![[ The President] Ինչո՞ւ էր Ջեյմս Բյուքենենը ԱՄՆ վատագույն նախագահը](https://newmag.am/wp-content/uploads/2016/06/buchananbanner-868x445.jpg)
![[ The President] Ինչո՞ւ էր Ջեյմս Բյուքենենը ԱՄՆ վատագույն նախագահը](https://newmag.am/wp-content/uploads/2016/06/buchananbanner-868x445.jpg)
Նոյեմբերի 8-ին ԱՄՆ-ում ընտրելու են երկրի 45-րդ նախագահին: newmag-ն ամեն շաբաթ անդրադառնում է ԱՄՆ բոլոր նախագահներին` ներկայացնելով նրանց մասին գրեթե անհայտ, զարմանալի փաստեր, որոնք պատմական իրադարձությունների ֆոնին սովորաբար անտեսվում են:
Գրեթե բոլոր պատմաբանները ԱՄՆ 15-րդ նախագահ Ջեյմս Բյուքենենին (1857-1861) համարում են ԱՄՆ վատագույն նախագահը պատմության մեջ:
Հենց նրա նախագահության ժամանակ են հյուսիսային և հարավային նահանգների տարաձայնությունները վերաճել անհաշտ պայքարի, նախագահի անգործության պատճառով ԱՄՆ-ը հայտնվել է քաղաքացիական պատերազմի շեմին և հաջորդ նախագահն արդեն ստիպված էր երկիրը փրկել կործանումից:
[ The President ]
- Ջեյմս Մոնրո. Ամերիկյան էքսպանսիայի դոկտրինը
- Ջոն Քուինսի Ադամս. Սպիտակ տան միակ ռուսախոսը
- Էնդրյու Ջեքսոն. Դեմոկրատների «ցեղասպան» առաջնորդը
- Միլարդ Ֆիլմոր. Պատահաբար Սպիտակ տանը հայտնված նախագահը
Բյուքենենի մականունը եղել է «Թուլամորթ»: Նա միակ նախագահն է եղել, որը երբեք չի ամուսնացել: Սպիտակ տան «առաջին տիկինն» այդ տարիներին եղել է նախագահի զարմուհին:
Պատմաբանները ենթադրում են, որ Բյուքենենը եղել է նույնասեռական: Նա 10 տարի ապրել է Ալաբամայի սենատոր Վիլյամ Ռուֆսի հետ: