Սպիտակ տան գլխավոր դերձակը, որ նաև երկրի առաջին դեմքն է

June 27, 2016

ԱՄՆ 17-րդ նախագահ Էնդրու Ջոնսոնը (1865-1869) դերձակ էր, նա անձամբ կարում էր նաև իր կոստյումները նույնիսկ նախագահ դառնալուց հետո:

ԱՄՆ 17-րդ նախագահը երբեք դպրոց չի այցելել, կարդալ սովորել է ինքնուրույն:

Ջոնսոնին ընտրել են Թենեսի նահանգի Գրինվիլ քաղաքի քաղաքապետ, երբ նա ընդամենը 22 տարեկան էր: Նախքան քաղաքացիական պատերազմը, ապագա նախագահը ստրկության ջատագով էր: Ջոնսոնը հարավային նահանգներից ընտրված միակ սենատորն էր, որը քաղաքացիական պատերազմի ժամանակ համարձակվել էր դեմ արտահայտվել հարավի անկախությանը:


[ The President ]



Ջոնսոնը Աբրահամ Լինքոլնի առաջարկով դարձավ նրա փոխնախագահը: Լինքոլնի սպանությունից մի քանի ժամ անց կայացավ նրա երդմնակալության արարողությունը:
Ջոնսոնը եղել է առաջին նախագահը, ում Կոնգրեսն անվստահություն է հայտնել, նրան պաշտոնից հեռացնելու որոշումը չի կայացվել ընդամենը մեկ ձայնի տարբերությամբ: Նման դեպք այլևս չի եղել մինչև Բիլ Քլինթոնի և Մոնիկա Լևինսկու հայտնի սկանդալը: