[newmusic] Փարաջանովյան մոտիվներով իրանական երգը, Դիլանը, ամերիկահայ Բեյ Ռուն և մի նոր բացահայտում

February 4, 2017

Ամերիկահայ երաժիշտ Bei Ru-ին ինձ համար բացահայտեցի մի քանի տարի առաջ: Bei Ru-ն, լինելով ծագումով լիբանանահայ, շատ լավ տեղյակ է 60-70-ականների հայկական կոլորիտային երգերի հետ: Հենց այդ երգերը կամ այդ երգերին բնորոշ ռիթմերն ու հնչողությունը օգտագործելով` Bei Ru-ն ստանում է ժամանակակից, բայց միևնույն ժամանակ հայկական ակցենտով գործեր: 2016-ին նա թողարկեց իր հերթական ալբոմը` «L.A. ZOOO»-ն, որի «Tigers On Tujunga»-ն հունվարի վերջին օրը հայտնվեց YouTube-ում:


[embed]http://youtu.be/_U96kv1e7Aw?list=PLpChgP165ilfoq7nng8pSPG5c_a5HlOgn[/embed]


Ինդի ռոքի լավագույն ներկայացուցիչներից մեկը` Imagine Dragons խումբը  փետրվարը բացեց հրաշալի երգով` «Believer»: Չեմ կարող ասել, որ երգն օրիգինալ է կամ ինչ-որ նոր, անծանոթ բան կլսեք, բայց այդ փաստն ամենևին չի ազդել նրա որակական հատկանիշների վրա:
[embed]http://youtu.be/IhP3J0j9JmY?list=PLpChgP165ilfoq7nng8pSPG5c_a5HlOgn[/embed]


Նոբելյան մրցանակակիր Բոբ Դիլանը շարունակում է ապացուցել, որ 20-րդ և 21-րդ դարի երաժշտությունը այն չէր լինի առանց իրեն: Դիլանն արդեն 75 տարեկան է, կյանքում հասել է ամեն ինչի, նրա հաջողության անգամ 10 տոկոսը կարող է երջանկացնել ցանկացած մարդու: Թվում է` այսքանից հետո կարելի էր հանգիստ խղճով անցնել թոշակի, բայց Դիլանն ապացուցում է նաև, որ ինքն ուղնուծուծով երաժիշտ է ու գրելու է մինչև կյանքի վերջ: Մի խոսքով` նոր երգ մեծն Դիլանից` «I Could have Told You»:
[embed]http://youtu.be/BJdKQ92-H_c?list=PLpChgP165ilfoq7nng8pSPG5c_a5HlOgn[/embed]


Այս շաբաթ ևս մեկ հաճելի բացահայտում արեցի ինքս ինձ համար: Այդ բացահայտման անունն է «Tempers»: Խումբը ստեղծագործում է electronic art rock կոչվող ժանրում: Խմբի երգերը լսելիս լիովին հասկանում ես, թե ինչու է վերոհիշյալ ժանրը հենց այդպես կոչվում: Հուսամ դուք էլ կհավանեք նրանց «Further» երգը:
[embed]http://youtu.be/JX300QijWkc?list=PLpChgP165ilfoq7nng8pSPG5c_a5HlOgn[/embed]


Մի շարք երաժշտական պարբերականներ այս շաբաթ երիտասարդ երաժիշտ Mac DeMarco-ի նոր` «This Old Dog» երգն անվանեցին շաբաթվա լավագույնը: Կարելի է համաձայնել կամ չհամաձայնել նրանց հետ, բայց որ այս երգի մեջ ինչ-որ բան կա` դա հաստատ:
[embed]http://youtu.be/-fKLy0uKL3Y?list=PLpChgP165ilfoq7nng8pSPG5c_a5HlOgn[/embed]


Գնալով ավելի ու ավելի թրենդային են դառնում 360° տեխնոլոգիայով նկարահանած տեսահոլովակները: Թրենդի մեջ է որոշել լինել նաև բրիտանացի երգիչ Sampha-ն: Երգն, անկեղծ ասած, այնքան էլ չեմ հավանել, պարզապես ուզում եմ կիսվել 360° տեսահոլովակով:
[embed]http://youtu.be/V-ncE-yR8mI?list=PLpChgP165ilfoq7nng8pSPG5c_a5HlOgn[/embed]


Եվ իրանական բոնուս


Այս շաբաթ կրկին ակտուալ դարձավ հայ-իրանական բարեկամությունը: Անձամբ ես կուզեի այդ բարեկամության բազմաթիվ դրսևորումների շարքում տեսնել հատկապես մշակութայինը: Եվ ահա` որպես այդպիսի մի դրևորման վառ օրինակ, առաջարկում եմ լսել և դիտել իրանական Kiosk խմբի «Yarom Bia» («Սեր իմ, արի՛») տեսահոլովակը, որում օգտագործվել են հանճարեղ Փարաջանովի «Նռան գույնը» ֆիլմից կադրեր, որոնք, սակայն, երգի հետ համադրվելով, կարծես բոլորովին այլ տեսանկյունից են դիտվում:
[embed]http://youtu.be/dFRworsIhW4[/embed]