիչն ինչ է նշանակում, ինչի համար է։ Առաջին համարում կարելի է սովորել նաև, թե ինչ մաշկի տեսակ ունենք. 

«Ինչպես նախորդ, այնպես էլ այս համարը ստեղծել ենք այնպես, որ բոլոր առումներով դառնա ամեն մի կնոջ խնամքի ու գեղեցկության խորհրդատուն ու ընկերուհին։ Այն տեղավորվում է փոքր ու միջին ամեն մի պայուսակում, ծալվում է, հարմար է ու շատ օգտակար»։

Սոցցանցերում անընդհատ կարելի է տեսնել միլիոնավոր խորհուրդներ` ինչպես խնամել մաշկը, ինչ անել, ինչ քսուքներ օգտագործել երիտասարդ, գեղեցիկ լինելու համար։ «Դյութէն» կօգնի չանել տարրական սխալներ. 

«Այս անգամ ամբողջ մաշկն ենք ընտրել։ Մարմնի ամեն մի հատվածի համար առաձնացրել ենք եղանակային, կլիմայական, տարիքային խնամքի տեսակները, միջոցներ։ Newmag հրատարակչությունը փաթեթավորել է այդ ամենը, ստեղծել է գեղեցիկ, հասկանալի ուղեցույց։ Ուղեցույցի դիզայներ՝ Անուշ Հովսեփյանը, ստեղծել է աղյուսակներ, որպեսզի ինֆորմացիան լինի հեշտ ու հետաքրքիր լինի»։ 

Ամսագրի տեքստերի հեղինակը մաշկաբան Հասմիկ Գյուլնազարյանն է։ Մաշկաբանն ասում է, որ հայ կանանց ու աղջիկների խնամքը տարբերվում է, քանի որ ապրում ենք չոր կլիմայում, ուլտրամանուշակագույն ճառագայթների վնասակար ազդեցությամբ։ Քաղաքում ամենուր շինարարություն է, ինչի պատճառով օդում շատ են վնասակար, ագրեսիվ հատիկները, որոնք վնասում են մեր մաշկը.

«Հայ կանանց խնամքի գլխավոր խնդիրը մաշկի խոնավեցումն է։ Մեր մաշկին պետք է առաջին հերթին խոնավություն ու պաշտպանություն։ Անդրադարձել ենք նաև կյանքի կարևոր փուլերին, երբ մաշկը փոփոխությունների է ենթարկվում, օրինակ, հղիության ընթացքում։ Մանրամասն ներկայացրել ենք՝ ինչպես խնամել մաշկը այդ ժամանակ, ինչից խուսափել, ինչ անել։ Նշել ենք այն խնդիրները, որոնք անցողիկ են ու անհանգստանալու կարիք չկա»։

Մաշկաբանը նշում է, որ ամենատարածված խնդիրներից են թթութների օգտագործումը, մաշկի շերտազատումն ու ընդհանրապես արգեսիվ խնամքը, ինչը միշտ չէ, որ ցանկալի է։ Ամսագիրը ստեղծողները շեշտում են, որ շատ կարևոր է հատկապես արևապաշտպանների օգտագործումը։

«Դյութէ» նախագծի ղեկավար Արևիկ Ուդումյանը նշում է, որ ուղեցույցը բոլորի համար է, քանի որ խնամքի ու գեղեցկության աշխարհում մարկետինգն ու գովազդներն ամենուր են։ «Դյութէն» ճիշտ ընտրություն անելու, գումար ու ժամանակ խնայելու ու մաշկը չվնասելու համար է. 

««Բուրմունքի» դերը շատ եմ կարևորում այս նախագծում։ Այսօր դժվար է գտնել գործընկերներ, որը նաև գաղափարակից է։ Մենք միասին ուզում ենք, որ մարդիկ ավելի տեղեկացված լինեն։ Երբեք «Բուրմունքից» հարց չի եղել, բա մեր գովազդն ու ապրանքները, որտե՞ղ են լիենլու։

Մենք ինքներս շատ բան ենք սովորում այս ուղեցույցը ստեղծելիս։ Կոլկտիվ, աղջկական աշխատանք է, որը տևում է ամիսներ։ Ընթացքում բոլորս բացահայտումներ ենք արել։ Օրինակ, կեսգիշերին, հերթական քննարկման ժամանակ Հասմիկն ասաց, որ կարևոր է ատամները լվանալ, հետո դեմքը։ Երբեք չէի մտածել այդ մասին։ Պարզվում է, որ մածուկի նույնիսկ անտեսանելի մասնիկները մնում են մաշկի, շրթունքների վրա ու վնասում են»։

«Բուրմունքի» զարգացման տնօրեն Հասմիկ Նուշիկյանը ներկայացրեց, թե ինչու են կարևորում նման ուղեցույց ստեղծելը. «Արդեն 25 տարի մենք ներկայացնում ենք խնամքի ու գեղեցկության միջազգային բրենդներ, որոնք տարիներ են անցկացնում ամեն մի պրոդուկտի մշակման, թեստավորման, համար։ 

Այս ուղեցույցը մեզ համար և՛ սոցիալական պատասխանատվություն է, և՛ կանանց ու աղջիկներին գիտելիք տալու, կրթելու համար է։ «Բուրմունքը» ամսագրում բոլոր կանանց համար տեղադրել է հատուկ կտրոններ, որպեսզի նրանք «Բուրմունքի» սրահներում մաշկի անվճար վերլուծություն անելու հնարավորություն ունենան»։

Ամեն մի «Դյութէ»-ում ընթերցողները, կանայք, կգտնեն կտրոններ։ Պետք է նախապես զանգահարել, գրանցվել։ «Բուրմունքի» մասնագետները հատուկ սարքով ընդամենը 10 րոպեում կանեն 6 կետերից բաղկացած վերլուծություն, որից հետո պարզ կլինի, թե մաշկն ինչ վիճակում է, ինչ խնամքի կարիք ունի։ Անվճար վերլուծությունից հետո «Բուրմունքի» խորհրդատուները կառաջարկեն մաշկի տվյալ տեսակի համար խնամքի կարևոր խորհուրդներ ու միջոցները։

Կարդացեք նաև

Տարածել

Դյութէ #2
Դյութէ #2

Հասմիկ Գյուլնազարյան

Արևիկ Ուդումյան

3800 ֏

Նկարագրություն

Newmag-ն Արևիկ Ուդումյանի ու «Բուրմունքի» հետ ներկայացնում են մաշկի խնամքի հայկական առաջին ուղեցույց-ամսագրի 2-րդ համարը: Աչքեր, շրթունքներ, պարանոց, դեմք, ձեռքեր...խնամքի ու գեղեցկության պարզ, կարևոր ու արդյունավետ խորհուրդներ ամբողջ մարմինը սնուցելու, պաշտպանելու ու խնամելու համար։ Մեկ տարի անց նորից պրոֆեսիոնալ խորհուրդներ այս անգամ՝ ամբողջ մարմնի համար։ Մաշկի խնամքի հայկական առաջին ուղեցույցի երկրորդ համարը՝ Արևիկ Ուդումյանի նախաբանով, պրոֆեսիոնալ մաշկաբանի տեսական ու գործնական խորհուրդներով և «Բուրմունքի» հատուկ էջով։