Ինչպես հաղթեցինք. «Արարատ֊73»-ի ֆենոմենն ու հաղթական ոգին (տեսանյութ)

October 18, 2023

«Լուժնիկի» մարզադաշտի տրիբունաներում 60 հազարից ավելի ֆուտբոլասեր կար, մեծ մասը՝ Ուկրաինայից ու Հայաստանից: Խաղից առաջ Նիկիտա Սիմոնյանը, դիմելով տղաներին, ասել էր՝ «Նման հնարավորություն կյանքում մեկ անգամ է լինում: Գավաթին կարող է տիրել այն թիմը, որը մինչև վերջին պահը կպայքարի անմնացորդ նվիրումով: Մարզիչը խնդրել էր ու պահանջել՝ հանուն հաղթանակի ոչինչ չխնայել: Ինչպես հաղթեցինք՝ մանրամասները տեսանյութում։

Սուրեն Բաղդասարյանի «Արարատ 73: Հայկական ֆուտբոլի ոսկեդարը» գիրքը ոչ միայն պատմական խաղի մասին է, այլև դրանից առաջ ու հետո տեղի ունեցած իրադարձությունների: Արարարտն ինչպե՞ս դարձավ ԽՍՀՄ գավթակիր ու չեմպիոն: Գրքի հենց առաջին էջում կա գլխավոր պատասխանը. Ո՞րն էր «ԱՐԱՐԱՏ-73»-ի ֆենոմենը գլխում Բաղդասարյանը մեջբերում է թիմի լեգենդար ավագ Հովհաննես Զանազանյանի խոսքը՝ «Երեք տարի «Արարատը» բոլորի ուշադրության կենտրոնում էր, բայց նրա վերելքը նախապատրաստվել էր շատ ավելի շուտ: Այդ հարցը հաճախ էին տալիս նաև գլխավոր մարզիչ Նիկիտա Սիմոնյանին՝ հաղթանակը պատահականությո՞ւն էր, թե՞ օրինաչափություն: 

Նիկիտա Սիմոնյան, «ԱՐԱՐԱՏ 73-ի» գլխավոր մարզիչ. «Պատահաբար կարելի է մեկ մրցանակ շահել` ԽՍՀՄ գավաթը: Իսկ առաջնությունում պատահաբար հաղթելն՝ անհնար է, առավել ևս` երկուսը միասին: Այնուամենայնիվ, գիտեմ, որ ինչ-որ տեղ լռելյայն խոսում են պատահականության մասին: Դա, իմ կարծիքով, «Արարատի» մասին հին պատկերացումների հետևանք է: Շատ տարիներ այդ ակումբը կամ միջակ թիմ կամ էլ հետնապահ էր համարվում մեր ֆուտբոլում»:

Շատերն ասում էին, որ Սիմոնյանին ժառանգություն էր հասել պատրաստի թիմ, այնպես որ  չեմպիոն դարձնելը բարդ չէր: Ըստ Սուրեն Բաղդասարյանի, «Արարատ-73»-ը սկսեց «ուրվագծվել» պատմական հաղթանակից 8 տարի առաջ` «Արտյոմ Ֆալյանը գլխավորելով «Արարատը» սկսում է հավաքագրել չեմպիոնական թիմի կորիզը»: Ալեքսանդր Պոնոմարյովն ավելացրեց մարզումային ծանրաբեռնվածությունը` ֆուտբոլիստների ատլետիզմը, դիմացկունությունը: Հետո  Նիկոլայ Գլեբովն էր: Գլեբովի ժամանակ «Արարատը»  գրավեց 2-րդ տեղը: 1973 թ. երևանցիներին սկսեց մարզել Նիկիտա Սիմոնյանը:  

«Ես ավելորդ բաներ ստիպված չեմ եղել հեռացնել կամ ավելացնել նորը: Դա արել էին նախորդ մարզիչները: Թիմի հետ աշխատանքում ես հատուկ ուշադրություն եմ դարձրել տղաների հոգեբանական կայունությանը: Եվ ֆուտբոլի դիտարժանությանն եմ մեծ տեղ տվել, գեղեցիկ խաղին, այն ֆուտբոլին, որը դուր է գալիս հանդիսատեսին: Տղաներին միշտ ասել եմ՝ հաղթելը քիչ է, պետք է գեղեցիկ խաղալ, հաճույք պատճառել»: 

Նկիտա Սիմոնյանը մեծ ջանքեր գործադրեց, որ թիմն ավելի տոկուն ու ամուր դառնա: Պարտություններից հետո թիմն այլևս չէր կոտրվում, շարունակում էր պայքարը: Ուժեղացել էր պաշտպանությունը՝ ընդգծում է Սիմոնյանը. ««Արարատի» համար ամենագլխավորը, որին ստիպված էի ուշադրություն դարձնել, հոգեբանական կայունությունն էր: Ձգտել եմ ավելացնել այն, ինչը կար` տեխնիկանը, արագությունը, ատլետիզմը, անընդհատ շարժումը, կիրքը, կամքը, խաղային և կենցաղային երկաթե կարգապահությունը, նպատակասլացությունը, հավատը հաղթանակի հանդեպ, վերջապես` դիտարժանությունը: Մենք բոլորս արդյունքների կողմնակից ենք, բայց իսկական ֆուտբոլն առանց դիտարժանության, ռոմանտիզմի հնարավոր չէ պատկերացնել»:  

1971 թ. Կիևի «Դինամոն» ու «Արարատը» հավասարազոր թիմեր էին, 1-ին և  2-րդ տեղերն էին զբաղեցնում: Բայց կիևցիներն այն ժամանակ առավելություն ունեին բոլոր մրցակիցների, նաև` «Արարատի» նկատմամբ: Սուրեն Բաղդասարյանը մանրամասն նկարագրում է այն ճանապարհը, որով արարատցիներն ի վերջո հասան պատմական հաղթանակին.

«Գավաթի խաղարկության խաղերից որևէ մեկը այդպիսին դրամատիկ ընթացք չի ունեցել…. Ինչով է  կարևոր հաղթական: Էն ժամանակ Դինոամոն, փաստորեն, ԽՍՀՄ հավաքականն  էր: մեծ մասը հենց հավաքականում էին: Դրա համար այս խաղը շատ կարևոր էր:  Պատմական խաղի Առաջին կեսին Դինամոն բացահայտ առավելություն ուներ: Ամեն ինչ փոխվեց 11 մետրանոցի նշանակմամբ։ Ուսով թեթևակի խփել էր: Նշանակեց 11 մետրանոց: Կիևի Դինամոն բացահայտ առավելույթւոն ուներ: Ճիշտ ժամանակին սիմոնյանը երկու եռանդուն ֆուտբոլիստ ուղարկեց, գիտեր, որ խաղի ընթացքը կփոխեին: Մտան, խաղը շրջեցին: Իշտոյանը երբ գոլը խփեց, առավելությունը մեր կողմն անցավ»:  

Լրացուցիչ ժամանակից առաջ գլխավոր մարզիչը հանդերձարանում ասել էր՝ կա՛մ այսօր, կա՛մ երբեք: Երկրորդ խաղակեսում առավելությունն արդեն արարարտցիների կողմն էր, իսկ վերջում՝ Արարատինն էր նաև հաղթանակը: 

Կարդացեք նաև