[ The President ] Միլարդ Ֆիլմոր. Պատահաբար Սպիտակ տանը հայտնված նախագահը
13-րդ նախագահ Միլարդ Ֆիլմորը (1850-1853) եղել է ԱՄՆ ամենաանհաջող նախագահներից մեկը: Նա երկու անգամ փորձել է ընտրվել, երկու անգամ էլ չի ստացվել: Նախագահ դարձել է պատահաբար, քանի որ երկրի ղեկավարի մահվանից մի քանի ամիս առաջ՝ կրկին պատահաբար դարձել էր փոխնախագահ:
Ֆիլմորը 5 նախագահներից մեկն է, որոնց երբեք այդ պաշտոնում չեն ընտրել: Քաղաքացիական պատերազմի տարիներին՝ արդեն նախկին նախագահ Ֆիլմորը աջակցում էր հարավին՝ստրկատիրությանը:
[ The President ]
- Ջեյմս Մոնրո. Ամերիկյան էքսպանսիայի դոկտրինը
- Ջոն Քուինսի Ադամս. Սպիտակ տան միակ ռուսախոսը
- Էնդրյու Ջեքսոն. Դեմոկրատների «ցեղասպան» առաջնորդը
- Զաքարի Թեյլոր. Սպիտակ տան գլխավոր ձիավորը
Ֆիլմորը ԱՄՆ առաջին նախագահն էր, որը Սպիտակ տանը ստեղծեց մշտական գործող գրադարան: Նա գրքերի նկատմամբ ուներ առանձնահատուկ վերաբերմունք: 1851 թվականին նա մասնակցել է Կոնգրեսի գրադադարանում բռնկված հրդեհի մարման աշխատանքներին, որից հետո անձամբ հայտնաբերել է այրված գրքերը և հանձնարարել է դրանք վերաթողարկել:
Ֆիլմորն ամուսնացել է իր ուսուցչուհու հետ: Հենց այս զույգն է Սպիտակ տանն անցկացրել մշտական ջուր, տեղադրել վառարան:
Կարդա նաև
Francofest 2026-ին ընդառաջ Հայաստան ժամանած երեք միջազգային հեղինակները հանդիպել են լրագրողներին (լուսանկարներ)
Francofest 2026. Ֆրանսիական գրականության և մշակույթի մեծ տոնը Երևանում (տեսանյութ)
Ֆրանսիական գրքի ու գրականության՝ Francofest 2026-ի գլխավոր բույրն ապահովել է Hermitage-ը
Մեծ համագործակցությունները սովորաբար սկսվում են հենց վստահությունից. Ակբա բանկի գլխավոր գործադիր տնօրեն Հակոբ Անդրեասյան