BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%
Գլխավոր Հոդվածներ

Տեղի ունեցավ Սուրեն Բաղդասարյանի «Արարատ-73. Հայկա

Տեղի ունեցավ Սուրեն Բաղդասարյանի «Արարատ-73. Հայկական ֆուտբոլի ոսկեդարը» գրքի հեռուստաշնորհանդեսը (տեսանյութ)

newmag-y-n

Newmag-ը հրատարակել է «Արարատ-73. Հայկական ֆուտբոլի ոսկեդարը» գիրքը։ Հուշագրությունը հեղինակել է անվանի մարզական մեկնաբան, լրագրող Սուրեն Բաղդասարյանը։ Նա ամփոփել է լեգենդար թիմի կեսդարյա պատմությունը։ Հայկական ֆուտբոլի գլխավոր հաղթանակի ու գրքի մասին «Բա

Պատմական հաղթանակից 50 տարի անց նույն օրը Newmag հրատարակչությունը ներկայացնում է Սուրեն Բաղդասարյանի հեղինակած «Արարատ 73». Հայկական ֆուտբոլի ոսկեդարը» գիրքը։ Ըստ խմբագիր Գնել Նալբանդյանի, այս հուշագրությունը պատմություն է հաղթանակի մասին. «Ինչպես է թիմը հասնում հաղթանակի, կերտվում լեգենդը ու ինչպես է ժողովուրդը տոնում այդ հաղթանակը։ Սա գիրք է, որը կհետաքրքի բոլորին, ֆուտբոլասերին, ցանկացած հայ մարդու։ Այս գիրքը պետք է պարտադիր ուսումնասիրեն մասնագիտական կրթական հաստատություններում, քանի որ այս հաղթանակը բոլորինսն է։ Կարևոր է, որ պատմությունը բոլորս իմանանք, քանի որ այն նաև խորհրդային կայսրության, ժողովուրդների մասին է։ Այս պատմությունն ամբողջ խորհրդային ընտանիքինն է, հաղթանակը՝ մերը»։  

«Արարատ-73»  գրքի վրա ահռելի աշխատանք է կատարել Սուրեն Բաղդասարյանի թոռը՝ Դավիթ Մարտիրոսյանը։ Հենց նա է եղել կապող օղակը հրատարակչության և հեղինակի միջև, խնամքով ընտրել է լուսանկարները, պլանավորել գրքի արտադրությունը. «Ես 27 տարիպապիկից լսել եմ հաղթանակների, թիմի, ներքին խոհանոցի, մարզիչների խորհուրդների, մի ընտանիք դարձած թիմի մասին ու հետո հասկացա, որ պետք է գիրք դառնա այդ պատմությունը։ 40-ամյակին էինք ցանկանում հրատարակել, բայց չստացվեց։ Ուրախ եմ, որ կեսդարյա հոբելյանին ստացվեց։ Գրքում ներկայացված է պատմությունը ներսից, ճշգրիտ տեղեկություններ են հավաքագրված, ինչպես նաև ֆուտբոլիստների ճակատագրերի մասին կա, պատմություններ, որոնք ավելի արժեքավոր են դարձնում թիմի կենսագրությունը»։

Գիրքն ունի հատուկ ուղերձ, որի գլխավոր մեկնաբանությունը հենց շապիկին է՝ սա հայկական վերածնունդի թիմն է։ Հիմա, քան երբևէ, վերածնունդն ու հաղթանակները մեզ համար կարևոր են՝ ընդգծում է Սուրեն Բաղդասարյանը. «Հաղթանակները պատահականություն չեն լինում, գավաթակիր պատահական չեն դառնում։ 1971 թվականից արդեն մեր թիմը պատրաստ էր  չեմպիոնական պարգևների։ Այդ տարի դարձավ արծաթե մեդալակիր։ Թիմի կայացմանը նպաստեց Նիկիտա Սիմոնյանը. Նա նաև լավ ֆուտբոլիստ էր։ Թիմը պաշտում էր նրան, մարզիչի խոսքն օրենք էր։ Իհրակե, նա խիստ չէր, բայց ոժբոլորը գիտեին, որ նա գիտակցական կարգապահության կողմնակից էր։ Այդ հաղթանակը մեր երկրի, ժողովրդի համախմբության ծնորհիվ  ստցավեց, մենք մի բռունք էինք, միասնական ու համախմբված։ Սա պարզապես ֆուտբոլային հաղթանակ չէր, համազգային հաղթանակ էր։ Եթե հիամ էլ լինենք համախմբված ու լի բռունցք, նման հաղթանակներ կրկին կգրանցենք»։  

Այսօր նաև տեղի կունենա «Արարատ-73» գրքի շնորհանդեսի, որի վաճառքից գոյացած շահույթը կփոխանցվի Արցախից բռնի տեղահանված ընտանիքների։ 

Կարդացեք նաև

Տարածել