ՍԵՓԱԿԱՆ ՓՈՐՁՈՎ. Սառցե մահվան ոտնահետքերով

December 12, 2015

Եթե այնքան համարձակ եք կամ անխոհեմ, որ ձմռանը ձեռնոց եք նետել Արագածին, ապա կան կարևոր բաներ, որոնք անպայման պետք է անել: Առաջին հերթին պետք է փրկարարներին տեղյակ պահել, թե որ երթուղիով եք շարժվելու: Արագածում մարդկանց 90 տոկոսը կորչում կամ զոհվում է այն պատճառով, որ փրկարարները չեն իմանում նրանց երթուղին: Իմ հերոսը փրկարարներին տեղյակ չէր պահել:
Սեփական փորձով ու մահացածի հետագծով պետք է անցնեմ նրա ուղին: Սարգիսը 28 տարեկան էր: Սիրում էր լեռները մագլցել ու դա անում էր հատկապես էքստրեմալ պայմաններում: Որոշեց ու սկսեց Արագած բարձրանալ Ապարանի կողմից դեկտեմբերի կեսին: Նրա նպատակն էր ձմռանը նվաճել հյուսիսային գագաթը: Անգամ ամռանն է դժվար հասնել այնտեղ: Նախ՝ բազմաթիվ են կեղծ գագաթները, մառախլապատ եղանակի ժամանակ էլ կորչելը հեշտ է:
Սարգսի առաջին ու ամենամեծ սխալը փրկարարներին տեղյակ չպահելն էր, որն էլ ճակատագրական եղավ նրա համար: Իմ խնդիրն է քայլ առ քայլ կրկնել նրա ճանապարհը:
Սեփական փորձով. Արջերի քարանձավ՝ ստորգետնյա դրախտ

  • Սեփական Փորձով. Ի՞նչ են արձանագրել Խոսրովի արգելոցի վիդեոթակարդները




  • Սարգիսը փորձել է հյուսիսային գագաթ բարձրանալ` շրջանցելով սառցադաշտը: Չի ստացվել, ու նա ստիպված է եղել հետ դառնալ: Սակայն ճանապարհը կորցրել ու հայտնվել է խառնարանում: Ձմռանը, այն էլ առանց կողմնացույցի ու աստղերի, այստեղ մոլորվելը երաշխավորված է: Շուրջբոլորը միմյանց նման ու իրարից չտարբեվող բլուրներ են: Սարգիսը հյոսիսային գագաթի տակից` խառնարանից, ընդամենը մեկ անգամ զանգել էր ԱԻՆ փրկարար ծառայություն: Ջերմաստիճանը ցածր է, մարտկոցն այստեղ լիցքաթափվում է 4-5 անգամ արագ: Հենց դա էր պատճառը, որ Սարգիսը կարողացել էր ընդամենը մեկ անգամ զանգահարել:
    Եթե Սարգիսը կարողանար ծառի չորացած ճյուղեր գտնել, միևնույնն է, նա չէր կարող կրակ վառել ու տաքանալ, քանի որ այս բարձրության վրա թթվածնի պակասի պատճառով նույնիսկ կրակայրիչը չի աշխատում: Խառնարանում մի քանի ժամ թափառելով ու տեսնելով, որ այլևս անհնար է հեռախոսը գործածել, Սարգիսը խուճապի էր մատնվել և վերջնականապես շեղվել ճանապարհից: Նա պետք է գնար Ապարանի ուղղությամբ, բայց շարժվել էր դեպի Բյուրական: Քիչ սնունդ էր վերցրել հետը, ունեցածն էլ մինչև մոլորվելը կերել էր: Շատերն ասում, են որ ձմռանը Արագածի լանջերին ուտելու ոչինչ հնարավոր չէ գտնել, սակայն եթե Ձեր բախտը բերի, մի փոքր կարող եք մեղմել քաղցը: Բազմաթիվ բույսեր կան, որոնց չորացած պտուղները կարելի է ուտել: Օրինակ` մասուր:
    Երեկոն մոտենում է, ջերմաստիճանը՝ իջնում: Նման պայմաններում մարմինը տաքացնելու մի քանի տարբերակ կա, բայց ամենաարդյունավետը ալկոհոլն է: Շատերի կարծիքով՝ օղին նպաստում է մարմնի ջերմաստիճանի բարձրացմանը: Իրականում սա մեծ սխալ է: Որքան թունդ է խմիչքը, այնքան արագ է ցնդում: Սառնամանիքին Ձեզ ցրտահարությունից կփրկի գինին: Մտածելով, որ ճանապարհը մեկ օրից ավելի չի տևի, Սարգիսն իր հետ գինի չէր վերցրել: Շարժվել էր Բյուրականի ուղղությամբ ու հայտնվել խորհրդային տարիներին տնկված եղևնիների անտառում: